Friday, 29 03 2024
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
-
12:20
Հայաստանը ազատագրական պայքար է մղում, ոչ թե՝ վեկտոր փոխում
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն

Հերոսն ու հակահերոսը՝ մեկում. Ով և ինչու է կործանում Արցախի հերոսին․ Ստեփանակերտը պետք է դատապարտի

Նախօրեին Արցախի հերոս, նախագահի պաշտոնի հավակնորդ Վիտալի Բալասանյանը միանգամից հարցազրույց է տվել՝ գրեթե կրկնվելով ագրեսիվ հռետորաբանությամբ, Հայաստանի վարչապետի հասցեին արված անվանարկումներով։ Նույնիսկ տպավորություն է ստեղծվում, որ Բալասանյանի հարցազրույցները գրվել են որոշակի մարդու կամ կենտրոնի կողմից ու տարածվել են նրա անունից՝ օգտագործելով գեներալի հեղինակությունն ու խարիզման։

Վիտալի Բալասնյանի «ընդվզման» ֆորմալ առիթն այն է, որ ՀՀ կառավարությունը որոշել է պահուստային ֆոնդից 33 մլն 680 հազար դրամ տրամադրել Արցախում սեպտեմբերին կայանալիք ՏԻՄ ընտրությունների դիտարկման համար: Արցախյան ընտրությունները կդիտարկեն երկու ՀԿ-ներ`«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ Ստեփանակերտի գրասենյակը (տրամադրվել է 16 մլն 200 հազար դրամ) և «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը (տրամադրվել է 17 մլն 480 հազար դրամ)։ «Դա անմիջական միջամտություն է Արցախի սուվերենությանն ու Սահմանադրությանը»,- ասել է Վիտալի Բալասանյանը: Նա չի կարծում, որ արցախցիներն այդքան անվստահելի են, որ ՀՀ-ից երկու կազմակերպություն` «անհայտ ծագումնաբանությամբ, գան և այստեղ կարգ ու կանոն հաստատեն կամ սովորեցնեն` ինչպե՞ս են ընտրություններն անցկացվում»: Գեներալը կարծում է, որ ՀՀ կառավարության այս որոշմամբ խիստ կասկածի տակ է դրվում Արցախում առ այսօր կայացած բոլոր ընտրությունները` նախագահական, խորհրդարանական, ՏԻՄ, թե սահմանադրական հանրաքվե:

Նախ՝ սկսենք նրանից, որ Արցախի ընտրական ինստիտուտների կենսունակությունն առաջին հերթին կասկածի տակ է դրել հենց ինքը՝ Վիտալիս Բալասնյանը։ Արցախի նախագահական ընտրություններին երկրորդ տեղը զբաղեցրած Վիտալի Բալասանյանը 2012թ-ին հայտարարել է, որ «գործող նախագահը և նրա թիմը ի վիճակի չեղան ապահովել արդար ընտրություններ»: Վիտալի Բալասանյանի հայտարարության մեջ նշված է, որ «ընտրություններն ազատ էին, բայց ոչ արդար»: «Ես պատրաստ էի արդար ընտրությունների արդյունքում շնորհավորել հաղթած թեկնածուին, սակայն պետք է սահմանափակվեմ ընտրությունների արդյունքները որոշակի վերապահումներով ընդունելով»- նշել է նա: «Ամբողջ նախընտրական քարոզարշավի ժամանակ և ընտրությունների օրը ժողովրդի վրա եղել են ճնշումներ, վարչական ռեսուրսն ամբողջովին ուղղված է եղել գործող նախագահի ձայնահավաքին: Ամենամեծ ճնշումները եղել են Քաշաթաղի և Շահումյանի շրջանների բնակիչների վրա: Այս պայմաններում ստացածս քվեները համարում եմ լավ արդյունք, ինչը լուրջ հիմք է նոր քաղաքական կառույցի ստեղծման համար», – ասել է Վիտալի Բալասանյանը:

Սա Վիտալի Բալասանյանի բավականին օբյեկտիվ գնահատականն է Արցախում տեղի ունեցած նախագահական վերջին ընտրություններին։ Արցախի իշխանությունը հայաստանյան քրեօլիգարխիայի լոկալ դրսևորումն է ու օբյեկտիվորեն չի կարող օրինական ընտրությունների երաշխավոր լինել, ինչը բավականին անաչառ յոթ տարի առաջ նկատել է ընդդիմադիր դիրքերից հանդես եկող գեներալը։ Եթե Վիտալի Բալասանյանն ու մյուսներն իրապես ձգտում են Արցախի միջազգային ճանաչմանն, ապա միայն ուրախ պետք է լինեին, որ Հայաստանը՝ պետական մակարդակով, խրախուսում է Արցախում դիտորդական առաքելության իրականացումը, նույնիսկ ավելին՝ պետք է ձգտեին, որ նման առաքելություններ լինեին նաև միջազգային կառույցներից։

Եթե Արցախի իշխանությունները պաշտոնապես չդատապարտեն Վիտալի Բալասանյանի ասածները, ապա կնշանակի, որ Ստեփանակերտի էլիտան ընտրություննները դարձյալ կեղծելու մտադրություն ունի ու ակնհայտորեն վախենում է անկախ դիտորդական առաքելությունից։ Կամ ինչո՞ւ են Վիտալի Բալասանյանն ու մյուսները լռում են, երբ Ստեփնակերտում բարձր ընդունելության են արժանանում ռուսական էմիսարները, սակայն ընդվզում են, երբ խոսքը Հայաստանի հեղափոխական իշխանության «միջամտության» մասին է։ Արդյո՞ք ճիշտ են հավաստի շրջանակներից ստացվող այն լուրերը, որ Մոսկվան ու հայաստանյան քրեաօլիգարխիկ համակարգն Արցախը դարձրել են ռևանշիզմի պատվար՝ փորձելով այնտեղ սպասվող ընտրությունններով սեպ խրել հայրենիքի երկու հատվածների, հայության երկու մասերի միջև։

Վիտալի Բալասնյանի հարցազրույցը հենց դրա մասին է ու սա այն դեպքն է, երբ ռազմի դաշտում հերոսացած մարդու շուրթերից հնչում է դավաճանական խոսք, երբ երեկվա հերոսը դառնում է Հայաստանի ու Արցախի հասարակությունների արհամարհանքին արժանացած մարդկանց մի փոքր խմբի խոսնակը։

Ավելին, Վիտալի Բալասանյանի «անկեղծ» հարձակողական հարցազրույցը համադրում ենք Ռոբերտ Քոչարյանի տարեդարձի առթիվ կազմակերպված ինֆորմացիոն շոուի հետ ու գալիս ենք տխուր եղրահանգման, որ ՍԴ-ով սեպտեմբերի 3-ին, ըստ ամենայնի, դավադրության է նախապատրաստվում։ «Նրանք, ովքեր խոսում են, որ Արցախի բյուջեի այսքան տոկոսը ՀՀ-ն է տալիս, կամ տնտեսագիտությունից, կամ թվաբանությունից շատ հեռու մարդիկ են. թող հաշվարկ անեն և տեսնեն, թե որտեղի՞ց է գոյանում այն 150-160 միլիարդ դրամը, որը Արցախը ՀՀ-ից ստանում է իբրեւ միջպետական վարկ: Թող հաշվարկեն այն ապրանքների մաքսատուրքերը, որոնք ներկրվում են Հայաստանի միջոցով արտերկրից, կտեսնեն, որ դեռ մի բան էլ ԱՀ-ն պակաս է ստանում: Այդ մարդիկ թող ականջներին խորը օղ անեն և ճիշտ խոսեն»,- ասել է Վիտալի Բալասանյանը: Շարունակելով խնդրի քաղաքական ասպեկտը և անդրադառնալով այն կազմակերպություններին, որոնց տրամադրվել է գումարը` Արցախի ՏԻՄ ընտրությունները դիտարկելու համար. «Այդ երկու կազմակերպությունները Հայաստանում իշխանաբռնազավթման գործիքներից են: Դա դրսից ներդրված ծրագիր է: ՀՀ-ն` ի դեմս վարչապետի, որպեսզի այդ գումարներն այլ խողովակներով չներմուծվեն Արցախ, կառավարության միջոցով է դա անում: Կգա օրը և կտեսնեք, որ այդ երկու կազմակերպությունները ներմուծվում են Արցախ: Այո, ժամանակին ես չեմ խոսել` հարգելով ՀՀ պետականությունը, հիմա ասում եմ` ՀՀ-ի և՛ խորհրդարանն է բռնազավթվել, և՛ իշխանությունը, և՛ 2018 թվականի ԱԺ ընտրությունները եղել են անօրինական: Բոլոր այն գործողությունները, որոնք կատարել է Նիկոլ Փաշինյանը, քրեորեն հետապնդելի արարքներ են: Կոչ դատարանների դեմ. սա ոչ թե սահմանադրական կարգի տապալման փորձ է եղել, որը առաջադրել են Ռոբերտ Քոչարյանին, այլ դա անմիջական սահմանադրական կարգի տապալում է եղել: Կգա ժամանակը, և բոլորը պատասխան կտան: ՀՀ պետականությունը հիմա կասկածի տակ է, ինչը փորձում են տեղափոխել Արցախի Հանրապետություն, բայց դա թույլ չի տրվելու, քանի որ յուրաքանչյուր անհատ, Արցախում իր վրա տարել է պետականություն կերտելու ծանրությունը»,- ասել է Բալասանյանը: Երբ մարդը խոսում է պետականությունից, սակայն նման ցինիկ ձևով է արահայտվում Արցախին ցուցաբերվող Հայաստանի օգնության, Հայաստանի ժողովրդի կողմից ընտրված վարչապետի մասին, ապա նրա պատկերացրածն առավելագույնը գողապետությունն է, որի խորհրդանիշներ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի պաշտպանությանն էլ լծվել է իր հերոսական անցյալն ապականող գեներալը։ Ինչպե՞ս կարող է մարտական գեներալը մեծարել ժողովրդի վրա կրակած ստահակին ու հանցագործ որակել նույն ժողովրդի կողմից ընտրված վարչապետին։ Միթե՞ Վիտալի Բալասանյանն այնքան է արժեզրկվել, որ պատկերացնում է Արցախի համագործակցությունը միայն երևանյան այնպիսի իշխանության հետ, որը բաղկացած է Մոսկվայի «ստուկաչներից», մարդասպաններից ու կոռուպցիոներներից։ Վիտալի Բալասանյանի փառավոր անցայլի համար ցավում ենք․ նա ինքը գետնին հավասարեցրեց իր հերոսական անունը։

Նման մտածողությամբ մարդը չի կարող հավակնել Արցախի նախագահի աթոռին։ Դա կլինի Արցախի ամոթը։ Մենք հրաշալի գիտենք, թե ով է Վիտոյի խորհրդատուն, որը կարողացավ ամիսների ընթացքում լեգենդար հրամանտարին դարձնել Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյան հանցավոր զույգի խոնարհ սպասավորը։

Լուսանկարը՝ panorama.am-ի

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում