211652_close_icon
views-count3664 դիտում article-date 18:08 25-12-2018

ՀԱՊԿ անդամ երկրներից 5-ը հաստատել են Զասի թեկնածությունը. գլխավոր քարտուղարի նշանակման հարցը կարող է որոշվել դեկտեմբերի 27-ին. Коммерсантъ

[url=https://www.tert.am/am/news/2018/12/25/hapk/2881948]Tert.am[/url]-ը գրում է. Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրներից հինգը, Հայաստանից բացի, պաշտոնապես հաստատել են Բելառուսի Անվտանգության խորհրդի ղեկավար Ստանիսլավ Զասի թեկնածությունը կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնում: Ինչպես Коммерсантъ-ին հայտնել է կազմակերպության մամլո քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը, բելառուս ներկայացուցչի թեկնածությունը ներկա պահին հաստատել են Ղրղըզստանը, Ղազախստանը, Տաջիկստանը, Բելառուսը և Ռուսաստանը: Զասի թեկնածությունը հաստատել են հինգ եկրի նախագահները: Վլադիմիր Զայնետդինովը պարզաբանել է, որ ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի նշանակման հարցի շուրջ ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ Ստանիսլավ Զասի թեկնածության համաձայնեցման գործընթացը կազմակերպվել է ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների հետ նրա անձնական հանդիպումներով: Նրա խոսքով՝ դեկտեմբերի 12-20-ը նման հանդիպումներ են կայացել Ղրղըզստանի, Ղազախստանի, Տաջիկստանի և Ռուսաստանի ղեկավարների հետ, իսկ Նիկոլ Փաշիյանի հետ հանդիպումը հետաձգվել է ավելի ուշ ժամկետի: Մանրամասներն ՝ [url=https://www.tert.am/am/news/2018/12/25/hapk/2881948]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր