Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Մելիքյանի գլխավորած «Ստալ»-ն ուսումնամարզական հավաք կանցկացնի Երևանում

Մելիքյանի գլխավորած «Ստալ»-ն ուսումնամարզական հավաք կանցկացնի Երևանում

ԵՐԵՎԱՆ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կամենսկոեյի «Ստալ»-ն ուսումնամարզական հավաք կանցկացնի Հայաստանում:  «Արմենպրես»-ի փոխանցմամբ,  այդ մասին տեղեկացնում է լրագրող Իգոր Բուրբասը:

Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը Հայաստան կժամանի ԱԱ-2018-ի ընտրական փուլի հանդիպումներով պայմանավորված դադարի ժամանակ:

«Ստալ»-ը  ճիշտ կօգտագործի միջազգային հանդիպումներով պայմանավորված դադարը: Ուկրաինական ակումբն առաջին անգամ հավաք կանցկացնի Հայաստանում: Նոր ուղղություն ենք բացահայտում»,- գրել է Բուրբասը թվիթերյան իր միկրոբլոգում:

«Ստալ»-ն Ուկրաինայի 2017/18 թթ. առաջնության մրցաշարային աղյուսակում 6 միավորով զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը:

Ուկրաինական ակումբում հանդես են գալիս Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպաններ Էդգար և Գոռ Մալաքյանները, ինչպես նաև 19-ամյա պաշտպան Արթուր Դանիելյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]