Բաժիններ՝

Ո՞րն է պատմության լավագույն iPhone-ը

Reddit հայտնի ռեսուրսում օգտատերերը քվեարկել են առայժմ թողարկված լավագույն iPhone-ի համար:

Օգտատերերը կիսվել են իրենց փորձառությամբ, գրել են իրենց կարծիքները լավագույն սմարթֆոնի մասին:

Լավագույն iPhone-ի մասին գրառումը հավաքել է ավելի քան 10 հազար հավանում և 400 մեկնաբանություն:

Արդյունքում, ամենից շատ նշվել է iPhone 5, 5S и SE մոդելների անունները: Այս երեք մոդելներն էլ ունեն նմանատիպ դիզայն:

Կարծես թե, Apple-ի ներկայացուցիչները հասկացել են, որ օգտատերերը սիրում են սմարթֆոնների նման դիզայնը: iPad Pro 2018-ի նոր տարբերակները շատ նման են սմարթֆոնների դասական ձևին:

Բացի iPhone SE-ից, օգտատերերը նաև նշել են iPhone 7-ը, ինչպես նաև պայմանական բյուդջետային iPhone XR-ը: Իսկ ահա «հեղափոխական» iPhone X-ը գրեթե ոչ ոք չի նշել:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս