Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Անչափահաս տղային ծանր մարմնական վնաս պատճառելու կասկածանքով ձերբակալվել է մեկ այլ անչափահաս

Անչափահաս տղային ծանր մարմնական վնաս պատճառելու կասկածանքով 
ձերբակալվել է մեկ այլ անչափահաս

ԵՐԵՎԱՍՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ անչափահաս տղային ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:  Մեկ այլ անչափահաս ձերբակալվել է:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, 2019 թվականի օգոստոսի 13-ին «Սուրբ Աստվածամայր» և «Շենգավիթ» բժշկական կենտրոններից ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ նույն օրը  ձախ  կրծքավանդակի ծակած-կտրած վերքով բուժօգնության է դիմել  2004թ. ծնված պատանի: «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից ստացված տեղեկանքի համաձայն՝ վերջինիս մոտ հայտնաբերվել է կրծքավանդակի ձախ կեսի առաջային մակերեսի կտրած-ծակած թափանցող վերք՝ ձախակողմյան պնևմոթորաքս ախտորոշմամբ:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի  112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Ձեռնարկված անհրաժեշտ քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով Երևան քաղաքի բնակիչ է՝ ծնված 2004թ.: Նույն օրը վերջինս ձերբակալվել է՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախատեսված հանցավոր արարք կատարելու կասկածանքով:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվել է դեպքի վայրի զննություն, հարցաքննվել են  մի շարք վկաներ, կատարվել առգրավումներ, հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]