Սահմանապահ գյուղերի փողոցները շարունակում են լուսավորվել21 նոյեմբերի 2020 - 16:53 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի մարզերում ենթակառուցվածքների զարգացման ծրագիր իրականացնող կազմակերպությունները՝ Վիվա-ՄՏՍ-ն ու Վայրի բնության ու մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC), 2020-ին էլ հետևողականորեն շարունակել են ենթակառուցվածքների զարգացման աշխատանքները: Գործընկերները ստիպված են եղել փոխել աշխատանքի մեթոդներն ու կայացնել իրավիճակից բխող որոշումներ՝ հուլիսյան դեպքերի, համավարակի, ապա նաև սեպտեմբերին սկսված պատերազմի պատճառով: Աջակցության թիրախն ու նպատակը, սակայն, պահպանվել են: Ավելին, ծրագրում ներառվել են սահմանապահ այնպիսի գյուղեր, որոնք բավականին մեծ վնաս են կրել հուլիսյան պատերազմի հետևանքով: Պետական սահմանից 1,5 կմ հեռավորությամբ գտնվող Այգեպարն աշնանն է ընդգրկվել ենթակառուցվածքների զարգացման ծրագրում: Լուսադիոդային LED համակարգով փողոցները լուսավորելը կարևոր է տարրական պայմանների ապահովման և բնակիչների անվտանգության ապահովման համար: Ընթացքում են հենասյուների տեղադրման աշխատանքները: Ամեն ինչ արվում է՝ մինչև տարեվերջ գյուղն ամբողջությամբ լուսավորելու համար: Նախատեսված է տեղադրել 25 լուսարձակ և լուսավորել մոտ 900 մ ճանապարհահատված: «Թշնամու դիրքերից ընդամենը մի քանի հարյուր մետր հեռավորության վրա հենասյուների տեղադրման աշխատանքներ են իրականացվում: Դա հեշտ չէ, քանի որ ցանկացած պահի կարող են կրակոցներ լինել: Մենք երեք ամիս առաջ լուրջ վնասներ ենք ունեցել գյուղում: Սակայն, եթե նայենք այդ իրավիճակին, պետք է ոչինչ չանենք: Քանի որ ապրում ենք այս գյուղում, պետք է գործենք. կյանքը շարունակվում է, գյուղից ոչ ոք չի հեռացել: Մենք պետք է կարողանանք ամուր կպնել մեր հողին, ավելի շատանանք և ուժեղանանք, որպեսզի կարողանանք դիմակայել այս արհավիրքին»,-ասել է Այգեպարի վարչական ղեկավարի պաշտոնակատար Արկադի Յամուկյանը: Տավուշի մարզի սահմանամերձ մեկ այլ՝ Վազաշեն գյուղում ևս փողոցային լույսերի էներգախնայող համակարգ է կառուցվել: Այստեղ էկոնոմ, բայց հիմնականում շատ հին լամպերով լուսավորված է եղել միայն գյուղի կենտրոնական փողոցը: Այժմ, տեղակայված ամենաէներգախնայող LED-երը գյուղի մուտքից հասցրել են մինչև կենտրոն: Ծրագրի վերջին փուլով, տեղադրվել է 40 լուսարձակ, լուսավորվել մոտ 1500 մ ճանապարհ: «Տարին շատ բարդ խնդիրներ ստեղծեց բոլորիս համար։ Ստիպված եղանք սահմանափակվել հեռավար շփումներով, հաղթահարել բոլորիս նետված լուրջ մարտահրավերն ու խնդիրները։ Սակայն, կար դրված նպատակ և մեր գործընկերների հետ, ավելի վճռական դարձանք` սահմանին ապրող մեր հայրենակիցներին օգտակար լինելու համար։ Լավ, հետևողական աշխատանքն ու անպայման հաջողելու անհրաժեշտությունը պետք է դառնան ապրելակերպ։ Դա են պահանջում ժամանակը, մեր առջև ծառացած խնդիրներն ու ապագան»,֊ - ասել է Վիվա֊-ՄՏՍ-֊ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։ Մարզերում ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված, ներառյալ՝ LED լուսարձակների տեղակայման աշխատանքներն իրականացվում են գործընկերների կողմից նախապես հաստատված ծրագրի շրջանակներում։ «Շատ բարդ էր պատերազմական իրավիճակում ծրագիր իրականացնելը: Սեպտեմբերին սկսված պատերազմի առաջին մի քանի օրը չենք աշխատել. չէինք պատկերացնում՝ կարո՞ղ ենք շարունակել, թե՞ ոչ: Տրամադրվելն էր շատ բարդ: Կար նաև աշխատուժի որոշակի խնդիր՝ շինարարական կազմակերպությունների մոտ: Հիմնական մասնագետների մի մասը կամավորագրվել և մեկնել էր ռազմաճակատ: Գյուղերից լրացուցիչ աշխատուժի ներգրավմամբ՝ իրականացրել ենք աշխատանքը: Եթե փորձեմ գնահատել՝ ծրագիրը բավականաչափ արագ է իրականացվել»,-ասել է ծրագրի համակարգող Մարտին Մարալչյանը: Վազաշենում աշխատանքներն արդեն ավարտվել են: Համակարգը շահագործվել է: Վիվա-ՄՏՍ-ն ու Վայրի բնության ու մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC), տարբեր համայնքներում հետևողականորեն շարունակում են ծրագիրը: Աշխատանքներն ընթացքի մեջ են: Ուշագրավ Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամենաընթերցվողը բաժնում | Կալյուրանդ․ Եվրախորհրդարանը դեռևս 1987–ին է ճանաչել Հայոց ցեղասպանությունը «Այսօր մենք հարգանքի տուրք ենք մատուցում Ցեղասպանության զոհերին»,–գրել է նա ԱՄՆ Պետդեպի զեկույցը ՀՀ մասին․ Խոշտանգումներ, կամայական ազատազրկումներ, դատարանների անկախության խնդիրներ Զեկույցում նշվում է նաև, որ բանակում մահվան դեպքերը պատշաճ չեն հետաքննվում Մատվիենկոն՝ Սիմոնյանի ելույթի մասին․ Չենք կարող անուշադրության մատնել նման հակառուսական հայտարարությունները Կարասինն ասել է, որ սխալ կլիներ անտեսել ելույթը, որը «համերշախություն է հայտնում Կիևի նացիստական ռեժիմի հետ» Բայդեն․ Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը «Մինչ մենք սգում ենք այս ողբերգությունը, մենք նաև պատվում ենք հայ ժողովրդի տոկունությունը»,–ասել է նա |