News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ամերիկացի հանգուցյալ միլիարդատեր Դեւիդ Ռոքֆելլերին եւ նրա կնոջը՝ Փեգգիին պատկանող արվեստի գործերի հավաքածուն աճուրդում վաճառվել է 830 մլն դոլարով, հաղորդում է DW-ն:

Սա մինչ օրս մասնավոր հավաքածուի վաճառքից ստացված ամենախոշոր եկամուտն է: Նախորդ ռեկորդը (373 մլն եվրո) սահմանվել է 2009 թվականին, ֆրանսիացի մոդելյոր Իվ Սեն-Լորանի հավաքածուի վաճառքից:

Ռոքֆելլերներին պատկանող արվեստի գործերը վաճառվել են Նյու Յորքում մի քանի օր անցկացված Christie's աճուրդում: Աճուրդին մասնակցության հայտ են ներկայացրել ԱՄՆ-ի բազմաթիվ նահանգներից, Գերմանիայից, եվրոպական այլ երկրներից, Ասիայից:

Ընդհանուր առմամբ, աճուրդի է հանվել ավելի քան 1500 արվեստի գործ՝ ներառյալ 19-րդ եւ 20-րդ դարի նկարիչների աշխատանքներ, անտիկ կահույք, քանդակներ:

Դեւիդ Ռոքֆելլերը մահացել է 2017 թվականին, 101 տարեկանում, իսկ Փեգգի Ռոքֆելլերը՝ 1996 թվականին:

Բանկային մագնատ Ռոքֆելլերն ու նրա կինը տարիների ընթացքում միլիոնավոր դոլարներ են ծախսել արվեստի, բժշկության եւ կրթության համար: Ամուսինների կտակի համաձայն՝ աճուրդից ստացված շահույթն ուղղվելու է բարեգործական ծրագրերի, այդ թվում՝ Նյու Յորքի Ժամանակակից արվեստի թանգարանի եւ եւ Հարվարդի համալսարանի աջակցությանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ