Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Պաշտպանը Գևորգյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդություն է ներկայացրել

Պաշտպանը Գևորգյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու  
միջնորդություն է ներկայացրել

ԵՐԵՎԱՆ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Գրիգորյանը  միջնորդություն է ներկայացրել` իր պաշտպանյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, պաշտպանը նշեց, որ քրեական հետապնդումը պետք է դադարեցվի հանցակազմի բացակայության հիմքով:

Ավելի վաղ, Քոչարյանի և Գևորգյանի պաշտպանների նկատմամբ կիրառվեց դատական սանկցիա, քանի որ առկա չէին հունվարի 21-ի դատական նիստին չներկայանալու հիմքեր:


Արմեն Գևորգյանը 2008 թվականին զբաղեցնում էր նախագահի աշխատակազմի ղեկավարի և Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը։ Ըստ մեղադրական եզրակացության՝ Գևորգյանը մեղադրվում է երեք հոդվածներով` սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու մեջ: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am