211652_close_icon
views-count12442 դիտում article-date 18:32 30-12-2020

5 հազար զոհի, գերիների ու բողոքի ցույցերի ֆոնին, ՊՆ-ն մարտի 8-ի քեֆի համար արդեն 7-8 մլն է հատկացրել. Yerevan Today

Այս օրերին, երբ թշնամին Նիկոլ Փաշինյանի հետ բանավոր փոխըմբռնմամբ գյուղ առ գյուղ զավթելով հասնում է Գորիս, ճանապարհին Ադրբեջանի ցուցանակ է դնում, իսկ անհետ կորածների ծնողները թշնամուն հանձնած տարածքների դաշտերով մեկ ընկած փնտրում են իրենց որդիներին, Հայաստանի ՊՆ պաշտոնյաները, պարզվում է, անվրդով պատրաստվում են ռեստորանային կերուխումի: [url=https://yerevan.today/all/hetaqnnutyun/73270/5-hazar-zohi,-gerineri-ou-boghoqi-couyceri-fonin,-pn-n-marti-8-i-qefi-hamar-arden-7-8-milion-e-hatkacrel?fbclid=IwAR3FVL3PEiLpGIWkbFAVpMPKtaxo7ZWb2To8Rc8UXZObwB135jgIZqg_PDI]Yerevan.Today[/url]-ի ձեռքի տակ են հայտնվել պետգնումներից խիստ ուշագրավ փաստաթղթեր, որոնցից պարզվում է՝ նախարարության մի խումբ աշխատակիցների այս օրերին հանձնարարված է 250 հոգանոց քեֆի ցուցակ կազմել, մշակել նախընտրելի «բլյուդների» մենյուն․․․ (թանկարժեք ալկոհոլային խմիչքներ, բուժինինա ու ռոքֆոր, 5-6 տեսակի պանրի ճոխ ընտրանի, աղցաններ) և անպայմանորեն չմոռանալ 10 կգ անանասի, 20 տարի հնեցմամբ «Նաիրի» կոնյակների մասին: Իսկ ամենազավեշտալին ՊՆ քեֆի ցուցակը ամփոփող համերգային ծրագիրն է. պատվիրվել է 8 մենակատար՝ երգիչ-երգչուհիներով 2 ժամով համերգային ծրագիր, որպեսզի զվարճացնեն ՊՆ 250 հոգանոց աշխատակազմին: ՊՆ-ում, փաստացի, պատերազմի հետևանքները չեն առաջացրել ծանր տրամադրություններ․ հակառակը, այստեղ պաշտոնյաները մտածում են ճոխ կերակուրներով քեֆ ուրախության մասին և սա այն դեպքում, երբ պատերազմը փաստացի ավարտված չէ, գերիների անհետ կորածների, Սյունիքում սահմանազատման լրջագույն խնդիրը կա ու դեռևս շատ մեծ՝ անլուծելի թվացող բեռ կա այս գերատեսչության ուսերին: Հրապարակված պետգնումներով պատվիրակված ծառայությունը կմատուցի երևանյան ռեստորաններից մեկը՝ մարտի 8-ի առթիվ, մոտավոր՝ 7-8 մլն դրամով, 31 սեղան։ Փաստացի գնումն իրականացվել է, և շուտով Yerevan.Today-ը կհրապարակի փաթեթը շահող ռեստորանի անունը։ Ընդ որում՝ խիստ պայման է դրված կորոնավիրուսի հարցում․ 31 ճոխ սեղաններից օգտվելու իրավունքը կվաստակեն թեստավորումով զտված 250 առողջ ՊՆ ծառայողները․ սա որպես նախապայման՝ ընդգծվում է պետգնումների փաստաթղթում, բայց չի հստակեցնում՝ արդյո՞ք թեստավորումը ևս իրականացվելու է ՊՆ-ի բյուջեի հաշվին: Ի դեպ, հաջորդ կտրուկ պայմանը, որ դրվել է ռեստորանատիրոջ վրա, ՊՆ փարթին սպասարկող 10 մատուցողների բուժզննում անցած լինելն է։ Ի՞նչ խոսք, 250 հոգանոց քեֆ-ուրախության սցենարը ի սկզբանե պարտավոր էր մերժել նախարար Վաղարշակ Հարությունյանը, եթե անգամ ավանդույթի ուժով այն նշվել է այս ճոխությամբ։ Բայց նա չի արել, փոխարենը, նախարարի բարեհաճությունից օգտվելով, նրա ենթակաները քեֆի ցուցակ են կազմել և անցկացրել պետգնումներով։ Մինչդեռ, այդ 7-8 մլն դրամը պարզապես մեկ հրամանով պետք էր կտրել և ուղղել հենց Արցախում զոհված կամ վիրավորում ստացած զինծառայողների սգավոր մայրերին, քույրերին ու կանանց:

Նմանատիպ նյութեր