Friday, 29 03 2024
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»

Եթե Արցախի ականազերծման ծրագիրը չեղարկվի՝ կվճարենք մարդկային կյանքերով. մենք դա թույլ չենք տա. Արամ Համբարյան

«Միակ ուժը, որը շահագրգռված է Արցախի մարդասիրական օգնության դադարեցմամբ, Բաքուն է: ԱՄՆ կառավարությունը բնական թշնամանք չունի Արցախի ականազերծման դեմ: Ականազերծումը երկար տարիներ եղել է Միացյալ Նահանգների գլոբալ առաջանահերթություններից մեկը: Պարզ տրամաբանություն է. եթե ընդհանուր բանաձևից հանենք Ադրբեջանի դիրքորոշումը՝ օգնությունը կշարունակվի, քանի որ այն շատ ուժեղ աջակցություն ունի Կոնգրեսում»:

Վերջին օրերին հայկական մամուլում շատ է քննարկվում այն տեղեկությունը, որ ԱՄՆ կառավարությունը որոշել է դադարեցնել Արցախի տարածքում իրանացվող ականազերծման աշխատանքների ֆինանսավորումը: Իրականում այս տեղեկությունը վերապահումներով կարելի է նորություն անվանել, քանի որ այս որոշման մասին Ամերիկայի Հայ դատի գրասենյակը, հայ փորձագետները ահազանգել են դեռևս նախորդ տարվա ամռանը: Այժմ խոսքն, ըստ երևույթին, ավելի պաշտոնական բնույթի տեղեկության մասին է: Բայց այժմ էլ պետք է ընդգծել, որ որոշումը դեռևս վերջնական չէ: Այս մասին հայտարարել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը: «Առաջին լրատվական»-ի խնդրանքով նա պատասխանել է թեմային առնչվող մի շարք կարևոր հարցերի:

Խոսքը ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության` USAID-ի կողմից ֆինանսավորվող և երկար տարիներ «The HALO Trust» կազմակերպության կողմից Լեռնային Ղարաբաղում իրականացվող մարդասիրական ականազերծման ծրագրի մասին է, որի շրջանակներում բազմաթիվ մարդկանց կյանքեր են փրկվել: Հարկ է նկատել, որ Միացյալ Նահանգները Հայաստանի Հանրապետությունից հետո աշխարհում միակ պետությունն է, որն ուղիղ ֆինանսական օգնություն է հատկացնում Արցախին, և այս առումով ամերիկյան ֆինանսավորման դադարեցումն, իհարկե, լավ լուր չէ, եթե հաշվի առնենք, որ ըստ Արցախի արտգործնախարարության մեկնաբանության՝ մարդասիրական ականազերծման աշխատանքներն Արցախում դեռևս ավարտված չեն, և պահպանվում են բնակչության համար ականներով պայմանավորված վտանգները:

Թրամփի վարչակազմի այս որոշումը տարատեսակ ենթադրությունների ու սպեկուլյացիաների առիթ դարձավ՝ հարցին տալով նաև քաղաքական երանգներ: Ամերիկացի հեղինակավոր վերլուծաբան, Վաշինգտոնի Միջազգային խաղաղության Քարնեգի հիմնադրամի «Ռուսաստան և Եվրասիա» ծրագրի առաջատար գիտաշխատող Փոլ Սթրոնսկին (Paul Stronski) դեռ նախորդ տարվա օգոստոսին «Առաջին լրատվական»հարցազրույցում առաջ էր քաշել այն վարկածը, որ Արցախի ֆինանսական աջակցության կասեցումը Թրամփի պատասխանն է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Սիրիա մարդասիրական առաքելություն ուղարկելու որոշմանը: Նա ընգծել էր, թե Հայաստանը ռուսական առաքելության շրջանակներում Սիրիա է ուղարկել ԱՄՆ-ի կողմից և «ամերիկացի հարկատուների փողերով մարզված» ականազերծողներին:

Եղել են նաև պաշտոնական մեկնաբանություններ: Կոնգրեսականների հարցումներին ի պատասխան՝ ԱՄՆ պետքարտուղարի օգնական Մերի Թեյլորն ու USAID-ի տնօրենի օգնական Ռիչարդ Փարկերը պատասխան նամակում նշել են, որ 2017 թվականից ի վեր Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության շրջանում ականներից որևէ զոհ չի եղել, և այժմ քննարկվում է օժանդակության նոր հնարավորություն, մասնավորապես՝ բնակչության նախապատրաստումը խաղաղության:

Ավելի վաղ՝ մարտի 11-ին, ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի 75 անդամ նամակով դիմել էին Արտաքին հատկացումների հարցերով ենթահանձնաժողովի ղեկավարությանը՝ կոչ անելով 2021 թ. բյուջեում նախատեսել ֆինանսական միջոցներ՝ Արցախում ականազերծման և ռեաբիլիտացիոն աշխատանքների շարունակականությունն ապահովելու, ինչպես նաև Հայաստանին հատկացվող օգնությունն ընդլայնելու համար: Արցախի համար ամերիկացի կոնգրեսականները 1,5 մլն դոլար են խնդրում լիազոր մարմիններից:

Իսկ Արամ Համբարյանն ասել է, որ Արցախի ականազերծման ծրագրին վերաբերող որոշումը դեռևս վերջնական չէ. «Վերջնական որոշումը կկայացվի իշխանության գործադիր և օրենսդիր ճյուղերի փոխգործակցության արդյունքում: Վերջնական որոշումն ի հայտ կգա առաջիկա շաբաթների, ամիսների ընթացքում, երբ սկսվի 2021 թ. Օտարերկրյա պետություններին օգնության տրամադրման մասին օրինագծի (Foreign Aid Bill) մշակումը»:

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:

– Պարոն Համբարյան, այս թեմայի առնչությամբ մեզ առաջին հերթին հետաքրքրում է այն հարցը, թե ինչո՞ւ Միացյալ Նահանգների կառավարությունը որոշեց դադարեցնել Արցախի օգնության ծրագիրը: Ո՞րն է պատճառը:

– Վերջին երկու տասնամյակների ընթացքում՝ թե՛ Քլինթոնի, թե՛ Բուշի, թե՛ Օբամայի հիմա էլ՝ Թրամփի օրոք, Միացյալ Նահանգների գործադիր իշխանությունը միշտ էլ ընդդիմացել են Արցախին ամերիկյան օգնություն տրամադրելու ծրագրին: Այս ծրագիրը սկսվել է 1998 թվականին և դրա նպատակը մարդասիրական օգնությունն էր, օրինակ՝ նյութական օգնություն առողջապահական ոլորտին, մաքուր ջրի խնդրի լուծում, իսկ արդեն այսօր՝ ականազերծման աշխատանքներ: Իշխանության գործադիր ճյուղը միշտ էլ ընդդիմացել է այս ծրագրին, և Կոնգրեսն է, որ սկսել է այն ու ապահովել դրա շարունակականությունը ավելի քան 20 տարի: Այս իմաստով սա նոր զարգացում չէ:

Նորությունն այն է, որ Թրամփի օրոք գործադիր ճյուղի հարձակումը, ճնշումները ծրագրի վրա ավելի ծանր են, քան նախորդ վարչակազմերի օրոք: Եվ բոլոր պատճառները տանում են դեպի Բաքու, Արցախի մարդասիրական օգնությունը կանգնեցնելը Բաքվի քաղաքական առաջնահերթությունն է: Տարիներ շարունակ ԱՄՆ կառավարությունը դիմակայել է Ադրբեջանի ճնշումներին՝ ընդդեմ այս մարդասիրական ծրագրի օգուտների ու նաև խաղաղության մեջ արվող այն ներդրումների, որոնք բխում են այդ ծրագրից:

– Նկատի ունեք՝ սրա պատճառը կարող է Ադրբեջանի կառավարության ճնշո՞ւմը լինել:

– Ես նկատի ունեմ, որ միակ ուժը, որը շահագրգռված է Արցախի մարդասիրական օգնության դադարեցմամբ, Բաքուն է: Միացյալ Նահանգների կառավարությունը բնական թշնամանք չունի Արցախի ականազերծման դեմ: Ականազերծումը երկար տարիներ եղել է Միացյալ Նահանգների գլոբալ առաջանահերթություններից մեկը: Պարզ տրամաբանություն է. եթե ընդհանուր բանաձևից հանենք Ադրբեջանի դիրքորոշումը, Ադրբեջանի շահը՝ օգնությունը կշարունակվի, քանի որ այն շատ ուժեղ աջակցություն ունի Կոնգրեսում: Հիշեք, որ 2017-ին և 2019-ին երկու օրենսդրական ուղղում է անցկացվել, նախորդ տարի Ներակայացուցիչների պալատի և Սենատի 100 անդամներ իրենց աջակցությունն են հայտնել Արցախի ականազերծման ծրագրին USAID-ին ուղղված նամակում, իսկ այս ամիս նամակով հանդես եկավ 70-ից ավելի կոնգրեսական՝ կոչ անելով շարունակել ծրագիրը: Այնպես որ, ծրագիրը շատ մեծ աջակցություն ունի, և միակ դիմադրությունը Բաքվի կողմից է: Թրամփի վարչակազմը կարող էր գտնել այդ մի քանի միլիոն դոլարը, եթե խնդիրը զուտ փողը լիներ: Բայց սա փողի խնդիր չէ, սա քաղաքական խնդիր է:

– Քարնեգի հիմնադրամի փորձագետ Փոլ Սթրոնսկին նույնպես քաղաքական դրդապատճառներ է նշում՝ ասելով, թե Թրամփի այս որոշումը կապված է Սիրիա հայկական հումանիտար առաքելություն ուղարկելու որոշման հետ:

– Կան նաև այլ վարկածներ՝ կապված Իրանի հետ, կապված Ադրբեջանի հետ և դրանք կարող են ճշմարիտ լինել: Բայց այն, ինչ հաստատ ճիշտ չէ, Թրամփի պաշտոնական բացատրությունն է, թե պատճառը բյուջետային կամ վարչական փոփոխություններն են, և այդ գումարը պիտի հատկացվի այլ առաջնահերթությունների: Եթե պատճառը ձեր ասածն է կամ մեկ այլ վարկած, ապա Թրամփի վարչակազմը պետք է բացատրի իր որոշման պատճառները և ոչ թե ձևացնի, թե սա պարզապես բյուջետային խնդիր է: Դա լուրջ չէ: Գումարը, որի մասին խոսում ենք, այնքան փոքր է, որ այդ բացատրությունը չի կարող համոզիչ լինել:

– Իսկ ունե՞նք արդյոք իրական շանսեր փրկելու Արցախի ականազերծման ծրագիրը կոնգրեսականների աջակցության միջոցով կամ այլ ճանապարհներով:

– Մենք անելու ենք ամեն ինչ այս ծրագիրը փրկելու համար: Սա կյանքեր փրկող ծրագիր է, սա ներդրում է խաղաղության մեջ և եթե այն չեղարկվի՝ մենք կվճարենք խաղաղ բնակիչների՝ գյուղացիների և երեխաների կյանքերով: Մենք դա թույլ չենք տա:

– Դուք ասել եք, որ որոշումը դեռ վերջնական չէ: Այսինքն՝ Դուք հավատում եք, որ կարելի է ինչ-որ բան փոխել:

– Կարծում եմ՝ դուք ծանոթ եք մեր համակարգին. Կոնգրեսն ընդունում է ֆինանսական հատկացումների օրինագիծը, հետո նախագահը հաստատում է այն: Այս գործընթացում կողմերից յուրաքանչյուրը մեծ իշխանություն և ուժ ունի և միաժամանակ՝ կողմերից ոչ ոք 100 տոկոսանոց իշխանություն չունի: Գործադիր իշխանությունը շատ հստակ ցույց է տվել իր դիրքորոշումը և հիմա պարտավոր է նույն հստակությամբ բացատրություն տալ: Սա բավական բարդ պրոցես է, որը դեռ չի ավարտվել: Հարկավոր է մի շատ կարևոր բան հասկանալ՝ գործադիր իշխանությունը միշտ էլ դեմ է եղել օգնության ծրագրին և եթե նրանք կարողանային սպանել այն, ապա դա կանեին 20 տարի առաջ: Նրանք միշտ էլ դեմ են եղել: Սա բավական ծանր հարձակում է, բայց նրանք նախկինում էլ են դեմ եղել, սա նորություն չէ:

– Եթե ականազերծման ֆինանսավորումը դադարեցվի՝ պե՞տք է արդյոք ակնկալենք մարդասիրական այլ ծրագրեր Միացյալ Նահանգների կողմից:

– Դա այն կարևոր հարցերից է, որը մենք այժմ քննարկում ենք, բայց այս պահին մեր գլխավոր նպատակը Արցախը ականներից ազատելն է:

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում