ՌԴ-ում մեկ օրում կորոնավիրուսով վարակի մոտ 1000 նոր դեպք է գրանցվել․ «Վեդոմոստի»

ՌԴ-ում մեկ օրում կորոնավիրուսով վարակի մոտ 1000  նոր դեպք է գրանցվել․ «Վեդոմոստի»

PanARMENIAN.Net - Ապրիլի 6-ի դրությամբ ՌԴ-ում կորոնավիրուսով վարակի 954 նոր դեպք է գրանցվել, հայտնում է օպերատիվ շտաբը։

Հիվանդաների ընդհանուր քանակը հասել է 6343-ի։ Դեպքեր են գրանցվել 85 շրջանից 80-ում, գրում է «Վեդոմոստին»։

Մոսկվայում մեկ օրում 591 նոր դեպք է գրանցվել՝ ընդհանուր թիվը հասել է 4484։ Նոր դեպքերի մոտ 85 տոկոսը մինչև 85 տարեկան մարդկանց մոտ է։ Հիվանդությունը հայտնաբերվել է նաև մոսկվաբնակ 30 երեխայի մոտ։

Ընդհանուր առմամբ, ապաքինվել է 406 մարդ։ Մահվան 2 նոր դեպք է գրանցվել՝ ընդհանուր առմամբ հասնելով 47-ի։

Հիվանդության դեպքերի քանակով առաջինն են Մոսկվան (4894), Մոսկովյան շրջանը (387) և Սանկտ Պետերբուրգը (226)։

Մեկ օրում 954 նոր դեպքը ռեկորդային է ՌԴ համար, նախորդ ռեկորդային ցուցանիշն ապրիլի 2-ին էր գրանցվել, երբ 771 նոր դեպքի մասին էր հայտարարվել;

Ըստ ԱՄՆ Ջոն Հոփքինսի համալսարանի՝ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցում է 1,275,000-ը 183 երկրում, մահացել է մոտ 70,000-ը, իսկ ապաքինվել՝ 263,000-ը։

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---