Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Տիմատին երկրպագուներին է ներկայացրել Հայաստանում նկարահանած տեսահոլովակը

Տիմատին երկրպագուներին է ներկայացրել Հայաստանում նկարահանած 
տեսահոլովակը

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:    Հայտնի ռեփեր Տիմատին իր երգարվեստի սիրահարների լայն շրջանակի դատին է հանձնել իր և երգչուհի Նազիմայի «Չի կարելի» (Нельзя) երգի տեսահոլովակը, որի նկարահանումներն իրականացվել են Հայաստանում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նկարահանումները տեղի են ունեցել «Էրեբունի» բժշկական կենտրոնում, Երևանի փողոցներում, Սևանում և Հայաստանի այլ տեսարժան վայրերում:

Տեսահոլովակում նկարահանվել են հայազգի դերասաններ Լևոն Հարությունյանը, Կարինե Ոսկանյանը, Արտաշես Մխիթարյանը, Գևորգ Գրիգորյանը, Վաչե Երիցյանը, Դավիթ Սարգսյանը և այլք:

Նոր տեսահոլովակը երգչի «YouTube» պաշտոնական էջում հրապարակվել է մայիսի 23-ին և արդեն 250 740 դիտում ունի ու 1826 մեկնաբանություն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]