Ամերիկացի պաշտոնյաներն Իրանի հետ բանակցություններին արժանի չեն: Այս մասին հայտարարել է Իրանի վարչակազմի ներկայացուցիչ Մոհամմադ Բաքեր Նոբախտը, հաղորդում է Tasnim-ը:
Նոբախտը բացառել է Իրանի միջուկային համաձայնագրի ցանկացած վերանայման հնարավորությունը՝ ԳՀՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո:
«Մինչ այդ որոշումը Թրամփը պատրաստ էր մեզ հետ բանակցել, բայց ու՞մ հետ ենք մենք բանակցելու: Արդյոք պատրա՞ստ ենք բանակցել այն մարդկանց հետ, որոնք մերժում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից հաստատված պաշտոնական համաձայնագրերը», – ասել է նա:
«Ո՛չ, ամերիկացնիներն արժանի չեն բանակցությունների սեղանի շուրջ նստել իրանցի պատվիրակների հետ», – հավելել է նա: