Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Ամփոփվել են «Օրգանական գյուղատնտեսության զարգացում» 2020-2021 ծրագրի մրցույթի արդյունքները

Ամփոփվել են «Օրգանական գյուղատնտեսության զարգացում» 2020-2021 ծրագրի 
մրցույթի արդյունքները

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ակբա բանկը և Գերմանիայի բնության պահպանության միությունն (NABU) ամփոփել են համատեղ իրականացվող «Օրգանական գյուղատնտեսության զարգացում» 2020-2021 ծրագրի մրցույթի արդյունքները։

Մրցույթի ընթացքում հաշվի են առնվել հայտատուների՝ սերտիֆիկացման պարագայում օրգանական արտադրանքի արտահանման հեռանկարները, ծրագրի բնապահպանական ազդեցությունը, նոր աշխատատեղերի ստեղծման հնարավորությունները, ինչպես նաև տնտեսվարողների՝ սահմանապահ համայնքներում աշխատելը և մի շարք այլ հանգամանքներ։

Այս տարի ծրագրի աջակցությամբ սերտիֆիկացում կստանա 18 ՓՄՁ և անհատ տնտեսվարող։

Մրցույթի հաղթողների ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ:

«Օրգանական գյուղատնտեսության զարգացման» ծրագիրն ամենամյա է, որին կարող են մասնակցել Ակբա բանկի գործընկերները: «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» ծրագիրն Ակբա բանկը և NABU-ն համատեղ իրականացնում են 2015թ.-ից։ Ծրագրի նպատակը Հայաստանում օրգանական գյուղատնտեսության զարգացմանը խթանելն ու ոլորտի արտադրողներին օժանդակելն է:

         

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]