Բաժիններ՝

Պատահար Սայաթ-Նովա գյուղի խաչմերուկում

Հունիսի 18-ին՝ ժամը 20:03-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Սայաթ-Նովա գյուղի խաչմերուկում՝ գազալցակայանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ. տուժածներ չկան:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ «Mercedes Benz C» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Հ. Ա., ծնված 1991 թ.) դուրս է եկել ճանպարհի երթևեկելի հատվածից և բախվել գազալցակայանում կայանած՝ «Opel Vectra A» մակնիշի (վարորդը՝ Ա. Պ., ծնված 1986 թ.), «Volkswagen Golf 4» մակնիշի (վարորդը՝ Ս. Ե., ծնված 1991 թ.) և «Opel Astra G» մակնիշի (վարորդը՝ Ռ. Բ., ծնված 1984 թ.) ավտոմեքենաներին: Բախման հետևանքով «Mercedes Benz C» մակնիշի ավտոմեքենայի ետնամասում հրդեհ է բռնկվել:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը հրդեհը մարվել է քաղաքացիների ուժերով: Այրվել է ավտոմեքենայի բեռնախցիկը և սրահը՝ մասամբ:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և սահմանազատել տարածքը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս