1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Գալինա Վոլչեկին հողին կհանձնեն Նովոդեւիչիե գերեզմանատանը՝ Մարկ Զախարովի շիրիմի կողքին

Գալինա Վոլչեկին հողին կհանձնեն Նովոդեւիչիե գերեզմանատանը՝ Մարկ Զախարովի շիրիմի կողքին

ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի, «Սովրեմեննիկ» թատրոնի գեղարվեստական ղեկավար Գալինա Վոլչեկին հողին կհանձնեն Մոսկվայի Նովոդեւիչիե գերեզմանատանը՝ ռեժիսոր Մարկ Զախարովի շիրիմի կողքին՝ թիվ 5 տեղամասում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 27-ին ՏԱՍՍ-ին հայտնել Է Մոսկվայի քաղաքապետարանի մի աղբյուր:

«Գալինա Վոլչեկին հողին կհանձնեն Նովոդեւիչիե գերեզմանատանը՝ Մարկ Զախարովի շիրիմի կողքին: Հարեւանությամբ արտիստներ Օլեգ Տաբակովի եւ Լեոնիդ Բրոնեւոյի շիրիմներն են»,-ասել Է գործակալության զրուցակիցը: Ինչպես ՏԱՍՍ-ին հայտնել Է դերասան Սերգեյ Գարմաշը, «Սովրեմեննիկ» թատրոնի գեղարվեստական ղեկավար Գալինա Վոլչեկի հետ հրաժեշտը, որը մահացել Է դեկտեմբերի 26-ին 86 տարեկան հասակում, տեղի կունենա դեկտեմբերի 29-ին, հուղարկավորությունը կկայանա Նովոդեւիչիե գերեզմանատանը: Թատրոնում ճշտել են, որ ԽՍՀՄ ժողովվրդական արտիստուհուն կարելի կլինի հրաժեշտ տալ կիրակի օրը ժամը 10:00-ից մինչեւ 13:00-ը՝ հիմնական բեմի վրա: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]