ԱԺ փոխխոսնակ․ Թուրքիայի հետ ապագա ունեցել և կառուցել են այն մարդիկ, ովքեր Արցախը և պատերազմը տանուլ են տվել

ԱԺ փոխխոսնակ․ Թուրքիայի հետ ապագա ունեցել և կառուցել են այն մարդիկ, ովքեր Արցախը և պատերազմը տանուլ են տվել

PanARMENIAN.Net - ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը, Ազգային ժողովում կառավարության ծրագրի կատարման 2020թ․-ի ընթացքի մասին զեկույցից հետո պատասխանելով լրագրողների հարցերին, ասել է, որ Թուրքիայի հետ ապագա ունեցել և կառուցել են այն մարդիկ, ովքեր Արցախը և պատերազմը տանուլ են տվել։

Այդ մասին նա ասել է, պատասխանելով այն հարցին, թե Հայաստանն ու Արցախը թուրքերի՞ հետ ունեն ապագա, թե առանց թուրքերի։ ԱԺ-ում «Իմ քայլի» պատգամավորները հոտնկայս ծափահարեցին վարչապետ Նիկոլ Փաշինյանին ԱԺ-ում, երբ նա ամբիոնից ասաց, որ Հայաստանն ու Արցախն ունեն ապագա։

«Թուրքերի հետ ապագա ունեն այն մարդիկ, որոնք 25 տարի վաճառել են: Այդ մարդկանց անունները հայտնի են: Թուրքիայի հետ ապագա ունեցել են և կառուցել են այն մարդիկ, ովքեր Արցախը և պատերազմը տանուլ են տվել: Դրա պատասխանը դահլիճում տրվեց»,-ասել է նա, գրում է «Առավոտը»։

Սիմոնյանին հարցրել են՝ ունենք զոհեր, գերեվարվածներ, Արցախի կորուստ, այս իրավիճակում ինչո՞ւ էին ծափահարում հոտնկայս: Նա պատասխանել է. «Որովհետև Հայաստանը, Արցախը ապագա ունի: Եթե կա մարդ, որը մտածում է՝ Հայաստանը, Արցախը ապագա չունի, ուրեմն հաջողություն այդ մարդկանց»:

Այն հարցին ի պատասխան, թե Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունն ապագա ունի՝ Սիմոնյանը սկսել է բղավել, թե Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի քաղաքականությունը ապագա չունի, իսկ ՀՀ-ն ու Արցախը ապագա ունեն. «Ծափահարություններ բոլորին»:

Նորից կրկնելով Փաշինյանի խոսքերը և ծափ տալով՝ Ալեն Սիմոնյանը մտել է նիստերի դահլիճ, մեկ վայրկյան անց դուրս եկել և ասել. «Մեր օրոք ոչ մի բան չի հանձնվել, հանձնվել է այն ժամանակ»:

Նիկոլ Փաշինյանն ապրիլի 14-ին ԱԺ-ում պատասխանել է պատգամավորների հարցերին, խոսել ԼՂ հարցով բանակցային գործընթացի մասին և անդրադարձել ՀՀ նախկին ղեկավարների հայտարարություններին։Փաշինյանի խոսքով՝ իր կառավարությունը ԼՂ հարցը ժառանգել է փակուղային, նախապատերազմական վիճակում։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---