Thursday, 25 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

Փաշինյանը ստի ու կեղծիքի «զոնայում»․ փրկության բանաձև

Հեղափոխությունից կարճ ժամանակ անց հրավիրված ասուլիսներից մեկում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ի պաշտոնե այնքան ու այնպիսի ճշմարտությունների է տիրապետում, որոնք անգամ վախեցնում են։ Այդ ասուլիսից անցել են ամիսներ, հեղափոխությունից անցել է շուրջ 10 ամիս։ Դա ավելի քան բավարար ժամանակահատված է գնահատելու համար՝ որքանո՞վ ճշմարտությունը տեղ ունի իշխանության քաղաքականության մեջ կամ որքանով է այն հիմնված ստի ու կեղծիքի վրա։

Այս օրերին խորհրդարանում ընդունվեց կառավարության ծրագիրը։ Իշխանության ներկայացուցիչները պաշտպանում ու ներկայացնում են այն այնպես, կարծես դա Հայաստանի փրկության ծրագիրն է։ Մինչդեռ իրականությունն այն է, որ կառավարության այդ ծրագիրը շարքային, միջին մակարդակի փաստաթուղթ է և տնտեսական հեղափոխության հետ կապ ունի այնքանով, որքանով դրա հեղինակները կրում են մորուսներ ու «Դուխով» մակագրությամբ գլխարկներ։

Կառավարության ծրագիրը ծրագիր է այն մասին, որ Հայաստանը շարունակելու է իներցիոն զարգացումը տնտեսության մեջ, մեկուսացումը՝ արտաքին քաղաքականության ասպարեզում և անվտանգության ապավինումը՝ բացառապես զինված ուժերին։ Կառավարության ծրագիրը ոչ մրցունակ, միջակ երկրի գոյությունը քարշ տալու մասին փաստաթուղթ է։ Մինչդեռ, իշխանականների կողմից այն ներկայացվում է այնպես, կարծես 30 տարիների կտրվածքով առաջին ազգափրկիչ ռազմավարությունն է։ Սուտ։ Կեղծիք։

Վերջին երեք օրերին իշխանական պատգամավորների ելույթներում կեղծիքի, ստի, պաթոսի չափաբաժինը այնքան շատ ու այնքան մեծ է, որ ակամայից հիշեցնում է Սերժ Սարգսյանին քծնող հանրապետականների համանման վարքագիծը։ Ճշմարտությունը նրանց խոսքերում ու գուցե նաև մտքերում բացակայում է, ճշմարտության տեղը զբաղեցրել են սուտը, կեղծիքը, ճշմարտության մանիպուլյացիան։

Սուպերվարչապետական համակարգը անթույլատրելի է, ժամանակին հայտարարում էր գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այսօր ամեն ինչ անում է այդ համակարգը պահպանելու համար։ Եվ ուրեմն, նա կա՛մ ստում էր այն ժամանակ, երբ հայտարարում էր, որ սուպերվարչապետական համակարգն անթույլատրելի է, կա՛մ ստում է այսօր, երբ հայտարարում է, որ քայլ առ քայլ իշխանությունը հրաժարվելու է սուպերվարչապետական համակարգից։

Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը անթույլատրելի է, պետք է ամեն ինչ անել Հայաստանի անդամակցությունն այդ կառույցին դադարեցնելու համար, ժամանակին հայտարարում էր Նիկոլ Փաշինյանը։ Պետք է ամեն ինչ անել Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին ավելի արդյունավետ դարձնելու համար, այսօր ասում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Եվ ուրեմն, նա ստում էր կա՛մ այն ժամանակ, կա՛մ ստում է այսօր։

Իշխանությունը վտանգավոր կատեգորիա է։ Իշխանությունը շատ արագ ու խորապես մարդուն կարող է հեռացնել իրականությունից։ Հեռացումը իրականությունից հաջորդ փուլում հանգեցնում է հեռացմանը՝ ճշմարտությունից։ Կամ ճշմարտությունից հրաժարումին։ Իսկ դա իր հերթին հանգեցնում է նրան, որ իրականությունը լցվում է ստով ու կեղծիքով, տարբեր կոնյունկտուրաներին հարմարեցված ճշմարտության մանիպուլյացիաներով։ Իրականությունը, ինչպես որ ճշմարտությունը, ավելի հաճախ շատ ավելի դաժան է, քան կեղծիքն ու մանիպուլյացիան։ Որովհետև ճշմարտությունը ապրիորի է ու օբյեկտիվ, իսկ մանիպուլյացիան կառուցվում է կոնկրետ նպատակով՝ առաջին հերթին մարդուն կամ համակարգին իրականությունից կտրելու նպատակով։ Մանիպուլացված ու կեղծված իրականության մեջ ապրելը շատ հաճելի է՝ ամեն ինչ հրաշալի է ու պայծառ։ Բայց որքան մարդը կամ համակարգը ավելի է խրվում կեղծ իրականության մեջ, այնքան ավելի է օտարվում օբյեկտիվ իրականությունից, այնքան օբյեկտիվ իրականությունը ավելի մռայլ է դառնում ու ճնշող։ Հենց դրանով պետք է բացատրել այն անթաքույց անհանդուրժողականությունը, որը իշխանության ներկայացուցիչները ցուցաբերում են ընդդիմախոսության ցանկացած դրսևորման նկատմամբ։ Որովհետև ցանկացած քննադատություն փորձ է իշխանությանը հանել մանիպուլացված իրականությունից ու վերադարձնել օբյեկտիվ իրականություն Բայց իշխանությունն իրեն այնտեղ շատ կոմֆորտ և ինքնաբավ է զգում և չի ցանկանում վերադառնալ իրական կյանք։

Սա չափազանց վտանգավոր ֆենոմեն է իշխանության ու անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար։ Եթե նա օր առաջ ստի ու կեղծիքի կոմֆորտ զոնայից չվերադառնա իրականություն, թեկուզև դառը ճշմարտությամբ հագեցած իրականություն, ապա դառնալու է այն նույն կեղծիքի զոհը, որով այսօր փորձ է արվում կերակրել հասարակությանը։

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում