Նոյեմբերի 2-ից վարորդներն ինքնուրույն կգրանցեն վթարը29 հոկտեմբերի 2019 - 17:46 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 2-ից ԱՊՊԱ ոլորտում գործելու է ՀՀ կառավարության հաստատած՝ համաձայնեցված հայտարարագրի նոր ձևը։ Այս մասին հայտնում է Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն՝ հորդորելով վարորդներին և ավտոսեփականատերերին նշված փաստաթղթից մի քանի տպված օրինակ մշտապես պահպանել մեքենայում: Այսպիսով, վթարի գրանցումը կիրականացվի վարորդների կողմից ինքնուրույն, և անհրաժեշտ չի լինի սպասել ոչ ոստիկանության, ոչ էլ ապահովագրական ընկերության ներկայացուցիչների ժամանմանը կամ նրանց կողմից որևէ համաձայնության ստացմանը։ Այսպիսով, անհրաժեշտ է լինելու վթարից հետո 40 րոպեի ընթացքում տեղի ունեցածի մասին հեռախոսով տեղեկացնել ապահովագրական ընկերությանը։ «Համաձայնեցված հայտարարագրով վարորդները գործնականում կարող են ոչ ավելի, քան 10 րոպեի ընթացքում ինքնուրույն գրանցել ավտովթարը և վերականգնել ճանապարհի երթեւեկելի մասը՝ այդպիսով վթարի հետևանքով չստեղծելով ավելորդ խցանումներ»,- ասված է հաղորդագրությունում: Հայտարարագրով հնարավոր է լինելու գրանցել այն ավտովթարները, որոնցումներգրավված է միայն երկու մեքենա և որոնցից առնվազն մեկն ունի գործող ԱՊՊԱ պայմանագիր, ՃՏՊ արդյունքում վնաս է պատճառվել միայն այդ մեքենաներին, ավտովթարում ներգրավված վարորդներից մեկն ամբողջությամբ ընդունել է վթարում իր մեղավորությունը և տուժող վարորդի ակնկալած հատուցումը չի գերազանցում 100,000 դրամը: Այս պայմաններին բավարարող վթարների դեպքում վարորդներն առնվազն 3 անգամ լուսանկարահանում (տեսանկարահանում) են վթարում ներգրավված մեքենաներն այնպես, որ երևան երկու մեքենաների հետվթարային փոխադարձ դիրքերը և վթարի հետևանքով դրանցից յուրաքանչյուրի ընդհանրական վնասվածքները։ Վթարի մեղավոր վարորդն իր վարած մեքենայի ԱՊՊԱ վկայագրի վրա նշված հեռախոսահամարով ՃՏՊ մասին տեղեկացնում է ապահովագրական ընկերությանը: ՀՀ կառավարության նույն որոշմամբ նախատեսվել է համաձայնեցված հայտարարագիրն էլեկտրոնային եղանակով (բջջային հավելվածով) լրացնելու և ավտովթարը գրանցելու նոր հնարավորություն, որի ներդրման մասին վարորդները լրացուցիչ կիրազեկվեն: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ |