Tuesday, 16 04 2024
Սևանա լիճ թափվող գետերում դիտվել է ջրի ելքերի որոշակի ավելացում
Նման քաղաքական որոշում չկա, դա իմ անձնական կարծիքն է. Անդրանիկ Քոչարյանը` Ցեղասպանության զոհերի ցուցակներ կազմելու մասին
Էրդողանը նշել է Իսրայելի և Իրանի միջև լարվածության պատասխանատուի անունը
Վարդան Այվազյանը անցնում է ապօրինի գույքի բռնագանձման գործով
Ռուսաստանի «ուղղահայացը» եւ Արեւմուտքի «զուգահեռականը». ռուսական զորախումբը հեռանու՞մ է ԼՂ-ից
Սահմանազատումը, 4 գյուղերը ռուս-ադրբեջանական հիբրիդային կոնցեպտներ են, Բաքվին խաղաղություն պետք չէ
Վրաստանը փորձում է բարձրացնել իր գինը. ի՞նչ ռիսկեր կան Հայաստանի համար «թանկացումների» այս փուլում
21:50
Ամստերդամի քաղաքապետը կոչ է արել կարգավորել կոկաինի և էքստազիի վաճառքը
21:40
Լուկաշենկոն երեք շրջանների նահանգապետերին սպառնացել է հաշվեհարդարով
21:30
Ղազախստանում հեղեղումների պատճառով պետական միջոցների խնայողության խիստ ռեժիմ է մտցվել
21:20
Պուտինը Ռայիսիի հետ զրույցում Իրանի և Իսրայելի խելամիտ զսպվածության հույս է հայտնել
Բաքվի հանցանքները՝ ՄԱԿ-ի դատարանում. ինչ արդյունքներ ակնկալել
21:10
Իրանն իր հարևանների անվտանգությունը համարում է իր անվտանգությունը․ դեսպան Սոբհանի
Երեւան-Էր Ռիյադ. կլինի՞ բարձր մակարդակի պայմանավորվածություն
21:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
20:50
Պենտագոնի ղեկավարն առաջին հեռախոսազրույցն է ունեցել Չինաստանի պաշտպանության նոր նախարարի հետ
-
20:45
Գեղարքունիքի մարզի Ծովազարդ գյուղում այրվել է մոտ 250 հակ անասնակեր
20:40
Լիտվայում մեկնարկում է ավելի քան 20 հազար զինվորականների մասնակցությամբ զորավարժությունների շարքը
20:30
ԵՄ խորհուրդը ապրիլի 22-ին կքննարկի Ուկրաինային զենքի մատակարարումը
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին
Պետությունից թաքցված շուրջ 50 մլն դրամի հարկն ամբողջությամբ վճարվել է
Անահիտ Ավանեսյանն անդրադարձել է նախարարությունում իրականացված խուզարկությանը
19:50
Կոպենհագենում 17-րդ դարի Ֆոնդային բորսայի շենքում հրդեհ է բռնկվել
19:40
Ֆիլիպիններում իրավապահներն ավելի քան երկու տոննա մետամֆետամին տեսակի թմրանյութ են առգրավել
Ադրբեջանը խախտում է հայ գերիների կեցության միջազգայնորեն սահմանված նորմերը. համահայկական միության հայտարարութունը
19:20
Ճապոնիան հայտարարել է ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունն ամրապնդելու մտադրության մասին
Արայիկ Հարությունյանը ներկայացրել է հաղորդակցության նոր ճարտարապետության հիմքում դրված առաջնահերթություններն ու ոլորտում նախատեսվող ծրագրերը
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:50
Բայդենն ու կինը 620.000 դոլար են աշխատել
18:50
Կուբան կոչ է արել ԱՄՆ-ին՝ թուլացնել պատժամիջոցները

«Մատի փաթաթան եք դարձրել». Լարված իրավիճակ՝ Ճվճվ Արոյի որդու՝ երկու ոստիկանի կյանք խլած վթարի գործով դատական նիստում

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Նոր Նորք վարչական շրջանում գտնվող նստավայրում Հարություն Մանուկյանի նախագահությամբ շարունակվեց Ճվճվ Արոյի որդի Սարգիս Վարդանյանի գործի դատական քննությունը:

Սարգիս Վարդանյանը մեղադրվում է ճանապարհային ոստիկանության երկու ծառայողների մահվան ելքով վթարի և պատահարի վայրից հեռանալու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 3-րդ մասով և 244 հոդվածով:

Ըստ մեղադրանքի՝ 2018 թվականի հունվարի լույս 8-ի գիշերը՝ ժամը 4 -ն անց 40-ի սահմաններում, վարելով իրեն վստահված «BMW-X6» ավտոմեքենան, չունենալով վարորդական իրավունքի վկայական՝ Սարգիս Վարդանյանը երկու ուղևորով երթևեկել է Աբովյան փողոցով՝ Մոսկովյան փողոցի կողմից դեպի Սայաթ-Նովայի պողոտա:

Ճանապարհի այդ հատվածում թույլատրելի առավելագույն՝ 60 կմ/ժ արագությունը Սարգիս Վարդանյանը գերազանցել է մոտ երկու անգամ՝ մեքենան վարել է 113 կմ/ժ արագությամբ, ստեղծել է վթարային իրադրություն, ինչի արդյունքում բախվել է կարմիր լույսի տակ, լուսային ազդանշանները միացված վիճակում խաչմերուկ մտած՝ ՃՈ «Տոյոտա» ավտոմեքենային, որի ղեկին ավագ լեյտենանտ Արեգ Դավթյանն էր:

«Տոյոտային» բախվելուց հետո Սարգիս Վարդանյանի մեքենան բախվել է նաև գովազդային վահանակին, վնասել է այն ու կանգ է առել: Սարգիս Վարդանյանը լքել է դեպքի վայրն ու հեռացել է:

Ոստիկանության ծառայողներ Արեգ Դավթյանն ու Խաչիկ Գասպարյանը վթարի հետևանքով մահացել են:

Վթարից որոշ ժամանակ անց «Նաիրի» բ/կ է դիմել 44-ամյա Սուրեն Մ.-ն, հայտնել է, թե մարմնական վնասվածք է ստացել վթարի հետևանքով, քանի որ ինքն է եղել ոստիկանների մահվան ելքով վթարի մասնակից ««BMW-X6» մեքենայի ղեկին:

Կարճ ժամանակ անց պարզվել է, որ քաղաքացին ինքն իր նկատմամբ «սուտ մատնություն» է կատարել՝ Ճվճվ Արոյի որդու կատարած վթարը վերցնելով իր վրա:

Նույն օրը Սարգիս Վարդանյանը ձերբակալվել է:

Սարգիս Վարդանյանի վարած «BMW»-ի մեջ հայտնաբերվել են ռուսական ու հայկական համարանիշեր:

Սարգիս Վարդանյանի խափանման միջոցը կալանավորումն է: Ամբաստանյալ Սարգիս Վարդանյանը վթարի համար իրեն մեղավոր չի ճանաչել: Նա ասել է՝ եթե մեղավոր է, պատրաստ է պատասխանատվության ենթարկվել, սակայն ինքն իրեն մեղավոր չի ճանաչում:

Սարգիս Վարդանյանի շահերը պաշտպանում է փաստաբան Հակոբ Մարտիրոսյանը:

Տուժողների իրավահաջորդները բողոքել են Սարգիս Վարդանյանի դեմ ու պնդել են, որ նա ենթարկվի պատասխանատվության ու խստագույն պատժի:

Տուժող Արեգ Դավթյանի իրավահաջորդի ներկայացուցիչը փաստաբան Ռուբեն Բալոյանն է, իսկ տուժող Խաչիկ Գասպարյանի իրավահաջորդի ներկայացուցիչը՝ փաստաբան Զարուհի Վարդանյանը:

Դեպքի պահին ոստիկանական «Տոյոտայի» ղեկին գտնված ու կարմիր լույսի պայմաններում խաչմերուկ մուտք գործած Արեգ Դավթյանի մասով նախաքննական փուլում քրեական հետապնդումը դադարեցվել է՝ Ա. Դավթյանի մահվան կապակցությամբ:

Ամբաստանյալի շահերի պաշտպան Հ. Մարտիրոսյանը երկրորդ անգամ միջնորդություն է ներկայացրել, որ դատարանը պահանջի ու պաշտպանական կողմին տրամադրի Սարգիս Վարդանյանի մուտքային ու ելքային հեռախոսազանգերի վերահսկում իրականացնելու թույլտվության վերաբերյալ բոլոր նյութերը:

Դատական այս նիստում պաշտպանի միջնորդության դեմ իրենց առարկությունները ներկայացրին մեղադրող դատախազ Ա. Մարգարյանն ու տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Զ. Վարդանյանը:

Հիշեցնենք, որ ողբերգական պատահարից հետո ոստիկանությունը միջնորդություն էր ներկայացրել դատարան՝ նշելով, թե Սարգիս Վարդանյանը կասկածվում է ծանր հանցագործություն կատարելու համար. ըստ որոշ տեղեկությունների՝ նա դիտավորությամբ էր հարվածել ոստիկանական մեքենային ու նրա գործողություններում կարող էին լինել դիտավորությամբ տուժողների առողջությանը ծանր վնաս հասցնելու հատկանիշներ, որոնց արդյունքում տուժողները մահացել են՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին, 2-րդ մասերով:

Հետաքննության մարմինը դատարանին միջնորդել էր թույլատրել «Սարգիս Վարդանյանի կողմից շահագործվող» հեռախոսահամարների ելքային ու մուտքային զանգերի վերահսկում օպերատիվ-հետախուզական գործողության իրականացումը: Դատարանն էլ որոշմամբ տվել է այդ թույլտվությունը՝ արձանագրելով, թե որոշումը կայացրել է ներկայացված «նյութերը» հետազոտելով ու կողմերին լսելով: Սակայն գործի քննության ընթացքում չի հաստատվել վարկածը, թե Սարգիս Վարդանյանը դիտավորյալ ծանր հանցագործություն է կատարել: ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածով քրեական գործ չի հարուցվել, Սարգիս Վարդանյանն այժմ մեղադրվում է անզգույշ, միջին ծանրության հանցագործության՝ երկու մարդու մահվան պատճառ դարձած վթարի ու պատահարի վայրը թողնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 3-րդ մասով և 244 հոդվածով:

Պաշտպան Մարտիրոսյանը մի քանի դատական նիստի ընթացքում ներկայացնելով ու հիմնավորելով իր միջնորդությունը, բազմիցս ընդգծել է, որ Սարգիս Վարդանյանը չի կատարել ծանր հանցագործություն, բայց այդ անվան տակ դատարանից թույլտվություն է ստացվել, ու գաղտնալսվել են ինչպես Սարգիսի, այնպես էլ տվյալ գործի հետ ոչ մի կապ չունեցող անձանց հեռախոսազրույցները՝ խախտելով մարդկանց հեռահաղորդակցության սահմանադրական իրավունքը:

Դատական նիստը անցավ կողմերի զգացմունքային «փոխհրաձգության» պայմաններում՝ դատախազը պաշտպանի պաթետիկ ու մեղադրական տոնից վրդովված՝ ակնհայտ զգացմունքային առարկություն ներկայացրեց, իսկ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Զ. Վարդանյանի կողմից հանգիստ ընթերցված առարկություններին ի պատասխան՝ պաշտպան Հ. Մարտիրոսյանը բավական զգացմունքային «հակաառարկություններով» պնդեց իր տեսակետը:

Պաշտպանի միջնորդության դեմ առարկելով՝ մեղադրող Ա. Մարգարյանը մեկ անգամ ևս նշեց, որ պաշտպանի կողմից վիճարկվող ապացույցը դրված չէ մեղադրանքի հիմքում. «Պաշտպանական կողմը վիճարկում է մի ապացույցի թույլատրելիությունը, որը գոյություն չունի… Ես երբևէ չեմ նշել, որ Սարգիս Վարդանյանը կատարել է դիտավորյալ ծանր հանցանք՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածով…»:

Մեղադրողը մեջբերեց միջնորդությունը ներկայացնելու ժամանակ պաշտպանի կողմից արտաբերված հարցը՝ մեղադրանքի կողմին ուղղված. «112-ը խի՞ եք կպցնում Վարդանյանին»: Մեղադրողը առարկեց. «Դատախազության համակարգը որևէ մեկին որևէ բան չի կպցնում: Եթե տվյալ գործով ապացույցների համակցություն է ձեռք բերվում, անձին ներգրավում ենք որպես մեղադրյալ… Նախկինում կպցրել են, թե չէ՝ չեմ կարող ասել, բայց վերջին տարիներին չի կպցվում…»: Մեղադրողի վերջին նախադասության տողատակին հիշեցումն էր, որ պաշտպան Հ. Մարտիրոսյանը նախկին դատախազ է…

Նշելով, որ պաշտպան Հ. Մարտիրոսյանը արդեն մի քանի նիստ է՝ նույն բանն է կրկնում, մեղադրող Ա. Մարգարյանն ասաց. «Պաշտպանի խոսքի 70 տոկոսը փակ շրջապտույտ է այս գործի մեղադրանքի հետ կապ չունեցող 112 հոդվածի շուրջ՝ ոնց որ ջրաղացին ջուր են լցնում… Բուն գործի քննությունը թողած՝ քննարկում ենք մի ապացույց, որը մեղադրական եզրակացությամբ ներկայացված չէ, մեղադրանքի հիմքում դրված չէ, մեղադրանքի կամ տուժող կողմը 112 հոդվածով մեղադրանքի մասին հայտարարություն չի արել, միայն պաշտպանն է հինգ նիստ շարունակ նույն բանը խոսում… Սարգիս Վարդանյանին կոնկրետ մեղադրանք է առաջադրված, դրա շուրջ պիտի կատարվի քննությունը, բայց մի քանի ամիս է՝ քննվում է հետաքննական մարմնի կողմից ներկայացված միջնորդությունը… Դա վերածվել է փակ շրջանի… Տեղին էր անցած նիստում ամբաստանյալի հայտարարությունը. «Մի քիչ էլ իմ մասին մտածեք»: Բայց ամբաստանյալը սխալ հասցեագրեց այդ հայտարարությունը մեղադրանքի կողմին կամ դատարանին, նա իր պաշտպանին պիտի հասցեագրի…»:

Մեղադրողը վկայակոչեց նաև, որ պաշտպանական կողմի համանման միջնորդությունը արդեն իսկ մի անգամ մերժվել է ընդհանուր իրավասության ու վերաքննիչ դատարանների կողմից:

Մեղադրող Ա. Մարգարյանը վերհիշեց նաև պաշտպանի հորդորը դատարանին. «Դուք կաշկանդված չեք, դուք կաշկանդված չեք»: Մեղադրողը ի պատասխան ասաց. «Բայց ո՞վ է ասում, որ դատարանը կաշկանդված է»: Ըստ մեղադրողի՝ պաշտպանը նման հորդոր հնչեցնում է «տպավորություն ստեղծելու համար»:

Մեղադրողն իր վրդովմունքը չկարողացավ զսպել ու ասաց, թե պաշտպանը 112 հոդվածը «մատի փաթաթան է դարձրել», մինչդեռ գործը պիտի քննվի առաջադրված մեղադրանքի սահմաններում. «Ես հեծանիվ չեմ հայտնաբերում»,- ասաց մեղադրողը և եզրահանգեց, որ պաշտպանի միջնորդությունը ենթակա է մերժման. «Դատարանը մի անգամ արդեն այդ հարցի վերաբերյալ որոշում կայացրել է… Դատարանը չի կարող մեկ այլ դատարանից պահանջել նյութեր, որոնք դեռևս գաղտնազերծված չեն»:

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Զ. Վարդանյանը ավելի հավասարակշիռ ու հանգիստ ներկայացրեց իր առարկությունները՝ նշելով, որ պաշտպանի միջնորդությունը արդեն իսկ դատարան ներկայացված ու մերժված միջնորդության կրկնությունն էր՝ նույն հիմքերով ու հիմնավորումներով. «Ի՞նչ է ուզում ապացուցել կամ հերքել պաշտպանական կողմը այն դեպքում, երբ վիճարկվող ապացույցը մեղադրանքի հիմքում դրված չէ…»:

Զ. Վարդանյանը հիշեցրեց՝ ամբաստանյալը չի ժխտում, որ ինքն է եղել մեքենայի ղեկին, հետևաբար այդ հանգամանքը հաստատող հեռախոսային խոսակցությունը նրա մեղքը հաստատելու համար կարևորություն չի ներկայացնում: Զ. Վարդանյանի կարծիքով՝ պաշտպանի միջնորդությունն ակնհայտ անհիմն լինելու պատճառով ենթակա է մերժման:

Մեղադրող Ա. Մարգարյանը լրացում կատարեց իր խոսքին՝ հիշեցնելով, որ ի սկզբանե իր դիրքորոշումն այն էր, որ հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումների վերծանումները ամբողջությամբ չհետազոտվեն, հետազոտվեն միայն կողմերի մատնանշած դրվագները, եթե այդպիսք կլինեին: Ինքը հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումները տվյալ գործով ապացույց չի էլ համարում, դրանք տվյալ գործի համար կարևորություն ներկայացնող ոչինչ չեն հիմնավորում: Բայց պաշտպանական կողմը պահանջել է ոչ միայն արձանագրությունները հրապարակել, այլ նաև՝ ձայնագրությունները: Իսկ հիմա, ըստ մեղադրողի՝ «գնում, գնում ենք, բայց ոչ մի տեղ չենք գնում»՝ ասել կուզի ՝դատական քննությունը տեղապտույտի մեջ է…

Պաշտպան Հ. Մարտիրոսյանը ցանկություն հայտնեց անդրադառնալ իր միջնորդության դեմ ներկայացված առարկություններին, բայց շեշտեց, որ իր պաշտպանյալ Սարգիս Վարդանյանի խնդրանքով չի կարող «երկար ծավալվել»: Պաշտպանը նորից պնդեց, որ մեղադրական եզրակացության մեջ որպես մեղադրանքը հիմնավորող այլ ապացույց՝ նշված են նաև հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումները, իսկ գաղտնալսումները կատարվել են իր պաշտպանյալի, ինչպես նաև այլ անձանց հիմնարար իրավունքների կոպիտ խախտումով: Պաշտպանը բավական թափանցիկ ակնարկեց, որ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Զ. Վարդանյանի առարկությունը իրավական տեսակետից անհիմն էր՝ «միայն նախադասություններ էին»:

Մեղադրող Ա. Մարգարյանը կոչ արեց, որ պաշտպանը կոպիտ տոնով չվիրավորի տուժողի իրավահաջորդի ներկայացուցչին, առավել ևս, որ նա կին է:

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Զ. Վարդանյանն ընդգծեց, որ տվյալ դեպքում կապ չունի ո՛չ սեռը, ո՛չ տարիքը, յուրաքանչյուրն իր գործն է անում:

Նա պաշտպանեց իր դիրքորոշումը և կոչ արեց, որ պաշտպանական կողմը մինչև վերջ ընթերցի օրենքը:

Դատարանը մի քանի անգամ դիտողություն արեց մեղադրողին ու պաշտպանին՝ կոչ անելով զերծ մնալ միմյանց վիրավորող արտահայտություններից ու տիրապետել էմոցիաներին:

Վերջապես ծեծված միջնորդության ծանր քննարկումը հայտարարվեց ավարտված:

Դատարանը որոշումը կհրապարակի հունիսի 6-ին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում