Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

«Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված է Ռոնալդուով

«Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված է Ռոնալդուով

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կարող է կրկին վերադառնալ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մաիսն գրում է Goal-ը: Ըստ պարբերականի, Ռոնալդուն կարող է նորից հանդես գալ Պրեմիեր լիգայում, քանի որ «Մանչեսթեր Յունայթեդը» սկսել է բացահայտ հետաքրքրվել Ռոնալդուի տրանսֆերով:

Ավելի վաղ լուրեր կային, որ Թուրինի «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մրցաշրջանի ավարտին կարող է հեռանալ իտալական ակումբից: Պորտուգալացու գործող պայմանագիրը «Յուվենտուսի» հետ նախատեսված է մինչ 2022 թվականը: Հարձակվողը թուրինյան ակումբում տարեկան ստանում է 31 միլիոն եվրո աշխատավարձ, սակայն այս թիվը ակումբի համար շատ մեծ է, և «Յուվենտուսն» ամռանը հնարավոր է կվաճառի պորտուգալացու տրանսֆերը:

36-ամյա Ռոնալդուն «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիր է, 5 անգամ հաղթել է Չեմպիոնների լիգայում, բազմաթիվ այլ պարգևների է արժանացել: «Յուվենտուսի» կազմում հանդես է գալիս 2018 թվականից: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]