▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ինչ-որ մեկը իր աշխատանքը չի կատարել. կգտնեմ նրան ու կպատժեմ». Նիկոլ Փաշինյանը՝ գյումրեցիներին

Հայստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում նոր գրառում է կատարել, որը վերաբերում է իր այսօր Գյումրի չգնալուն ու քաղաքի տոնին չմասնակցելուն:

 

 

 

 

 

 

 

 

 

 

«Սիրելի գյումրեցիներ. շնորհավորում եմ ձեզ քաղաքի օրվա առիթով: Մաղթում ավելի մեծ դուխ, վստահություն եւ բարեկեցություն:

Կներեք, որ այսօր չեմ եկել:

Սիրում եմ բոլորիդ, հպարտանում եմ բոլորովդ, խոնարհվում եմ բոլորիդ առաջ:

Հ.Գ. Անկեղծ ասած միայն քիչ առաջ եմ իմացել, որ այսօր նման օր է, ինչը նշանակում է ինչ-որ մեկը իր աշխատանքը չի կատարել: Կգտնեմ նրան ու կպատժեմ: Չնեղվեք իմ հարազատ գյումրեցիներ: Առաջիկայում կտեսնվենք»:


 

 

Հիշեցնենք, որ այսօր Հանրապետության երկրորդ քաղաքը՝ Գյումրին, «Վերածնվող Գյումրի» խորագրի ներքո տոնեց իր օրը: Ամենուր տոնական տրամադրություն է եղել, քաղաքի տարբեր հատվածներում միջոցառումներ են կազմակերպվել:

Գյումրեցիները ողջ օրը անհամբեր ու սրտատրոփ սպասել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցին`ով սակայն չի գնացել Գյումրի:

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին