News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հետազոտողները Խաղաղ օվկիանոսի հատակին հայտնաբերել են 1945-ին խորտակված ամերիկյան «Ինդիանապոլիս» սուզանավի բեկորները, հայտնում է CNN-ը։

 Microsoft ընկերության համահիմնադիր Փոլ Ալենի ղեկավարած թիմը կարողացել է նավի բեկորները հայտնաբերել 5․5 հազար մետր խորության վրա։

USS Indianapolis-ը վերջին խոշոր ամերիկյան նավն է եղել, որը խորտակվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին՝ 1945-ի հունիսի 30-ին։ Նավը խորտակվել է 12 րոպեի ընթացքում։ Զոհվել էր 883 մարդ, փրկվել 316-ը։

Խորտակումից մի քանի օր առաջ նավը ԱՄՆ ՌՕՈՒ կայան էր հասցրել բաղադրիչներ միջուկային ռումբի համար, որը Հիրոսիմայի վրա է նետվել 1945-ի օգոստոսի 6-ին։

2016-ի դեկտեմբերին հետազոտական ստորջրյա ռոբոտը նկարահանել էր ամերիկյան «Արիզոնա» լինքորի մնացորդները, որը ոչնչացվել էր ԱՄՆ Փերլ Հարբոր ՌԾՈՒ գլխավոր կայանի վրա ճապոնական ավիացիայի հարվածի հետեւանքով։

Այդ նույն տարվա սեպտեմբերին «Մարտին Բերգման» գիտահետազոտական նավի անձնակազմը Կանադայի ափերի մոտ հայտնաբերել է բրիտանական գիտարշավի «Տեռոր» նավի բեկորները, որը խորտակվել էր Արկտիկայի սառույցներում 19-րդ դարի կեսերին։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ