HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահը վայր է դրել իր լիազորությունները

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) նախագահ Ռոբերտ Նազարյանը վայր է դրել իր լիազորությունները։ Այս մասին հաղորդել է հանձնաժողովի մամուլի ծառայությունը։

Ռոբերտ Նազարյանի պաշտոնավարման ժամկետը լրացել է 2018-ի հուլիսի 1-ին, քանի որ նա այդ պաշտոնում նշանակվել էր 2013թ-ին` 5 տարի ժամկետով։ Նախկինում ՀԾԿՀ նախագահին նշանակում էր ՀՀ նախագահը։

Նոր Սահմանադրությամբ ՀԾԿՀ նոր նախագահին կընտրի Ազգային ժողովը՝ վարչապետի ներկայացմամբ: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter