19454 դիտում
14:53 04-01-2021
Մոսկվայում տեղի ունեցած հանդիպումից հետո ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին խստագույն գաղտնիության պայմաններում ուղարկել են Բաքու. Միքայել Մինասյան
Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանն իր [url=https://t.me/mikayelm/28?fbclid=IwAR32zi-js1lCd0PKf5OLUVeKbvljjhAFAotrrs8oX7YtrTdUoRYonpighWA]տելեգրամ ալիքում[/url] գրում է.
«Մոսկվայում տեղի ունեցած հանդիպումից հետո Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) տնօրեն Արմեն Աբազյանին՝ վերջինիս ադրբեջանցի գործընկերոջ ու նիկոլական իշխանության՝ ադրբեջանական կողմի հետ շփումներ ունեցող մի շարք այլ կասկածելի անձանց հետ, Փաշինյան-Ալիև հունվար 11-ին նախատեսված հանդիպման շեմին, խստագույն գաղտնիության պայմաններում, ուղարկում են Բաքու:
Նրա առաջ խնդիր է դրված գրավոր ձևակերպել ու ամրագրել այն բոլոր ամոթալի զիջումներն ու կորուստները, որոնք արդեն արվել են բանավոր պայմանավորվածությունների հիման վրա, ինչպես նաև պարտավորություններ վերցնել հաջորդ զիջումների համար:
Բոլոր նիկոլականներին, այդ թվում նաև այդ ԱԱԾ տնօրենին հիշեցնեմ, որ ձեր իշխանության արդյունքում մենք կորցրել ենք Հայրենիք:
Ձեր արկածախնդրության արդյունքում զոհվել են հազարավոր հայրենասերներ, իսկ Բաքվում պահվում են մեր տղաները, որոնց մեզ չեն վերադարձնում անգամ ձեր ստորագրած խայտառակ կապիտուլյացիոն փաստաթղթից 2 ամիս անց:
Այրվեք դժոխքում, անասուններ…»:
Նմանատիպ նյութեր
2261 դիտում
12:04 05-07-2021
ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում
1126 դիտում
23:13 20-12-2023
ԱԱԾ տնօրեն Աբազյանին շնորհվել է գեներալ-լեյտենանտի, իսկ տնօրենի տեղակալ Սիմոնյանին`գեներալ-մայորի կոչում
Այս բաժնից
310 դիտում
18:35 25-04-2024
էկոնոմիկայի նախարարն ընդունել է Ռուսաստանի դեսպանին
724 դիտում
18:33 25-04-2024
ՀՀ-ում ծեծի է ենթարկվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդականը
319 դիտում
18:17 25-04-2024
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Իրանի դեսպանին