Չոբանյան․ Ռազմարդյունաբերության կոմիտեում առարկայական փոփոխություններ պետք է իրականացնենք

Չոբանյան․ Ռազմարդյունաբերության կոմիտեում առարկայական փոփոխություններ պետք է իրականացնենք

PanARMENIAN.Net - ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նորանշանակ նախարար Հայկ Չոբանյան ԲՏԱՆ Ռազմարդյունաբերության կոմիտեի աշխատակազմի հետ հանդիպմանն ասել է, որ առարկայական փոփոխություններ պետք է իրականացվեն։

Հայկ Չոբանյանը նշել է, որ Ռազմարդյունաբերության կոմիտեն բացառիկ նշանակություն ունի։

Նախարարին են ներկայացվել կոմիտեի կառուցվածքը, ընթացիկ աշխատանքները:

«Մեր բնագավառում և, մասնավորապես ռազմարդյունաբերության կոմիտեում, առարկայական փոփոխություններ պետք է իրականացնենք: Մեր աշխատանքը կառուցվելու է գործնական հիմքի և չափելի արդյունքի վրա», - նշել է նախարարը:

44-օրյա պատերազմի ժամանակ ՌԱԿ ընկերությունները բազմաբնույթ աշխատանքներ են իրականացրել՝ վնասված զինտեխնիկայի վերանորոգումից մինչև հարվածային և պաշտպանական միջոցների արտադրություն։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---