Մարկոս, Brigado!12 նոյեմբերի 2019 - 18:06 AMT PanARMENIAN.Net - Նա գոլ խփելիս համբուրում է Հայաստանի զինանշանը, իրեն համարում է հայ և խոսում է հայերեն: Մարկոս Պիզելին բոլոր բրազիլացիներից ամենաշատն է կապված Հայաստանի հետ և բազմաթիվ հայ ֆուտբոլիստներից ավելի շատ ջանք ու կյանք է դրել մեր ազգային հավաքականի հաղթանակների և առաջխաղացման համար: 11 տարի ընտրանիի կազմում խաղալուց հետո Մարկոսը հայտնել է թիմում կարիերան ավարտելու մասին: Բրազիլացի ֆուտբոլիստն այս ընթացքում Հայաստանի ազգային հավաքականի կազմում անցկացրել է 66 հանդիպում և խփել 11 գնդակ: Այսօր մեր պարտք ենք համարում ասել նրան՝ Brigado. շնորհակալություն։ Ի տարբերություն այլ լեգիոներների ու նաև սփյուռքահայ շատուշատ ֆուտբոլիստների, Պիզելին չի փայլել աշխարհի թոփ-ակումբներում ու, ընդհանուր առմամբ, բարդ ֆուտբոլային կարիերա ունի, սակայն մշտապես արել է իրենից կախված առավելագույնն ու ընդգծված սրտացավությամբ վերաբերվել թե՛ հավաքականին, թե՛ Հայաստանին, թե՛ երկրպագուին: Մարկոսն իրեն ոչ թե բրազիլացի է համարում, այլ՝ հայ: Ֆուտբոլիստը մեկ անգամ չէ, որ ասել է՝ սիրում է Հայաստանը և, չնայած հայերենի բարդությանը, սովորում է լեզուն: 2018-ին Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ ճանաչված Մարկոսը հասցրել է կապել նաև ազգային հավաքականի ավագի թևկապն ու դիպչել հայ ֆուտբոլասերների «սրտի նուրբ լարերին»: Հայ երկրպագուների հաճախակի բողոքները, թե հավաքականի ֆուտբոլիստները չեն երգում Հայաստանի հիմնը, ամենաքիչը վերաբերում են հենց Մարկոսին: Որպես հայ և Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ՝ նույն պատվախնդրությամբ նա նշել է՝ ամոթ կլիներ հայերեն չսովորելը, ամոթ էր 2018-ին Ջիբլարթարի հավաքականին պարտվելը: Մարկոսը խաղում էր թիմի, հանդիսատեսի ու երկրի համար և փորձում գլխից բարձր թռչել անգամ այն խաղերում, երբ բոլորս սրտնեղում էինք հավաքականի մյուս տղաների թափթփվածությունից, անկազմակերպվածությունից ու թվացյալ ալարկոտությունից: Բրազիլացիների մեջ՝ ամենահայ, հայերի մեջ՝ ամենաբրազիլացի։ Շնորհակալություն~ Անահիտ Հակոբյան / PanARMENIAN.Net Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Փաշինյան․ Մենք գնում ենք Ադրբեջանի գնած սպառազինության 15-20%-ը Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը ՀՀ և Ադրբեջանի սահմանին փորձագետները սկսել են կոորդինատների ճշտումը Նշվում է, որ դա արվում է հանձնաժողովի 8-րդ հանդիպման արդյունքներով ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն Վարչապետ․ ՀԱՊԿ–ը սահման պիտի գար որպես ՀՀ դաշնակից, ոչ թե որպես խաղաղապահ կամ խաղաղարար «Այս պայմաններում մենք չենք կարող ուղղակի ձևացնել, թե այդ ամեն ինչը չենք նկատում»,–ասել է նա Բաղանիսի և Ոսկեպարի ղեկավարները դժգոհ են փոխվարչապետի հետ հանդիպումից․ Երևանում նրանց հորդորել են հանդարտեցնել մարդկանց Նշվել է, որ կոնկրետ Բաղանիս Այրումի հատվածում սահմանի փոփոխություններ կլինեն արդեն ապրիլի 23–ից սկսած |