Դատապարտյալ Հայկ Վարդանյանն արդեն 6 օր հացադուլ և ջրադուլ է հայտարարել՝ դատարանի ապօրինի որոշման դեմ
Forrights կայքը տեղեկացնում է, որ Դատապարտյալ Հայկ Վարդանյանն արդեն 6 օր հացադուլ և ջրադուլ է հայտարարել՝ դատարանի ապօրինի որոշման դեմ:
««Հացադուլ անելն իր իրավունքն է, հո զոռով չենք ուտացնի»,-այսպես է արձաքանգել ՄԻՊ-ի թեժ գծի աշխատակիցներից մեկը դատապարտյալ Հայկ Վարդանյանի կնոջ ուշադրություն հրավիրելով։ Նույն արձագանքը Մարգարիտա Վարդանյանը ստացել է Դատապարտյաների հիվանդանոց ՔԿՀ-ի պետի տեղակալի կողմից. «Մեր ձեռքը ոչ մի բան չկա՝ հացադուլ և ջրադուլ անելն իր իրավունքն է»։
«Այսինքն՝ իրա իրավունքն ա ուրեմն պետք ա մահանա՞»,- վրդովված ասում է կինը, ով արդեն չի էլ պատկերացնում, թե ում կարող է դիմել, որպեսզի իր ամուսնուն կարողանա որևէ կերպ օգնել:
«Նա գտնվում է շատ ծանր վիճակում։ Ունի բազմաթիվ հիվանդություններ՝ շաքարային դիաբետ, հեպատիտ C, երկկողմային աճուկային ճողվածք, բարձր ճնշում և այն»,-հուզված պատմում է Մարգարիտան։
Թե ինչպիսի հետևանք կունենա արդեն 6-օրյա հացադուլը դատապարտյալի առողջական վիճակի վրա մնում է միայն ենթադրել, սակայն Մարգարիտը ասում է, որ ամուսնու համար միակ ելքը սա է, քանի որ դատարանի անօրինական որոշման դեմ պայքարի մյուս ձևերին ոչ-ոք չի արձագանքում։
Քրեակատարողական ծառայությունից Forrights-ին տեղեկացրին, որ դատապարտյալը երեկվանից դադարեցրել է ջրադուլը, սակայն հացադուլը շարունակում է:
«Պահվում է հացադուլավորների համար նախատեսված հատուկ խցում, առողջական վիճակը գնահատվում է նորմալ՝ բժիշկների հսկողոթյան տակ է»,-ասաց Քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը՝ հավելելով, որ դապարտյալին այցելել է ՄԻՊ-ը։
ՄԻՊ-ից տեղեկացանք, որ երեկ՝ հոկտեմբերի 8-ին, Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ՝ չհայտարարված այց է իրականացվել «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ, որի Ժամանակ հանդիպել են Հայկ Վարդանյանի հետ․
«Պաշտպանի ներկայացուցիչները ուսումնասիրել են նրա պահման պայմանները և հացադուլի ընթացքում նրա իրավունքների ապահովման, այդ թվում՝ առողջական վիճակը: Արձանագրվել են իրավունքների ապահովման վերաբերյալ մի շարք խնդիրրներ, որոնք քննարկվել են քրեակատարողական հիմնարկի վարչակազմի հետ և տեղում ստացել են լուծում»,- հարցմանն ի պատասխան հայտնել են ՄԻՊ գրասենյակից:
Նշենք, որ 2016 թվականից կալանքի տակ գտնվող Հայկ Վարդանյանը 2017 թվականին Առաջին ատյանի դատարանի դատավճռով դատապարտվել է 7 տարի ազատազրկման ՔՕ 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով՝ Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելը»։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։http://forrights.am/2019/10/09/դատապարտյալը-հայկ-վարդանյանն-արդեն-6-օ/?fbclid=IwAR2rEwYV7VyFSmdpBOxqFbRB4QItIdFsjRnzeezupVUK0cEejLW9VzfsKKw
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ