Թուրքիա՞ն պիտի Վաշինգտոնին ցույց տար ուղղություն. ԱՄՆ-ը զորքերը Սիրիայից տեղափոխում է Իրաք

21/10/2019 schedule14:35

Ամերիկյան զորքերը հատել են Սիրիայի սահմանը եւ մտնում են Իրաք Սահելա սահմանակետով դեպի հյուսիսային Դոհուք նահանգ: Այս մասին տեղեկացնում է Reuters-ը՝ հղում կատարելով ականատեսներին։

Քրդական աղբյուրը գործակալությանը տեղեկացրել է, որ ամերիկյան զորքերն ուղղվել են դեպի Իրաքյան Քրդստան։ Աղբյուրը նաեւ տեղեկացրել է, որ ամերիկյան զորքերն իրենց հետ տանում են ծանր տեխնիկայով 30 թրեյլեր եւ «Համերներ»։

Ամերիկյան զորքերը Սիրիայի հյուսիսի քրդաբնակ տարածքներից դուրս բերելու գործարքն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը օրեր առաջ կնքել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ: Քրդերն այս քայլը որակեցին դավաճանություն:

Այն արձակեց Թուրքիայի ձեռքերը Սիրիայի քրդերի դեմ պայքարում, եւ արդյունքում թուրքական զորքերը ներխուժեցին Սիրիա: Թուրքիայի «Խաղաղության ակունք» ռազմական գործողություները քննադատեցին ԱՄՆ-ը, Եվրամիությունը, Իրանը, իսկ Ռուսաստանը կոչ արեց «լավ մտածել ռազմական օպերացիան սկսելուց առաջ»:

ԱՄՆ-ն անգամ սպառնաց պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ եւ տապալել նրա տնտեսությունը: Թուրքիայի ռազմական գործողության մեկնարկից օրեր անց, երբ այն խլեց շատ մարդկանց կյանքեր, իսկ հազարավորները լքեցին իրենց տները, Թուրքիան ու ԱՄՆ-ը հասան պայմանավորվածության, համաձայն որի՝ Թուրքիան զինադադար է հաստատում ԱՄՆ նախագահի ուժեղ կառավարման:

ԱՄՆ-ի փոխնախագահ Մայք Փենսն ու երկրի պետքարտուղար Մայք Փոմփեոն հինգշաբթի օրը մեկնեցին Անկարա՝ հորդորելու համար Էրդողանին կանգնեցնել քրդերի դեմ Սիրիայի հյուսիսում սկսած ռազմական գործողությունները: Մի քանի ժամ տեւած բանակցություններից հետո Փենսը հայտարարեց, թե Թուրքիան զինադադար է հաստատում ԱՄՆ նախագահի ուժեղ կառավարման, նախագահ Էրդողանի հետ ամուր ու սերտ կապերի արդյունքում:

Թուրքիան համաձայնվել է հաստատել հնգօրյա դադար, որի ընթացքում ԱՄՆ-ն օգնելու է քրդերին հետ քաշվել Թուրքիայի սահմանից 32 կմ դեպի Սիրիայի խորքը: Սա, Փենսի խոսքերով, մարդկային մեծ թվով կյանքեր կփրկի:

Սակայն հանրապետական կոնգրեսական Միթ Ռոմնին, Սենատում դատապարտելով այս գործարքը, ասել է, թե Ամերիկան այսպիսով պաշտոնապես է հաստատում քրդերին լքելու իր քայլը, խմբավորումներ, որոնց անմիջական օգնությամբ էր պայքար մղվել ընդդեմ Իսլամական պետություն ծայրահեղական խմբերի:

«Չկա՞ր արդյոք դիվանագիտության որեւէ հնարավորություն: Արդյոք այնքան թույլ ենք ու դիվանագիտորեն այնքան տկար, որ Թուրքիա՞ն պիտի ԱՄՆ-ին տար ուղղություն, այլ ոչ թե հակառակը»,- զայրացած հայտարարում էր Ռոմնին, գրում է Ամերիկայի ձայնը:

Անվտանգության հարցերով վերլուծաբան Սամանտա Վայնոգրեդը կարծում է, որ ԱՄՆ-ն, լքելով Սիրիան, կորցնում է իրավիճակը հսկելու լծակները և ամեն բան հանձնում է կասկածելի առաջնորդների ձեռքը: 

Նրա խոսքով, Թրամփն իր հերթին ռուսական «ռուլետկա» է խաղում: Ըստ նրա, Թրամփը համաձայնվել է Էրդողանի ցանկությունների հետ Սիրիայի հարցում և կորցրել է դաշնակիցների ի դեմս քրդերի:

Հիշեցնենք, որ Իսլամական պետությանը պարտության մատնելու գործին լծված դաշինքում ԱՄՆ-ի նախագահական հատուկ դեսպանորդ Բրեթ ՄաքԳուրքն անցյալ տարվա դեկտեմբեր ամսին էր ներկայացրել հրաժարական, երբ Թրամփը որոշել էր Սիրիայից դուրս բերել ամերիկյան ուժերը: Հինգշաբթի օրն Անկարայում կնքված գործարքի կապակցությամբ թվիթերյան իր էջում նա գրել է, թե այն դավաճանություն էր քրդերի հանդեպ:

Տպել
2240 դիտում

Պռոշյան գյուղի Չաուշի խճուղում պայթեցման աշխատանքներ կիրականացվեն․ մայրուղին փակ կլինի

Մեկ դար անց եզդիների նահատակությունը կրկնությունն է հայերի՝ 1915 թվականի նահատակության․ Ֆրանսիայի դեսպան

Աշխատավարձերի մասին խեղաթյուրված տվյալներ ներկայացնելով ՍՊԸ-ն պետությունից շուրջ 50 մլն դրամի հարկ է թաքցրել

Արայիկ Հարությունյանը ներկայացրել է հաղորդակցության նոր ճարտարապետության հիմքում դրված առաջնահերթություններն ու ծրագրերը

Հայկավան-Բամբակաշատ ճանապարհին մեքենաներ են բախվել․ տուժածները հոսպիտալացվել են

Ադրբեջանը խախտում է հայ գերիների կեցության միջազգայնորեն սահմանված նորմերը․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Իրանը դեմ է տարածաշրջանում լարվածության հնարավոր աճին և միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխությանը․ Սոբհանի

Արարատ Միրզոյանը կմեկնի Սաուդյան Արաբիա․ ինչ հանդիպումներ են նախատեսված

ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին

Չփորձել Հայաստանը ներքաշել աշխարհաքաղաքական հակամարտությունների մեջ․ ՀՀ-ում Իրանի դեսպան

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 16-ին

Աբովյանում առերևույթ զենքի գործադրմամբ խուլիգանության դեպքի նախաքննությունը, կալանավորված 4 անձի մասով, ավարտվել է

Կարող է կոպիտ բան ասեմ, բայց ուզում ենք՝ ոստիկանի երեխան ծնողին ասի՝ իսկ ինչո՞ւ աշխատավարձդ կրկնակի բարձր չէ. Փաշինյան

Մոռացել եք՝ ումից եք սերում, ով է Քոչարյանը, «շունը հաչա, քամին փչի, էլի»․ Ավինյանը՝ ավագանու ընդդիմադիր անդամներին

Ինչ վիճակում են «Ուրալ»-ի վթարից տուժած զինծառայողները․ մանրամասներ

Առողջապահության նախարարության երեխաների առողջության պահպանման բաժնի պետը հրավիրվել է հարցաքննության

Իրանի նախագահը սպառնում է «սարսափելի պատասխան տալ» երկրի շահերին հակասող ցանկացած գործողության

9-ամյա երեխան պատշգամբում խաղալիս քարեր է նետել՝ վնասելով բակում կայանված 2 ավտոմեքենա

Իսրայելը մտադիր է «ցավոտ ազդանշան» ուղարկել Իրանին

Մամուլից եմ ծանոթացել․ Ավանեսյանը՝ նախարարությունում խուզարկությունների մասին

Հունվարին միջին ամսական աշխատավարձը կազմել է 267 հազար դրամ. Թունյան

Քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի «յաշիկը» երթևեկում է հանդիպակաց գոտով

Ինչ-որ փուլում համալսարանները իրենք են ցանկանալու այդ միջավայրում հայտնվել․ Ավինյանը՝ Ակադեմիական քաղաքի մասին

Ջերմուկը նոր «Եղնիկ» կունենա. ապամոնտաժվում է խորհրդային տարիներից մնացածը խորհրդանիշը

ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորմանը հետևել են Պապիկյանն ու Ասրյանը

Հայաստանի և Ադրբեջանի միջև հավասարության նշաններ դնելու փորձերն անլուրջ են և ցինիկ․ Եղիշե Կիրակոսյան

Շտապ անհրաժեշտ է երկրորդ բացասական կարգի արյուն. Արյան բանկ

Այն, ինչ Ալիևն անվանում է «հայրենական պատերազմ», բերել է Լեռնային Ղարաբաղի լիակատար էթնիկ զտման. Պիեռ դ՛Արժան

Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը

Եղանակը զգալի կտաքանա, սակայն անձրևի տեսքով տեղումները կվերադառնան 2 օրից

Հայտնի է՝ որ ԲԿ-ում է խուզարկություն իրականացվում․ ինչ իրավիճակ է այնտեղ

Բաքուն ոչինչ չի արել հայերի անվտանգ վերադարձը Ղարաբաղ ապահովելու համար. Կիրակոսյանը՝ ՄԱԿ-ի դատարանում

Որտե՞ղ եք տեսել հիմնարկի աշխատակից, որը հավանում է իր տնօրենին ստահակ անվանողի գրառումը. Բեգոյան

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց օգոստոսի 3-ը եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր սահմանելու նախագիծը

Կանխամտածված մոտեցում էր, քաղաքական գաղափար կա․ Ասլանյանը՝ իր հետ կատարվածի մասին

Հայտնաբերվել է կարմիր գրքում գրանցված վիրավոր լորաճուռակ

Իր անցած ճանապարհի բոլոր հատվածներում ոստիկանությունը միշտ եղել է պետականության հիմնասյուներից մեկը. ՆԳ նախարարի տեղակալ

Իրավապահները խուզարկություններ են իրականացնում առողջապահության նախարարությունում և ԲԿ-ներից մեկում. ՔԿ

ՊՆ պաշտոնյան մեղադրվում է 125.000 դոլար կաշառք ստանալու մեջ. գործի նյութերը դատարանում են

Վթարի պատճառով Լոռու մարզի մի մասում ջրամատակարարումը դադարեցվել է. կվերականգնվի վաղը