ԱՄԿ. ՀՀ-ում կանայք 35%-ով քիչ են վաստակում տղամարդկանցից

ԱՄԿ. ՀՀ-ում կանայք 35%-ով քիչ են վաստակում տղամարդկանցից

PanARMENIAN.Net - ՀՀ-ում կանայք 35%-ով քիչ են վաստակում տղամարդկանցից, տղամարդկանց վաստակը մեկ երրորդով ավելի է: Այդ են վկայում Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) տվյալները, որոնք ներկայացվել են 2018-ի «Աշխատավարձն աշխարհում» զեկույցում:

Տվյալները հավաքագրվել են աշխարհի 65 երկրում և արտացոլում են աշխարհի վարձու աշխատողների մոտ 80%-ի վիճակը:

Ըստ ԱՄԿ-ի, ՀՀ-ն 7-րդն է աշխատավարձի մասով ամենամեծ գենդերային խզումով երկրների թվում: Ըստ ԱՄԿ տվյալների, աշխարհում կանայք միջինը 20%-ով են պակաս վարձատրվում տղամարդկանցից, հայտնում է BBC-ին:

ՌԴ-ն ցուցակում 10-րդն է 30.6% ցուցանիշով:

Ամենամեծ խզումը նկատվում է Պակիստանում՝ այն կազմում ՝ 62.5%: Երկրորդ տեղում Նեպալն է 44.7% խզումով:

ԵՄ երկրներից ամենավատ ցուցանիշն ունեն Նիդերլանդները՝ այդ երկրում կանայք տղամարդկանցից 40.3%-ով քիչ են վարձատրվում:

Լավագույն վիճակն արձանագրվել է Պանամայում, Հորդանանում և ԿաբոՎերդեում, որտեղ խզումը է զրոյական է:

Նվազագույն խզմամբ երկրների առաջին հնգյակում են՝ Ռումինիան (1.8%), Բուլղարիան (2.1%), Ֆիլիպինները (2.6%), Էկվադորն (4.6%) ու Բանգլադեշը (4.7%): Սակայն, հարկ է նշել, որ Ֆիլիպինները, Բանգլադեշն ու Կաբո-Վերդեն նվազագույն աշխատավարձով երկրների ցանկում են:

ԱՄԿ ցանկում կա 2 երկիր, որտեղ կանայք տղամարդկանցից շատ են ստանում՝ Թաիլանդն (-2.5%) ու Սիեռա Լեոնեն (-5.5%), որտեղ գենդերային խզումը բացասական է:

Ըստ փորձագետների, գենդերային խզումը որոշ չափով հիմնավորվում է կրթության տարբեր մակարդակներով, պաշտոններով և ավանդական կանացի և տղամարդկանց մասնագիտություններում վարձատրման տարբեր մակարդակներով, սակայն, այնուամենայնիվ մնում է անբացատրելի մաս:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---