28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

Երկրում անկայունություն է եւ անկառավարելի իրավիճակ: Ինչո՞ւ են ՀՀ քաղաքացիները համատարած բողոքում. Հրապարակ

42998_protest_21_02_M

Ինչո՞ւ են ՀՀ քաղաքացիները համատարած բողոքում, թե դիսկոմֆորտի զգացում ունեն։ Մի տեսակ անորոշության, համընդհանուր տագնապի մթնոլորտ է տիրում երկրում, որը ոմանք անգամ դժվարանում են բացատրել։ Դա բազում պատճառներ ունի, բայց հասարակությունը, որը գուցե դրանց մեջ չի էլ խորանում, ենթագիտակցաբար զգում է, որ անկայունություն կա երկրում, անկառավարելի վիճակ եւ անկանխատեսելի ապագա։ Ամեն օր տեղի ունեցող տարբեր մանր ու մեծ իրադարձություններ խորացնում են այդ զգացումը։ Մի օր ինչ-որ անհասկանալի ներկայացում են բեմադրում, որը մարդկանց վրդովեցնում է։ Մյուս օրը հայտարարում են, որ հայոց լեզուն ու պատմությունն են հանում բուհերից։ Երրորդ օրը տեսնում են, որ Ազգային ժողովում պատգամավորներն «իրար են ուտում»։

Չորրորդ օրը Վենետիկի հանձնաժողովի նախագահն է «մեղմի մեջ» դատապարտող հայտարարություն անում։ Անկայունության զգացումը հատկապես խորացնում են ամեն օր հարուցվող քրեական գործերը, որոնց շրջանակներում մարդկանց կալանավորում են, ապա որոշ ժամանակ անց բաց թողնում՝ ապացուցելով, որ այդ գործերը սարքված էին ու իրենց հիմքում ծանրակշիռ ապացույցներ չունեին, ինչը, մեծ հաշվով, ցուցադրում է, թե ինչքան անպաշտպան է մարդն այսօր Հայաստանի Հանրապետությունում։

Անկայունության ու անորոշության զգացումը խորանում է նաեւ պաշտոնյաների հրաժարականների լուրերից։ Մանավանդ՝ եթե ուշադիր լինեք, կնկատեք, որ, որպես կանոն, հեռանում են որակյալ կադրերը։ Երեկ, օրինակ, աշխատանքից ազատվեց արդարադատության փոխնախարար Աննա Վարդապետյանը, որը դրական տպավորություն էր թողել մարդկանց վրա։ Իսկ Հանրային հեռուստաընկերությունից էլ հեռացավ հերթական պրոֆեսիոնալը՝ Աբրահամ Գասպարյանը, հայտարարելով, որ սկզբունքային տարաձայնություններ ունի Հանրայինում:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում:

 

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ