Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

«Ալաշկերտը» խոշոր հաշվով հաղթեց «Լոռիին»

«Ալաշկերտը» խոշոր հաշվով հաղթեց «Լոռիին»

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի առաջնության բարձրագույն խմբի 27-րդ տուրն ավարտվեց «Ալաշկերտ»-«Լոռի» խաղով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Ալաշկերտին» հաջողվեց հաղթանակ տոնել խոշոր հաշվով`5:1: Երևանյան ակումբի կազմում աչքի ընկան Տիագո Գալվաուն, Պապ Աբդու Կամարան, Ալեքսանդր Գլիշիչը (դուբլ), Էդուարդ Ավագյանը: Վանաձորյան ակումբից միակ գնդակը խփեց Ուգուչուկվու Իվուն:

Հայաստանի ֆուտբոլի առաջնության վերջին տուրը կկայանա հուլիսի 14-ին, որտեղ կմրցեն «Շիրակ»- «Ալաշկերտ», «Լոռի»-«Արարատ» և «Արարատ-Արմենիա»-«Նոա» զույգերը: Չեմպիոնության համար պայքարում են գործող չեմպիոն «Արարատ-Արմենիան» և «Նոան»:

Վերջին տուրից առաջ արդեն իսկ հայտնի են այն ակումբները, որոնք հաջորդիվ կմասնակցեն եվրոգավաթների խաղարկություններին. «Արարատ-Արմենիա», «Նոա», «Շիրակ» և «Ալաշկերտ»:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]