Բաժիններ՝

«Արսենալը» հաղթել է ընկերական խաղում

Լոնդոնի «Արսենալը» հերթական ընկերական խաղում հաղթանակ է տոնել:

ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում ուսումնամարզական հավաք անցկացնող «զինագործները» International Champions Cup-ի շրջանակներում մրցեց իտալական «Ֆիորենտինայի» հետ և հաղթեց 3:0 հաշվով: «Արսենալի» կազմում դուբլի հեղինակ դարձավ Նկետիա և մեկ անգամ էլ աչքի ընկավ Ուիլոկը:

Հայաստանի ազգային թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեկնարկային կազմում չէր, սակայն փոխարինման դուրս եկավ 63-րդ րոպեին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս