Thursday, 28 03 2024
Գյումրիում հանրային սննդի օբյեկտը կվերսկսի իր գործունեությունը
Այն ինչ ստացանք Արցախում, ստանալու ենք նաև ՀՀ-ում՝ եթե այս տեմպերով շարունակենք. Ստյոպա Սաֆարյան
Մնանք ՌԴ-ի հետ, կմնանք Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան եռանկյունում, որտեղ խնդիրները կլուծվեն մեր հաշվին
Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
Ո’չ Կոնսերվատորիան, ո’չ «Գոյ» թատրոնը չեն ընդունում ձեր որոշումը. պատգամավորը՝ ԿԳՄՍ նախարարին
Կրթությանը հատկացվող բյուջեն 38%-ով ավելացել է՝ 2023-ի համեմատ. ԿԳՄՍ նախարարի հաշվետվությունը՝ ԱԺ-ում
15:30
Արտասահմանյան ընկերությունների վնասները ՌԴ-ի շուկայից հեռանալու պատճառով գերազանցել են 107 մլրդ դոլարը. Reuters
15:20
«Ռուսաստանը մեկ ամսից ավել գիտեր ահաբեկչության նախապատրաստման մասին». Բուդանով
Ադրբեջանի ՄԻՊ-ը Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած հայերին
Վաշինգտոնի արձագանքը Բաքվի շանտաժին
14:50
Գազայի հիվանդանոցների ⅔-ը չեն գործում. ՄԱԿ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ապրիլի 5-ը թույլ չի տա իրագործել ՀՀ-ն կազմաքանդելու ռուս-թուրք-ադրբեջանական համաձայնությունը
14:30
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել մի շարք ընկերությունների նկատմամբ՝ Հյուսիսային Կորեայի հետ կապերի համար
Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդ
14:02
IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14:00
Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինային մատակարարված F-16-երն օրինական թիրախ կդառնան՝ անկախ դրանց գտնվելու վայրից
13:30
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ Հայաստանը մնում է կազմակերպության դաշնակիցը
«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին
ФСБ-ի օպերատիվ-հետախուզական աշխատանքները ՀՀ-ում շարունակվում են. Արթուր Սաքունց
«Հայաստանը վերածվել է Արևմուտքի վտանգավոր գործիքի». Զախարովա
13:00
Ուկրաինական նոր օրենքը խտրականություն է դնում ռուսալեզուների, հայալեզուների ու գնչուների նկատմամբ
Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին
ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք
Անհրաժեշտ է անցկացնել հանրաքվե Խզմալյանի 3 առաջարկները
Ճանապարհային քարտեզն ազատագրման քարտեզ է. Ազատ Արշակյան
Գազայի գոտի մարդասիրական օգնություն հասցնելու համար մեզ Եգիպտոսի աջակցությունն է պետք. Փաշինյան
12:30
ԱՄԷ-ի և Եգիպտոսի ռազմաօդային ուժերն օդային ճանապարհով օգնության խոշորագույն խմբաքանակն են հասցրել Գազայի հատված

ԿԲ-ն շարունակում է չվստահել կառավարության ներկայացրած ցուցանիշներին ու կարողություններին

Կենտրոնական բանկը կանխատեսում է, որ 2017թ. Հայաստանում տնտեսական աճը լինելու է 3․9-4․8 տոկոսի սահմաններում: Ընդ որում՝ ԿԲ-ն գրեթե նույնքան աճ է կանխատեսում նաև առաջիկա մի քանի տարիների համար: Կառավարությունը, սակայն, ավելի բարձր ցուցանիշների հույս ունի և այդպես էլ ներկայացնում է: Վերջին մի քանի ամիսներին Ազգային վիճակագրական ծառայությունը 6-ից բարձր տնտեսական ակտիվություն է ցույց տալիս՝ ընդ որում մի քանի ոլորտերում երկնիշ աճ արձանագրելով: Եվ իր այդ լավատեսությամբ կառավարությունը ԿԲ-ին անգամ ստիպեց մի փոքր բարելավել նախկին՝ 3․3-4․8 տոկոս աճի կանխատեսումը:

Այնուամենայնիվ, Կենտրոնական բանկը կառավարության ներկայացրած ցուցանիշների նկատմամբ, կարծես թե, թերահավատ է: Այդ կառույցը բոլորովին էլ չի կիսում ԱՎԾ-ի այն տվյալները, որ այս տարվա հունվար ամսից սկսած գրանցվել է ավելի քան 6 տոկոս աճ, միայն ապրիլ ամսին էր, որ այն մի փոքր նվազել էր մինչև 5․7 տոկոս: ԿԲ-ն փորձում է ավելի իրատեսական դիրքերից ներկայանալ ու մինչև 4․8 տոկոս աճ կանխատեսել: Այս առումով այդ կառույցն ու իր ղեկավար Արթուր Ջավադյանը նաև որոշակիորեն հակադրվում են կառավարության ու նրա ղեկավար Կարեն Կարապետյանի հետ: Իր վերջին կանխատեսմամբ, փաստորեն, Ա. Ջավադյանը Կ. Կարապետյանին հասկացնում է, որ ինքը չի պատրաստվում հավատալ նրա ներկայացրած պայծառ ներկային:

Մյուս կողմից էլ չի բացառվում, որ ԿԲ-ն այդպիսով փորձում է կառավարությանն ու Կ. Կարապետյանին ապահովագրել վատ վիճակում հայտնվելու հեռանկարից, եթե տարեվերջյան ցուցանիշներում վիճվարչությունը չկարողանա նորից 6 տոկոս աճ ցույց տալ: Չէ որ անցած տարեսկզբին նույնպես տնտեսական ակտիվությունը բարձր էր, բայց տարին ամփոփվեց ընդամենը 0․2 տոկոս աճով, որն այդ դեպքում ավելի շուտ անկմանն էր հավասար: Այնպես որ այս տարի նույնպես կարող է կրկնվել անցած տարվա փորձը, հատկապես, որ ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ սահմանեց Ռուսաստանի վրա, որոնք անպայմանորեն իրենց բացասական ազդեցությունն են թողնելու նաև Հայաստանի տնտեսության վրա: Ա. Ջավադյանը շատ լավ է դա պատկերացնում, հատկապես որ նախօրեին հրապարակած իր «Գնաճի հաշվետվություն» զեկույցի համաձայն, 2017թ․ ՌԴ տնտեսական աճն ակնկալվում է 1․5 տոկոս՝ նախկինում կանխատեսված 1․6 տոկոսի փոխարեն: Եվ Ա. Ջավադյանն իր այս կանխատեսմամբ կարծես թե փորձում է հավասարակշռել Կ. Կարապետյանի չափից ավելի լավատեսական սպասումները:

Իսկ ընդհանրապես տնտեսական աճի թե՛ ցուցանիշների, թե՛ որոշ այլ հարցերի նկատմամբ կառավարությունը միշտ էլ որոշակի հակասություններ է ունեցել ԿԲ-ի վարած քաղաքականության հետ: Օրինակ՝ անցած ամիս ֆինանսների նախարար Վարդան Արամյանը ներկայացնելով կառավարության 2016թ. դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման հաշվետվությունը՝ իր դժգոհությունն արտահայտեց ԿԲ-ի վարած քաղաքականության նկատմամբ: «Ինչումն է մեր տեսակետի և ԿԲ-ի տարբերությունը: Մենք ավելի բարձր տնտեսական աճի տեմպեր ենք նախատեսում, ԿԲ-ն կանխատեսում է, որ առաջիկա երեք տարիներին այն կկանգնի 3.2-4.5 տոկոսի վրա: Մենք միջնաժամկետ ծախսերի ծրագրով, որը ներկայացնելու ենք ապագա տարիներին, ներկայացնելու ենք 4.7-5.7 տոկոս տնտեսական աճ: Հիմնական տարբերությունը, որ պահանջարկի և ներդրումների մասով, համեմատաբար, ավելի համեստ աճեր է նախատեսում ԿԲ-ն, մենք ավելի ագրեսիվ ջանքեր են նախատեսում»,- հայտարարել էր Վ. Արամյանը:

Վերջինս, իհարկե, այդ խոսքերով արտահայտում է նաև իր ղեկավարի ցանկությունը կամ տեսակետը: Կ. Կարապետյանն ամեն կերպ փորձում է ապացույցներ դնել իր առերևույթ լավատեսության հիմքում, բայց այն մեծ դժվարությամբ է, ինչ-որ տեղ նաև արհեստականորեն կամ միայն ԱՎԾ-ի թվաբանության ու յուրօրինակ մեթոդաբանության արդյունքում է ստացվում: Մինչև տարեվերջ նման աճ հնարավոր կլինի ապահովել, եթե կատարվի տարեսկզբին ներդրումների վերաբերյալ Կ. Կարապետյանի ավելի քան 800 մլն դոլարանոց խոստումները: Բայց դատելով էկոնոմիկայի փոխնախարարի հրապարակած տվյալներից, թե կիսամյակի դրությամբ ընդամենը 220 մլն դոլարի ներդրում է կատարվել, ապա այդ թիվն ապահովելը շատ դժվար կլինի: Կ. Կարապետյանը պետք է իր ներդրումների ակումբի մասնակիցներին ահաբեկելով՝ ստիպի Հայաստանում ներդրում կատարել:

Հավելենք նաև, որ իշխանական համակարգից միայն ԿԲ-ն կամ Արթուր Ջավադյանը չէ, որ թերահավատորեն են վերաբերում կառավարության լավատեսությանն ու ԱՎԾ-ի ներկայացրած թվերին: Գրեթե իշխանական համակարգում գտնվող՝ ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան Հայկ Սարգսյանը, մեկ ամիս առաջ, երբ ԱՎԾ-ն նորից ավելի քան 6 տոկոս տնտեսական ակտիվություն էր ներկայացրել, լրատվամիջոցներից մեկում կարծիք էր հայտնել, թե այս տարի տնտեսական ակտիվության աճը կլինի 4 տոկոսի շրջակայքում: Ընդ որում՝ նա դա լավատեսական կանխատեսում էր համարել և տնտեսական աճի աղբյուրը հենց ներդրումներն են լինելու։ «Ներդրումները պարտադիր պետք է լինեն, որովհետև դրա այլընտրանքը չկա։ Մենք՝ տնտեսագետներս, լավ գիտենք, որ մեր տիպի երկրները 5-7 տոկոս տնտեսական աճ ապահովելու համար պարտավոր են ՀՆԱ-ի մինչև 1/4-ի չափով ներդրումներ ապահովել։ Մեր պարագայում՝ մոտ 10 մլրդ դոլար ՀՆԱ-ի դեպքում, տարեկան 2-2.5 մլրդ դոլարի ներդրումներ պետք է լինեն։ Ինչ էլ անենք՝ այս խնդիրը պետք է լուծենք»,- ասել էր նա:

Ուշադրություն դարձրեք, տնտեսագետն ասում է, թե 5-7 տոկոս աճ ունենալու համար տարեկան 2-2․5 մլրդ դոլարի ներդրում է անհրաժեշտ: Բայց տնտեսագետը թերևս այնքան էլ լավ չէր գնահատել կառավարության ու ԱՎԾ-ի աճպարարության ընդունակությունները, որ այդքան աճ են գրանցում տասը անգամ քիչ ներդրում ունենալով: Հիշեցնենք նաև, որ դեռևս մի քանի ամիս առաջ, երբ ակտիվորեն ներկայացվում էր այդ 6 տոկոսանոց աճի ցուցանիշը, Համաշխարհային բանկը այս տարի Հայաստանի համար կանխատեսում էր ընդամենը 2․7 տոկոս աճ: ՀԲ-ն կանխատեսման նոր ցուցանիշ դեռ չի ներկայացրել, բայց սա էլ բավականին ցածր է 2017թ. բյուջեում դրված 3․2 տոկոս աճի կանխատեսումից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում