Արամի փողոցի փլուզված հատվածը որոշ ժամանակ փակ կլինի երթևեկության համար

Արամի փողոցի փլուզված հատվածը որոշ ժամանակ փակ կլինի երթևեկության համար

PanARMENIAN.Net - Արամի 23 հասցեում՝ «Հայաստանի Փոքրիկ երգիչներ» մանկական ֆիլհարմոնիայի շենքում, տեղի ունեցած փլուզման պատճառով փողոցի փլուզված հատվածը որոշ ժամանակ փակ կլինի երթևեկության համար: Այդ մասին հատնել է ԱԻՆ մամուլի ծառայությունը:

Մնացած հատվածի փլուզման վտանգ կա:

Վերոնշյալ հասցեում փլուզվել են երգչախմբի փորձասենյակի արտաքին պատը (մոտ 35 քմ) և առաստաղը՝ մասնակի (մոտ 20 քմ), ինչպես նաև վնասվել է ընդունարանի առաստաղը (առաստաղին և պատին առաջացել են ճաքեր՝ մոտ 1.5 քմ):

Փլուզվել են նաև ֆիլհարմոնիայի շենքին կից թիվ 23/3 տան հյուրասենյակի արտաքին պատը (մոտ 18 քմ) և առաստաղը (մոտ 20 քմ), ննջասենյակի արտաքին պատին և առաստաղին առաջացել են ճաքեր:

Հունվարի 11-ին, ժամը 21:48-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արամի 23 հասցեում՝ «Հայաստանի Փոքրիկ երգիչներ» մանկական ֆիլհարմոնիայի շենքում, տեղի է ունեցել փլուզում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:

Փրկարարները սահմանազատել են տարածքը և մեկ դաշնամուր տեղափոխել անվտանգ հատված:

Հունվարի 12-ին, ժամը 11:00, Արամի 23 հասցեում գտնվող շենքի մոտ լինելու է ակցիա: Տիգրան Հեքեքյանը կպատասխանի հարցերին:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---