28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

Միայն մեկ հնարավորություն տվեք. ցմահ դատապարտյալի ցնցող նամակը

maxresdefault

Ցմահ դատապարտյալ Ստեփան Գրիգորյանը բաց նամակով դիմում է հանրությանը: Henaran.am-ը ներկայացնում է նամակն ամբողջությամբ:

«Կարծում եմ, արժանի եմ ևս մի հնարավորության: Երբ ճանանչում և հաշտվում ես քեզ հետ, բանտում էլ է ազատություն, առանց այդ շնորհի՝ ազատությունը՝ բանտ: Ես իզուր չսկսեցի այս խոսքերով: Մեր երկրում և ոչ միայն մեր, այլ ողջ նախկին ԽՍՀՄ-ի տարածքի երկրներում, դեռ գերիշխում է այն կարծրացած տեսակետը, որ եթե անձը դատապարտված է, ապա նա չի կարող լինել հասարակության լիիրավ անդամ, առավել ևս եթե տվյալ անձը կարող է ազատվել ցմահ բանտարկությունից: Ես այստեղ ուզում եմ ներկայացնել մի պատմական խոսակցության: Երբ ԱՄՆ նախագահ Ռ. Ռեյգանը քննարկում էր սպառազինության և հասարակության հետ հաղորդակցման հարցերով իր խորհրդականի թեկնածությունը, առաջարկեցին Ջ.Մորիս Քելվին կրտսերի թեկնածությունը (իմիջիայլոց, ազատազրկման տարիներին նա ավարտել էր 3 համալսարան), Ռեյգանը զարմանում է, բայց իրեն պատասխանում են «Այո, պարոն նախագահ, այսօրվա համար նա ունի մեծ առավելություն՝ համբերատարություն և կշռադատված ու վերլուծված քայլեր»: «Լավ, փորձենք», – ասում է Ռեյգանը: Եվ արդյունքում նրա նախագահության տարիների լուրջ ձեռքբերումները կապված են Քելվինի հետ: Իսկ մեր երկրում, չգիտես որտեղից, մեր արդարադատություն իրականացնողներն այլ կարծիք ունեն : Մեզ մոտ էլ կան ցմահ դատապարտված դատապարտյալներ՝ նման մարդկային հատկություների առկայությամբ, բայց այսօր այդ մարդուն ասում են․«Կարող է քեզ ազատենք, նորից հանցագործություն անես»։ Հավատացնում եմ, հազարավոր քաղաքացիներ նման հատկանիշներ չունեն։

Ահա ներկայացնեմ ձեր ուշադրությանը ՔԿՀ-ի կողմից տրված իմ բնութագիրը։ «Բնավորությամբ հանգիստ է, նպատակային, շփվող, չկաշկանդվող, միջանձնային և ներխմբային փոխհարաբերություններում կազմակերպող է, նախաձեռնող և իրականացնող, բացասական հակում չունի, հարգալից է աշխատակիցների նկատմամբ, հավասարակշռված է, շփվում է հավասարակշռված և դրական վարքագիծ դրսևորող դատապարտյալների հետ: Կատարած հանցանքի համար զղջում է. հիմնարկում կազմակերպված սպորտային միջոցառումներին մասնակցում է. աշխատանքի ցանկություն հայտնել է, մասնակցում է վերասոցիալականացման միջոցառումներին»: Եթե հենց արդարադատության ներկայացուցիչներն են նշում՝ «նման բնութագիր նույնիսկ ՀՀ առաջատար բուհերի գերազանցիկ ուսանողը չի ունենա», ապա ինչու՞մ է խնդիրը։ Այդ բնութագիրը վաստակել եմ մի մեծ դրական հատկութան՝ ՀԱՄԲԵՐՈՒԹՅԱՆ շնորհիվ ։ Իսկ նույն այդ արդարության իրականացնողները մտածե՞լ են երբևէ, թե այդ հատկությունը ինչպես եմ ձեռք բերել, ինչպիսի հոգեբանական լաբիրինթ եմ հաղթահարել, ինչ պատերազմի արդյունքում եմ (պատերազմ հոգու, մտքի և խղճի միջև) հաղթող դուրս եկել։ Իսկ այժմ ես ցանկանում եմ, որպեսզի ուշադրություն դարձնենք մեր երկրում առկա այսպես ասած՝ այսօրվա համար մեր ամենացավոտ առաջնահերթ խնդիրներից մեկին։ Այն է՝ ցմահ ազատազրկման դատապարտված անձանց պայմանական վաղաժամկետ ազատման (20 տարին լրանալուց հետո) գերխնդիրը։

Տեսեք, թե ինչ իրարամերժ, մեկը մյուսին հակասող փաստերով են առաջնորդվում մեր դատարանները, պայմանական վաղաժամկետ ազատման հանձնաժողովի անդամները, դատախազները և բոլոր այն պաշտոնակատար անձինք, որոնք կապ ունեն վերոնշյալ խնդրի հետ։ Հավատացած եղեք, յուրաքանչյուր ոք անգամ մի զրույցից կտեսնի Մարդ մնացած իմ տեսակը՝ այդքան պատերազմների միջով անցնելուց հետո, կտեսնի էլի շատ կարևոր հատկանիշներ՝ լսել կարողանալու ընդունակությունը, հատկանիշ, որից այսօր շատերն են զուրկ, ընկածին, հոգեկան ընկճվածության մեջ գտնվողին, մերժվածին ձեռք մեկնելու, աջակցելու հատկություններ։

 Իսկ հիմա մեկ հարց ենք ուզում ուղղել․ Ի՞նչ եք կարծում՝ վերոնշյալ հատկությունների բացակայության դեպքում հնարավոր էր նման ձևով ապրել, շեշտում եմ՝ ոչ թե գոյատևել որպես ցմահ դատապարտված դատապարտյալ , այլ ապրել որպես մարդ, որը միշտ ոչ թե ինքս եմ ինձ համարել, այլ հենց այդպես եմ դրսևորել՝ որպես հասարակության լիիրավ անդամ։ Ցանկացած հոգեբան, եթե գեթ մեկ անգամ զրույց ունենա ինձ հետ, կփաստի․«այդ անհատը խնդիր չունի ինտեգրվելու հասարակությանը, քանի որ համարել է ու համարում է իրեն քաղաքացի, հայ, հայր, ամուսին, ընկեր, ոչ թե դատապարտյալ»։ Ամփոփելով մտքերս՝ ուզում եմ կոչ անել բոլորին թողնել սովետական կարծրատիպերը, զարգացած երկրների նման հարգել Մարդ տեսակը, հնարավորություն տալ նրան և միգուցե այդ մարդիկ էլ մեծ ծառայություններ մատուցեն մեր երկրին։

Ցմահ դատապարտյալ Ստեփան Գրիգորյան»:
Հիշեցնենք, որ Ստեփան Գրիգորյանը մահապատժի է դատապարտվել 1996 թվականին` սպանությանը մասնակից լինելու համար:   2003թ. օգոստոսի 1-ին 103 հրամանագրով նախկին նախագահ պարոն Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով մահպատիժը փոխարինել է ցմահ ազատազրկմամբ: Մայիսի 14-ին լրացել է նրա անազատության մեջ գտնվելու 20 տարին և օրենքի համաձայն դիմում է ներկայացրել` իրեն վաղաժամկետ ազատ արձակելու համար:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ