ԱՄՆ-ը ընդլայնել է Իրանի հանդեպ պատժամիջոցները: Այս մասին ասվում է ԱՄՆ ֆինանսների նախարարի հայտարարության մեջ՝ գրում է rbc.ua-ը:
Լրատվամիջոցի տեղեկացմամբ՝ պատժամիջոցների ցանկում ներառվել են 6 իրանցիներ և երեք իրանական ընկերություններ: Իրավաբանական անձանց թվում են Թեհրանի «Էվին» բանտը, Hanista Programing Group-ը և «Անսար-է Հեզբոլլահ» պահպանողական կրոնական կազմակերպությունը:
Հիշեցնենք, որ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ ԱՄՆ-ը սպառնում է կիրառել Իրանի դեմ «պատմության մեջ ամենախիստ պատժամիջոցները»: