Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ՀՀ ու Եգիպտոսի ԱԳ նախարարներն անդրադարձել են Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին, ԼՂ հակամարտության կարգավորմանը

ՀՀ ու Եգիպտոսի ԱԳ նախարարներն անդրադարձել են Հայաստան-Ադրբեջան 
հարաբերություններին, ԼՂ հակամարտության կարգավորմանը

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ Գլխավոր Աասամբլեայի 77-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում հանդիպել է Եգիպտոսի Արաբական Հանրապետության ԱԳ նախարար Սամեհ Շուքրիի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, նախարար Միրզոյանը գործընկերոջն է ներկայացրել Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ իրագործված լայնածավալ ագրեսիայի մանրամասները` խստորեն դատապարտելով ադրբեջանական զինուժի կողմից խաղաղ բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների միտումնավոր թիրախավորումը, միջազգային հումանիտար իրավունքի խախտումները: Արարատ Միրզոյանն առանձնահատուկ ընդգծել է միջազգային գործընկերների կողմից Ադրբեջանին ուղղված հասցեական հայտարարությունների կարևորությունը և նոր ագրեսիաները կանխելու նպատակով գործուն քայլերի իրականացումը։

Ըստ աղբյուրի՝ անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին։

Նշվում է, որ զրուցակիցներն անդրադարձ են կատարել նաև հայ-եգիպտական երկկողմ օրակարգին: Այս համատեքստում զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են հայ-եգիպտական քաղաքական երկխոսության բարձր մակարդակը, երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև փոխվստահության վրա հիմնված ակտիվ փոխգործակցությունը։ Արարատ Միրզոյանն ու Սամեհ Շուքրին պատրաստակամություն են հայտնել գործուն քայլեր ձեռնարկել` առևտրատնտեսական կապերի, զբոսաշրջության և գիտամշակութային ոլորտներում առկա համագործակցությանը նոր թափ հաղորդելու ուղղությամբ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]