Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականության ճանաչման առկա անկասելի հիմքերը. ակադեմիկոս Լենսեր Աղալովյանի հոդվածը

24/01/2019 schedule18:47

Այսօրվա դրությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում տարվող բանակցությունները հիմնականում հենվում է միջազգայնորեն ճանացված երկու սկզբունքների վրա՝ ժողովուրդների ազատ ինքնորոշման և պետությունների տարածքային ամբողջականության: Պարոդոքսալ է, որ ի հակակշիռ գոյություն ունեցող պատմական, իրավական ու քաղաքական անհերքելի փաստերի, հայկական կողմը շարունակում է առավելապես հենվել առաջին սկզբունքի վրա, երբ հենց սկզբից պարտավոր էր հավասարապես հենվել նաև երկրորդ սկզբունքի վրա: Ադրբեջանական կողմը  շարունակում է ճարպկորեն օգտվել հայկական կողմի այդ թերացումից, թմբկահարելով տարածքային ամբողջականության սկզբունքը և Ղարաբաղը (ոչ միայն Լեռնային) միայն իրեն պատկանալը: Բանակցային գործընթացում անտեսված են երկրամասի հայանպաստ, անհերքելի դրվագներով լեցուն, պատմությունը, ցեղասպանություն ապրած հայության համար չարաբաստիկ թուրք-Բոլշևիկյան Ռուսաստան ալյանսը, ՌԿՊ(բ) Կովբյուրոյի Պլենումի 5 հուլիսի 1921թ. նիստի որոշումը, հատկապես այդ հրեշավոր որոշման բ) և դ) կետերը: Մոռացված է ԽՍՀՄ կազմում ԼՂԻՄ-ի և Խորհրդային Հայաստանի հայերի 70-ամյա պայքարը արդարությունը վերականգնելու ուղղությամբ, իսկ ԽՍՀՄ փլուզումից հետո շուրջ երեսուն տարի է, ինչ մղվում է պայքար ԼՂՀ-ն (Արցախի Հանրապետություն) ճանաչելու համար: Այդ պատճառով առաջացել է հույժ անհրաժեշտություն թարմացնելու բանակցային գործընթացի մասնակիցների, հատկապես ադրբեջանական կողմի, հիշողությունը:

Շարադրենք առաջին հերթին այն անառարկելի փաստերը, որոնք պարզաբանում են թե ինչու՞ և ինչպե՞ս բացառապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտնվեց պատմությանը մինչ այդ անհայտ Ադրբեջանական ՍՍՀ կազմում:

Ղարաբաղը մտավ Ռուսական կայսրության մեջ ռուս-պարսկական պատերազմի հետևանքով, Գյուլիստանի 1813թ. պայմանագրով, կնքված բացառապես հայերով բնակեցված Գյուլիստան բնակավայրում, որը գտնվում է այժմ ադրբեջանցիների կողմից օկուպացված ԼՂՀ Շահումյանի շրջանում:

Մինչ Ռուսաստանին միանալը Արցախը (հետագայում կոչվել նաև Փոքր Սյունիք, Խաչեն, Ղարաբաղ) հանդիսացել է Մեծ Հայքի տասերորդ նահանգը և ունեցել է փառավոր պատմություն (տես, օրինակ «Нагорный Карабах – историческая справка» Изд-во АН Арм. ССР, 1988г.): Արցախում նախարարական (իշխանական) տան գործունեությունը չի դադարեցվել և ոչ մի օր, նույնիսկ թաթար-մոնղոլական տիրապետության ժամանակ: XVI դարից սկսած հին նախարարական տներին փոխարինեցին  մելիքները (նշանակում է իշխան, տիրակալ) և Արցախ- Ղարաբաղում իշխել են հետևյալ հայկական Խամսայի Մելիքությունները («խամսա» արաբերեն նշանակում է՝ հինգ)՝

  1. Գյուլիստան - տարածվում է Գանձակից (Գյանջա-Կիրովաբադ) մինչև Թարթառ  գետը (ընդգրկում է մոտավորապես նախկին Ադր. ԽՍՀ Խանլար-Գետաշեն և Շահումյանի շրջանները):
  2. Ջրաբերդ – տարածվում է Թարթառ  գետից մինչև Խաչեն գետը (ԼՂՀ Մարտակերտի շրջանի հյուսիսային և կենտրոնական մասերը, այդ թվում Քարվաճառը (Քյալբաջարը)):
  3. Խաչեն - տարածվում է Խաչեն  գետից մինչև Բալուջա գետը (ԼՂՀ կենտրոնական մաս):
  4. Վարանդա - տարածվում է այդ գետից մինչև Դիզափայտ լեռան շրջակայքը (ԼՂՀ Ասկերանի, Մարտունու, Շուշիի շրջանները):
  5. Դիզակ - տարածվում է Դիզափայտից մինչև Արաքս գետը (ԼՂՀ Հադրութի, Կարյագինո-Ֆիզուլիի, Բերդաձորի, Կովսականի շրջանները):

Այդ հինգ հայկական իշխանություններըՙ լինելով կողք-կողքի հարևաններ, կազմել են մեկ միասնականություն և գոյատևել են մինչև ռուսական տիրապետության հաստատումը 1813 թվականին: Խամսայի Մելիքության բնակչությունը բացառապես կազմված էր հայերից (տես, օրինակ, Ղարաբաղը Ռուսաստանին միացման պրոցեսի անմիջական վկա Միրզա Յուսուֆի «Ճշմարիտ պատմություն» գիրքը, վերջերս այն պարսկերենից թարգմանվել է հայերեն)՝ «Ղարաբաղի  հինգ մահալները, որոնց բնակչությունը բացառապես քրիստոնյա է հայտնի են «Խամսա» անունով, նրանցից առաջինը Դիզակն է, որը տարածվում է՝ արևմուտքից Հագարու գետից և լայնությամբ՝ Արաքս գետի երկայնքով»: Միրզա Յուսուֆի գրքից մասնավորապես հետևում է, որ Արցախի Ինքնապաշտպանական բանակի կողմից Արաքսի երկայնքով ազատագրված տարածքները հանդիսացել են Դիզակի Մելիքության մի մասը և այնտեղ մինչ Ռուսաստանին միանալը (19 դար) ապրել են միայն հայեր: Գուցե մեզ բացատրվի, թե որտեղ էին բնակվում այդ տարածքներին հավակնող ադրբեջանցիները և ի՞նչ էին նրանք իրենցից ներկայացնում:

Ռուսաստանի կազմ մտնելուց հետո, մինչև Հոկտեմբերյան հեղափոխությունը ներառյալ, բոլոր տարածքները ղեկավարվել են Ռուսաստանում ընդունված նահանգապետության (գուբերնատորստվո) սկզբունքով:

Քսաներորդ դարի սկիզբը դարձավ ողբերգական Հայաստանի համար: Թուրքիայի կողմից 1915թ. ցեղասպանության ենթարկված Հայաստանը 1921թ. ստացավ ևս երկու սոսկալի հարվածներ, այս անգամ՝ նոր կազմավորված Թուրքիա-Բոլշևիկյան Ռուսաստան ալյանսի կողմից: Սովետական կարգերի հաստատումը Հայաստանում (29 նոյեմբերի 1920թ.) չփրկեց նրան տարածքային նոր կորուստներից:

1921թ. մարտի 16-ին Մոսկվայում կնքվեց ռուս-թուրքական «բարեկամության ու եղբայրության» մասին պայմանագիրը: Համաձայն այդ պայմանագրի Թուրքիային են հանձնվում Ղարսի մարզը (գտնվել է Ռուսական կայսրության կազմում 1879 թվականից), Էրիվանի նահանգի Սուրմալուի գավառը Հայաստանի խորհրդանիշ Արարատ լեռան հետ միասին (Ռուսական կայսրության կազմում էր 1828 թվականից): Կողմերը համաձայնվեցին Էրիվանի նահանգի Նախիջևան գավառի տարածքի հիման վրա ձևավորել ինքնավարություն՝ հանձնելով այն Ադրբեջանին որպես «պրոտեկտորատ», պայմանով, որ Ադրբեջանը այն չի զիջի երրորդ երկրի: Որպես երրորդ երկիր իհարկե նկատի էր առնվում Հայաստանը:

Հանրահայտ է հայերի հսկայածավալ ավանդը ռուս-թուրքական բոլոր հաղթական պատերազմներում: Հայերը տվեցին նշանավոր գեներալների մի ամբողջ համաստեղություն, որոնք բազմապատկեցին ռուսական զենքի փառքը:

Սովետական պատվիրակության ղեկավար, արտաքին գործերի ժողկոմ Վ.Գ. Չիչերինը աշխատել է դիմակայել նշված տարածքների հաձնմանը Թուրքիային, դեմ է արտահայտվել նաև սովետական պատվիրակության ռազմական փորձագետ՝ գեներալ-լեյտենանտ Ա.Ս.Սամոյլոն, սակայն նրանց ճիգերը չեն պսակվել հաջողությամբ: Ազգային հարցերի գծով այդ ժամանակվա ժողկոմ Ի.Ստալինի միջամտությունը ապահովել է այդ պրոթուրքական պայմանագրի ընդունումը:

16 մարտի 1921թ. պայմանագիրը համաշխարհային պատմության  մեջ աղաղակող իրողություն է, որը հակասում է միջազգային իրավունքի բոլոր նորմերին: Հայաստանին անմիջապես առնչվող հարցերը լուծվեցին նրա թիկունքում: Արդյունքում Հայաստանը իր բուն տարածքից կորցրեց մոտ 30 հազար քառակուսի կիլոմետր:

Հետապնդելով նպատակ՝ ինչ-որ չափով մեղմել Մոսկովյան պայմանագրից հետո ստեղծված նեգատիվ իրավիճակը, 13 հոկտեմբերի 1921 թվականի Ղարսի պայմանագիրը գործնականում կրկնեց Մոսկովյան պայմանագրի բոլոր կետերը: Սակայն պայմանագիրը կնքվեց Թուրքիայի և Անդրկովկասի երեք հանրապետությունների միջև՝ ՌՍՖՍՌ սևեռուն hսկողության ներքո: Հայաստանը չվավերացրեց Ղարսի պայմանագիրը:

Նոր-նոր սովետականացված Հայաստանին սպասում էր ևս մեկ խոշոր աղետ, որի ողբերգական հետևանքների ականատեսն ենք առ այսօր:

Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո 1918թ. մայիսին Անդրկովկասում հռչակվեց երեք անկախ հանրապետությունների՝ Հայաստան, Վրաստան և պատմությանը մինչ այդ անհայտ Ադրբեջանի ստեղծումը: Մուսավաթականները Թուրքիայի թելադրանքով վերջինիս այդ անվանումով են կոչել հեռահար նպատակով՝  հարմար պահի ներկայացնել տարածքային պահանջներ (այսօր արդեն նրանք այդ անում են) Իրանին՝ հյուսիս-արևմտյան մասը որը կոչվում է Ադրբեջան (Ատրպատական) և որտեղ ապրում են որոշակի քանակությամբ թուրքեր: Շեշտենք, որ 1926թ. մարդահամարի մեջ չի նշված ադրբեջանցի ազգ, այլ նշված է «կովկասյան թաթարներ»:

Նորաստեղծ մուսավաթական պետությունը միանգամից սկսեց տարածքային պահանջներ ներկայացնել իր հարևաններին՝ Վրաստանին ու Հայաստանին, այդ պատճառով նա չճանաչվեց և չընդունվեց Ազգերի Լիգա:

Ինչպես հայտնի է, Անդրկովկասի սովետականացումը սկսվեց XI Կարմիր Բանակի օգնությամբ, արևելքից արևմուտք նրա  շարժման ուղղությամբ (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան): 1920թ. ապրիլի 26-ին XI Կարմիր Բանակը հատեց Մուսավաթական Ադրբեջանի հյուսիսային սահմանը, որին անմիջապես հետևեց Աթաթուրքի հրամանը իր Արևելյան Բանակի հրամանատար Կարաբեքիրին՝ չխոչընդոտել XI Բանակի առաջխաղացմանը: Ապրիլի 28-ին հռչակվեց Սովետական կարգերի հաստատումը Ադրբեջանում, իսկ մայիսին՝ Ղարաբաղում: Սովետական Ադրբեջանի ղեկավարությունը անմիջապես սկսեց տարածքային պահանջներ ներկայացնել «բուրժուական» Հայաստանին՝ լկտիաբար պահանջելով Ղարաբաղը, Զանգեզուրը, Նախիջևանը: Այդ հանդիսանում էր թուրքական պլան՝ օգտվել ստեղծված բարենպաստ իրադրությունից և տարածքորեն միավորել Ադրբեջանը Թուրքիային: Զանգեզուրի հայկական ինքնապաշտպանական ուժերին ազգային հերոս Մեծն Գարեգին Նժդեհի հրամանատարությամբ հաջողվեց պահպանել Զանգեզուրը, իսկ XI Կարմիր Բանակի հրամանատարությունը հրաժարվեց բավարարել ադրբեջանցիների պահանջները: Պանթուրքիզմի այդ ծրագիրը այսօր էլ լկտիաբար հնչեցվում է: Ադրբեջանի և Թուրքիայի միջև այժմ գոյություն ունեցող 150կմ լայնությամբ տարածքի  (հայկական սեպ) համակողմանի ամրացումը և պահպանումը հանդիսանում է երաշխիք այդ աննախադեպ ցինիկ նպատակի ընդմիշտ թաղմանը:

Հայաստանում Սովետական կարգերի հաստատման (29 նոյեմբերի 1920թ.) հենց հաջորդ օրը ընդունվեց Ադրբեջանի Հեղկոմի դեկլարացիան, որտեղ «ողջունելով եղբայրական ժողովրդի հաղթանակը» շեշտվում էր՝ «Լեռնային Ղարաբաղը, Զանգեզուրը և Նախիջևանը ճանաչվում են Հայկական Սոցիալիստական Հանրապետության բաղկացուցիչ մաս»: Դեկլարացիան ստորագրել են Ադրբեջանի Հեղկոմի Նախագահ Ն.Նարիմանովը և արտաքին գործերի ժողովրդական Կոմիսար Գուսեյնովը:

ՌԿԲ(բ) Կովբյուրոյի 3 հունիսի 1921թ. պլենումը հանձնարարեց Հայաստանի ՍՍՌ կառավարությանը ընդունել համապատասխան դեկլարացիա և հունիսի 12-ին ընդունվեց հետևյալ դեկլարացիան՝ «Հիմնվելով Ադրբեջանի Սովետական Սոցիալիստական Ռեսպուբլիկայի Հեղկոմի դեկլարացիայի և Հայաստանի ու Ադրբեջանի  սոցիալիստական ռեսպուբլիկաների միջև պայմավորվածության վրա, հռչակվում է, որ այսուհետև Լեռնային Ղարաբաղը հանդիսանում է Հայաստանի Սովետական Սոցիալիստական ռեսպուբլիկայի անբաժանելի մասը»: Դեկլարացիան ստորագրել են Հայաստանի Սովժողկոմի Նախագահ Ալ. Մյասնիկյանը և Սովժողկոմի քարտուղար Մ. Կարաբեկյանը:

Ուրախությունը Հայաստանում երկար չտևեց: Շուտով Սովետական Ադրբեջանի ղեկավարության դիրքորոշումը արմատապես փոխվեց: Ն. Նարիմանովը պահանջեց Լեռնային Ղարաբաղը թողնել  Ադրբեջանի կազմում:

Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հարցին պատասխան տալու նպատակով 1921թ. հուլիսի 4-ին հրավիրվում է ՌԿԲ(բ) Կովկասյան բյուրոյի պլենումը, որն առանց արարողակարգային խախտումների որոշում է՝ «Լեռնային Ղարաբաղը մտցնել Հայաստանի ՍՍՌ կազմում, անցկացնել պլեբիսցիտ միայն Լեռնային Ղարաբաղում»: Նարիմանովը չհանդարտվեց, պլենումը նրա առաջարկով որոշեց հարցը տեղափոխել ՌԿՊ Կենտրոնական Կոմիտե - վերջնական որոշման: Սակայն հաջորդ օրը կայացավ Կովբյուրոյի նոր նիստ, որտեղ Մոսկվայի ներկայացուցիչ Ստալինի ճնշմամբ, առանց քվեարկության ընդունվեց հերթական հակահայկական որոշումը: Կովբյուրոյի հուլիսի 5-ի որոշման մեջ մասնավորապես ասված է՝

ա. Մուսուլմանների և հայերի միջև խաղաղություն հաստատելու անհրաժեշտությունից ելնելով՝ Լեռնային Ղարաբաղը թողնել Ադրբեջանական ՍՍՌ սահմաններում՝ տալով նրան լայն մարզային ավտոնոմիա…

բ. Հանձնարարել Ադրբեջանի Կենտկոմին որոշել ավտոնոմ մարզի սահմանները և ներկայացնել Կովբյուրոյի հաստատմանը:

դ. Հանձնարարել Ադրբեջանի Կենտկոմին որոշել Լեռնային Ղարաբաղի ավտոնոմ մարզի ծավալը և  ներկայացնել Կովբյուրոյի հաստատմանը:

Հետագայում Ղարաբաղի հայերի համար առավել սոսկալի դեր խաղացին որոշման բ. և դ. կետերը:

Փոխանակ ավտոնոմ մարզի կազմում ընդգրկելու Ռուսաստանի մաս կազմելու պահին Ղարաբաղի ունեցած տարածքները, կամ ծայրահեղ դեպքում, կազմվեր հանձնաժողով՝ բաղկացած ռուսներից, հայերից, ադրբեջանցիներից, որը որոշեր մարզի թե՝ ծավալը, թե սահմանները, այդ հարցերի լուծումը հանձնարարվեց Ադրբեջանի Կենտկոմին (բ. դ. կետեր): Օգտվելով այդ կետերից՝ Ադրբեջանի իշխանությունները առանց նույնիսկ համաձայնեցնելու Կովբյուրոյի հետ, որը պարտավոր էին, Լեռնային Ղարաբաղից կտրեցին և ավտոնոմ մարզի մեջ չմտցրեցին Դաշքեսանի, Շամքորի, Խանլար-Գետաշենի, Շահումյանի շրջանները հյուսիս-արևմուտքում (շրջաններից մեծամասնությունում հայերը կազմում էին 97-98%), Քելբաջարի, Լաչինի շրջանները արևմուտքում և բոլոր, այժմ ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերի կողմից ազատագրված տարածքները Մայր-Արաքսի երկայնքով: Այս ամենը հանդիսացավ Լեռնային Ղարաբաղի տարածքի առաջին լուրջ տրոհումը: Ավելին, կար պահ, երբ Ադրբեջանը հրաժարվեց մարզի կազմավորումից, սակայն ստիպեցին և 1923թ. հուլիսի 7-ին հատուկ դեկրետով ձևավորվեց Լեռնային Ղարաբաղի Ավտոնոմ մարզը (ԼՂԱՄ, հետագայում՝ ԼՂԻՄ), տարածքայնորեն լրիվ մեկուսացված Հայաստանից, բոլոր կողմերից շրջապատված միայն Ադրբեջանով: Ավելին՝ մարզի մի շրջանից մյուսն այցելելու համար անպայման պետք էր անցնել Ադրբեջանի որևէ հարակից շրջանով, որը մեծ բարդություններ ստեղծեց հատկապես մարզի ինքնապաշտպանությունը կազմակերպելու օրերին:

Բայց խաղաղություն այդպես էլ չհաստատվեց: Կովբյուրոյի որոշումից անմիջապես հետո Հայաստանի Կոմկուսի կենտկոմը իր 16 հուլիսի 1921թ. նիստում իր անհամաձայնությունն է արտահայտել «ընդունված» որոշմանը: Արդարության վերականգնման պայքարը շարունակվեց ընդհուպ մինչև ԽՍՀՄ փլուզվելը: Այն էլ ավելի թեժացավ ԽՍՀՄ փլուզումից հետո, ուղեկցվելով արյունալի բախումներով, որը շարունակվում է առ այսօր:

ԽՍՀՄ փլուզումից հետո, հիմնվելով ԽՍՀՄ դեռևս գործող օրենքների, մասնավորապես, 1990թ. ապրիլի 3-ի «ԽՍՀՄ կազմից Միութենական Հանրապետության դուրս գալու հետ կապված հարցերի որոշման կարգի մասին» ԽՍՀՄ Օրենքի և Միջազգային իրավական նորմերի վրա, ձևավորվեցին երկու անկախ պետություններ՝ Ադրբեջանական Հանրապետություն (ԱՀ) և Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն (ԼՂՀ): Այսօր խոսել Ադրբեջանական Հանրապետություն տարածքային ամբողջականության մասին՝ հասկանալով նրա կազմում ԼՂԻՄ-ի և ԼՂՀ Ինքնապաշտպանական  բանակի կողմից ազատագրված տարածքները, անհեթեթություն է, քանգի՝

ա) այդ տարածքները բնիկ հայկական են և Թուրքիա-Բոլշևիկյան Ռուսաստան տանդեմի կողմից սկուտեղի վրա, առանց մեկ կրակոցի, 1921թ. մատուցվել են նորաստեղծ, պատմությանը մինչ այդ անհայտ Ադրբեջանին,

բ) 1991թ. ձևավորված Ադրբեջանական Հանրապետությունը (ԱՀ) անմիջապես ձեռնարկեց քայլեր Ղարաբաղյան հիմնահարցը ռազմական ճանապարհով լուծելու ուղղությամբ 1992թ. սկսելով լայնամասշտաբ պատերազմ ԼՂՀ դեմ:

ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերին հաջողվեց տալ արժանի հակահարված, որի արդյունքում հաստատվեցին այսօր գոյություն ունեցող սահմանները հակամարտող կողմերի միջև: Ինչպես ցույց տվեցին 2-5 ապրիլի 2016թ. արյունալի դեպքերը, ԼՂՀ Ինքնապաշտպանական բանակը ունակ է պաշտպանելու իր Հայրենիքը և պատիվը:

Վերջերս, դժբախտաբար, լայն արծածման առարկա է դարձել՝ ԼՂՀ հակամարտության  շրջանում խաղաղություն հաստատելուց հետո ԼՂԻՄ-ի շուրջը ազատագրված տարածքները, որոնք այժմ գտնվում են ԼՂՀ-ի կազմում, թշնամուն ետ վերադաձնելու անհրաժեշտության մասին հարցը: Այդ չի կարելի թույլ տալ իրականացնել, որովհետև՝

ա)  այդ տարածքները բնիկ հայկական են, հաստատված վերը բերված փաստերով,

բ) նրանք ազատագրվել են՝ որպես անհրաժեշտ պատասխան թշնամու ագրեսիվ գործողությունների,

գ) բազմակի չափով կերկարի թշնամու և հայկական  Ինքնապաշտպանական ուժերի միջև առկա սահմանը,

դ) ԼՂԽ բոլոր բնակավայրերը, առանց բացառության, կդառնան խոցելի սովորական ռազմական ծանր տեխնիկայի համար և նենգ թշնամին կստանա հնարավորություն մեկ հզոր հարվածով ընդմիշտ լուծել խնդիրն իր օգտին:

Կովբյուրոյի որոշմանը չկա որևէ արդարացում:

Հիմնվել բոլշևիկյան այդ օրգանի որոշման վրա, ԼՂԻՄ-ը և նրա շուրջն ազատագրված տարածքները համարել ադրբեջանական՝ հանցագործություն է ու արդարության վերականգման համար պայքարած մի քանի սերունդների հիշատակի պղծում:

Ներկա բանակցային գործընթացի այն մասնակիցները, որոնք հորջորջում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, համաշխարհային դեմոկրատական հանրության կողմից կգնահատվեն որպես Կովբյուրոյի չարագործ որոշման համահեղինակներ: 

Լենսեր Աղալովյան

ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս

Ֆիզ.-մաթ. գիտ դոկտոր, պրոֆեսոր

Տպել
2587 դիտում

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն

ԵԽ գրասենյակի ղեկավարն ու Պապիկյանը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրի մանրամասները

Ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն. Սիմոնյան

Բերման է ենթարկվել բողոքի ակցիաների 29 մասնակից

Գառնիկ Դանիելյանին տեղափոխել են հիվանդանոց

Ռուսաստանում մեկնաբանել են Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը

Բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը, Նաիրա Զոհրաբյանն ու Երևանում կազմակերպված ակցիայի այլ անդամներ

Տավուշում ԵԿՄ մեքենան վնասելու, խուլիգանության գործով ձերբակալված «Մարտական եղբայրության» հիմնադիրը կալանավորվել է

Ապրիլի 17-22-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են բոլոր պատմական արժեքները. անոմալ տաքը կպահպանվի

Քանի դեռ ժողովրդին ոչ մի բան չունեն առաջարկելու, 20, 30, 40 հոգով հավաքվելու են գոռգռան և գնան տներով. Սիմոնյան

Վազգենը որ գար, կասեր՝ «արա, ամբողջ կյանքում «наша раша»-ի տակ տնքալով պարողը իրավունք չունի սահմանից խոսել. Խաչատրյան

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրության հարցեր

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ

12 կմ արդեն սահմանազատված է, թե Ալիևը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ սակարկելու համար ինչ կասի, չի հետաքրքրում․ Սիմոնյան

Ադրբեջանցին զարթնելու է, տենա՝ եռագույնը ծածանվում է Կզըլ Հաջիլիի բարձունքի վրա, դրա մասին ինչո՞ւ չեք խոսում. Սիմոնյան

Տեղեկատվական հոսքերով փորձ է արվում հրամցնել, թե բազմաթիվ, այդ թվում՝ միջպետական ճանապարհներ են փակ. Չախոյան

ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանում շարունակում են «ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ»

Ով ինտերնետ մուտք ունի, ասում է՝ հանձնում են, գնաս վզից բռնես, սկսում է հեքիաթներ պատմել․ Սիմոնյան

Մենք միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել ենք որպես մեր սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա

Պատրաստ եմ վարչապետի հետ կիսել պատասխանատվությունը․ Անահիտ Ավանեսյան

Աստիճանաբար կտաքանա մի քանի աստիճանով. արևոտ, առանց տեղումների օրերը կշարունակվեն

Գերասիմ Վարդանյանը բերման է ենթարկվել

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ

Վանաձոր և Ագարակ քաղաքների որոշ հասցեներում վթարային ջրանջատում է

Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև

Քուվեյթը ողջունել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը

36 ժամով կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գազամատակարարումը

Մեր իրականության մեջ համարվում է լավություն, երբ երեխային ավելի բարձր գնահատական է նշանակվում, քան գիտելիքն է. վարչապետ

Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում. վարչապետ

Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են

Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի

2 օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով զոհվել է 1, վնասվածք ստացել՝ 24 մարդ