ՀՀ-ն տնտեսապես ազատ երկրների ցանկում 13 կետով բարելավել է դիրքը՝ «հիմնականում ազատ» դառնալով

ՀՀ-ն տնտեսապես ազատ երկրների ցանկում 13 կետով բարելավել է դիրքը՝ «հիմնականում ազատ» դառնալով

PanARMENIAN.Net - Հայաստանը միանգամից 13 հորիզոնականով բարձրացել է ու մտել տնտեսապես «հիմնականում ազատ» երկրների ցանկ, փոխանցում է Heritage Foundation-ը։

180 երկրի ցանկում «Տնտեսական ազատության ինդեքսով» (Index of Economic Freedom 2020) ՀՀ-ն մեկ տարում 47-րդ տեղից բարձրացել է 34-րդ` «համեմատաբար ազատից» դառնալով «հիմնականում ազատ»։ ՀՀ-ն այդ խմբում է ԱՄՆ-ի, ԱՄԷ-ի, Ֆինլանդիայի, Շվեդիայի, Իսրայելի և այլ երկրների հետ։

Հայաստանի տնտեսական ազատությունը գնահատվում է 70․6 միավորով, այդ ցուցանիշն աճել է 2․9 կետով՝ 2019-ի համեմատ։

Heritage Foundation-ի փորձագետների կարծիքով՝ ավելի մեծ ներդրումների համար ՀՀ-ն պետք է կենտրոնանա կառավարության ռազմավարական արդյունավետության բարձրացման և ամբողջականության վրա։

Հարևան երկրներից «հիմնականում ազատների» խմբում է Վրաստանը (12-րդ տեղ)։ Համեմատաբար ազատների ցանկում են նաև Ադրբեջանը (44-րդ տեղ), Թուրքիան (71-րդ տեղ), ՌԴ-ն (94-րդ տեղ)։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---