Tuesday, 23 04 2024
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
21:51
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
21:25
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը
Հավաքի ժամանակ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ Պաշտպանի հանձնարարությամբ աշխատանքային խումբ է մեկնել Տավուշի մարզ
Փաշինյանի պատասխանն Էրդողանի շանտաժին
Գավառում ընթանում են ճանապարհների փոսային նորոգման աշխատանքներ
Իջևանում կասեցվել է սանիտարահիգիենիկ նորմերը կոպիտ խախտած «Մայիսյան կամուրջ» հանրային սննդի օբյեկտի գործունեությունը
20:30
Ստոլտենբերգն Ուկրաինային օգնությունն անվանել է ներդրում ՆԱՏՕ-ի անվտանգության մեջ
Իսրայելը 200 օրվա ընթացքում Հորդանան գետի արևմտյան ափին ավելի քան 8,4 հազար պաղեստինցի է ձերբակալել
ԱԳ փոխնախարարը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահը քննարկել են Հարավային Կովկասի գործընթացները
Վարչապետը և Սենատի Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգային հարցեր
ՀՀ նախագահը և Ֆրանսահայերի խորհրդի նախագահը կարևորել են ֆրանսահայ կազմակերպությունների լայն գործունեությունը
Ուղիղ․ Ջահերով երթ՝ դեպի Ծիծեռնակաբերդ
ՀՀ ԱԳ փոխնախարարը Արգենտինայի նորանշանակ դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը
19:20
ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքեր
19:10
Լա Մանշի նեղուցը հատելու փորձի ժամանակ 5 մարդ է զոհվել
Սպանել էր, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Վրաստանը կառուցել է դեպի Ռուսաստանի հետ սահման տանող ամենաերկար թունելը
18:30
Շվեյցարիան ապաարգելափակել է շուրջ 317 մլն դոլարի ռուսական ակտիվներ
18:20
Լոնդոնը կսկսի անօրինական միգրանտների արտաքսումը Ռուանդա
18:10
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է պատրաստում Չինաստանի բանկերի դեմ` ՌԴ-ին աջակցելու համար

01/III/2008թ․ – 10. Տեր-Պետրոսյանի և Սերժ Սարգսյանի «պատմական հանդիպումը»

Սերժ Սարգսյանը իշխանության ազդեցիկ ֆիգուր դարձավ դեռ Լևոն Տեր-Պետրոսյանի նախագահության շրջանում, երբ, ըստ էության, սուպերնախարար նշանակվեց ՆԳ և ԱԱ միացյալ նախարարությունում: Ասում են` Սերժ Սարգսյանը եղել է առաջին նախագահի մերձավոր շրջապատում, որին Տեր-Պետրոսյանը վստահել է: Իհարկե, Սերժ Սարգսյանը «հատուցեց» այդ վստահության համար` 1998-ին իշխանության հայտնի եռյակի կազմում պահանջելով Տեր-Պետրոսյանի հրաժարականը: Սակայն զգուշավորությունն ու հաշվենկատությունը երբեք չեն դավաճանել Հայաստանի գործող նախագահին: 1998-ի դրամատիկ օրերին նա, ի տարբերություն Ռոբերտ Քոչարյանի և Վազգեն Սարգսյանի, այդպես էլ հանդես չեկավ որևէ հրապարակային գնահատականով, Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքականության քննադատությամբ:

Հատկապես 1999-ի հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից հետո Սերժ Սարգսյանը մնաց իշխանության միակ խարիզմատիկ գործիչը` Ռոբերտ Քոչարյանից բացի: Շատերը նույնիսկ պնդում են, որ Սարգսյանը եղել է Քոչարյանի իշխանության «գորշ կարդինալը»: Տրամաբանական էր ենթադրել, որ 2008-ի նախագահական ընտրությունները լինելու են Սերժ Սարգսյանի աստեղնային ժամը: Մի կողմից` իշխանության ժառանգորդության հարցում նա չուներ համակարգային լուրջ մրցակիցներ, եթե նույնիսկ Ռոբերտ Քոչարյանն արհեստականորեն փորձում էր «այլընտրանք» ձևավորել Վարդան Օսկանյանի դեմքով, մյուս կողմից` ընդդիմությունը գտնվում էր քաղաքական և բարոյական անկման շեմին:

Լևոն Տեր-Պետրոսյանը խառնեց տասնամյա լռության ուխտը և Սերժ Սարգսյանի ծրագրերը` 2007-ի աշնանը քաղաքականություն վերադառնալով և նախագահության հայտ ներկայացնելով:

Իշխանության կողմից Տեր-Պետրոսյանին հասցեագրվող «քիրվայության», «մութ ու ցուրտ տարիների» քարոզչական մեղադրանքները հակառակ էֆեկտն ունեցան. առաջին նախագահի շուրջ ձևավորվեց քաղաքական և հանրային լայն կոնսոլիդացիա:

Լևոն Տեր-Պետրոսյանի և Սերժ Սարգսյանի ընտրական «հանդիպումը» կարող էր նույնիսկ պատմական դառնալ և քաղաքական առումով ռացիոնալ լինել, եթե տաս տարվա ընդմիջումից հետո վերաբացվեր ԼՂ խնդրի շուրջ քաղաքական դիսկուրսը նոր իրողությունների, գլոբալ և ռեգիոնալ փոփոխությունների համատեքստում, սակայն դեռևս քարոզարշավի օրերին ակնհայտ դարձավ, որ պայքարն անտագոնիստական է լինելու և վերջանալու է ոչ թե տեղամասերում, այլ փողոցում` հեղափոխության կամ իշխանության հաշվեհարդարի ելքով:

Ոչ Լևոն Տեր-Պետրոսյանը, ոչ էլ Սերժ Սարգսյանը պատրաստ չէին պարտության և, ըստ էության, նահանջի տեղ չունեին:

Այս կոնֆիգուրացիան հրաշալի մարտավարական դիրք ապահովեց Ռոբերտ Քոչարյանի համար, որը, մի կողմից, ցանկանում էր հաշվեհարդար տեսնել Տեր-Պետրոսյանի ու նրա թիմի հետ, մյուս կողմից` մտադիր էր արյունոտ հետքով ականապատել Սերժ Սարգսյանի իշխանությունը:

Հետընտրական զարգացումների արյունոտ սցենարը գծագրված էր…

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում