Wednesday, 24 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Ինչո՞ւ է վախեցած Վալերի Պողոսյանը կամ՝ Քոչարյանի «երկար ձեռքերի» մասին

Սահմանադրական դատարանի նախկին անդամ Վալերի Պողոսյանը հերքել է Հատուկ քննչական ծառայության պետի հայտարարությունը, թե ՀՀ նախկին նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանը իր եղբոր միջոցով ճնշում է գործադրել իր վրա։ «Նման բան չկա, դա նրանց եզրակացությունն է»,- «Ազատության» հետ զրույցում ասել է Պողոսյանը։ Նախկին դատավորը նաև տեղեկացրել է, որ ինքը Հատուկ քննչական ծառայությունում այս գործով մասնակցել է հարցաքննության որպես վկա, տվել է ցուցմունք։ Հարցին, թե կարելի՞ է նրա ցուցմունքից եզրակացնել, որ իր վրա ճնշում է գործադրվել, Պողոսյանը պատասխանել է. «Կախված է եզրակացնողից. մարդ կա՝ կարող է եզրակացնել, մարդ էլ կա՝ կարող է հերքի։ Օրինակ՝ Արմեն Գևորգյանը կարող է հերքել։ Եթե Արմեն Գևորգյանը ինձ անձամբ տեսներ, դեմ տար ատրճանակ, կասեի՝ սպառնալիք է, բայց այդպիսի բան չի եղել։ Ես Գևորգյանի հետ երբևէ չեմ հանդիպել, նրա հետ չեմ շփվել»։ ՀՔԾ հաղորդագրության մեջ նշվում էր նաև, որ Վալերի Պողոսյանի նկատմամբ Արմեն Գևորգյանը ճնշում գործադրել է նախագահի աշխատակազմում աշխատող նրա եղբոր միջոցով։ Պողոսյանը պատասխանել է, թե նման բան երբեք չի եղել։

Վալերի Պողոսյանի հարցազրույցը տխուր տպավորություններ է թողնում, առաջին հերթին՝ կասկածի տակ է դնում ՀՔԾ պետի խոսքի օբյեկտիվությունը և նախաքննության մարմնի պրոֆեսիոնալիզմը։

Երեկ արդեն սոցիալական ցանցերում Սասուն Խաչատրյանն արժանանում էր բուռն քննադատության, ընդ որում՝ նաև մարդկանց կողմից, ովքեր իրենց համարում են Մարտի 1-ի բացահայտման ուղղակի շահառու։ Հարցն այն չէ, որ որևէ մեկը ստանձնում է Արմեն Գևորգյանի փաստաբանությունը. խնդիրն այն է, որ եթե նախաքննության մարմինը որակյալ ու անաչառ նախաքննություն չիրականացնի, ապա Ռոբերտ Քոչարյանը և նրա հանցավոր իշխանության ներկայացուցիչները կարող են, այսպես ասած, պլստալ պատասխանտվությունից՝ մեղադրանքի իրավական խոցելի հիմքերը վիճարկելով Եվրոպական դատարանում։ Օրինակ՝ եթե Արմեն Գևորգյանին առաջադրված մեղադրանքի համար որպես ապացույց ներկայացվում է մամուլի հրապարակումը, մասնավորապես՝ «Վիկիլիքսի» արտատպած նյութերը, ոչ թե Վալերի Պողոսյանի ցուցմունքը, կարծում ենք՝ այս դրվագը լուրջ իրավական քննություն չի կարող բռնել։ Մենք այս թեմային նախօրեին անդրադարձել էինք, սակայն մեկ անգամ ևս նկատենք, որ «Վիկիլիքսի» արտատպած նյութերը թույլ փաստարկ են, որովհետև Պողոսյանի ամերիկյան զրուցակիցներն օժտված են դիվանագիտական իմունիտետով ու, բնականաբար, ցուցմունք չեն տա նախաքննության մարմնին, մանավանդ՝ ԱՄՆ դեսպանատունը չի ցանկանա ներքաշվել ներհայաստանյան այս գործընթացի մեջ։

Այնուամենայնիվ, կարծում ենք՝ ՀՔԾ-ին ուղղված մեղադրանքները շատ խիստ են ու ծայրահեղացված. ճշմարտությունը, որպես կանոն, մեջտեղում է։ Նույնիսկ անզեն աչքով նկատելի էր, որ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը շատ հիմնավոր ներկայացնում էր Ռոբերտ Քոչարյանի մեղադրանքը, սակայն մեզ թույլ տանք պնդել՝ նրա իրավական փաստարկները կաղում էին, երբ խոսքը վերաբերում էր Արմեն Գևորգյանի դրվագին։ Կարծում ենք՝ այստեղ խնդիրը ո՛չ Սասուն Խաչատրյանի, ոչ էլ կոնկրետ քննիչի անձերն են. հարցը պետք է դիտարկել համակարգային հարթության վրա։ Մեր քննչական մարմինները չունեն բավարար պրոֆեսիոնալիզմ նման բարդ ու բազմաշերտ քրեական գործ բացահայտելու համար, ու այս առումով ևս մեկ անգամ բարձրաձայնենք, որ թերևս անհրաժեշտություն է դրսից մասնագետներ ներգրավելը, ինչը միայն կնպաստի քննության որակի բարձրացմանը ու դրա նկատմամբ հանրային վստահության մեծացմանը։

Մյուս կողմից՝ երեկ Վալերի Պողոսյանը հարցազրույցի ավարտին արել է մի հայտարարություն, որը թույլ է տալիս լրջորեն չվերաբերվել նրա ասածներին, համենայնդեպս՝ դրանք հիմք չընդունել ՀՔԾ-ին ու նրա ղեկավարին ժամանակից շուտ քննադատելու համար։ Էդ քննչական վարչությունը, որ իմ ազգանունը հրապարակել է, իմ անվտանգության մասին մտածե՞լ է, թե՞ ես էլ իրենց համար միջոց եմ, ոչ թե մարդ՝ ասել է ՍԴ նախկին անդամը։

Դրամատիկ իրադարձություններից անգամ տասը տարի անց Պողոսյանն ակնհայտորեն ահաբեկված է, ու չենք կարծում, թե գեներալի կոչում ունեցող անձնավորությունը կարող է նման խուճապ ունենալ դատարկ բաներից։ Արդյոք Քոչարյանի շրջապատը մինչև հիմա ահաբեկո՞ւմ է Պողոսյանին կամ կարո՞ղ է վտանգել նրա անվտանգությունը, կյանքը։ Համենայնդեպս, Վալերի Պողոսյանի անվտանգությունն ապահովելուց զատ՝ ճիշտ կլինի, որպեսզի քննության առարկա դառնա նաև ՍԴ նախկին անդամի վախվորած արտահայտությունը։ Եթե նրան հասցեագրված սպառնալիքները ոչ թե տասնամյա վաղեմություն ունեն, այլ վերաբերում են մեր օրերին, ապա դա նույնպես պետք է դառնա քննության առարկա՝ գուցե հիմք հանդիսանալով նոր մեղադրանքի համար։

Կասկածից վեր է, որ եթե Քոչարյանի շրջապատը շանտաժի մեջ է պահում Գագիկ Ծառուկյանին ու նրա շրջապատին, ապա կարող է հանգիստ ահաբեկել ՍԴ պաշտոնաթող անդամին։ Վալերի Պողոսյանը գուցե միտումնավոր է հնչեցրել այդ նախադասությունը, որովհետև ստանում է կոնկրետ սպառնալիքներ ու պետությունից ակնկալում է պաշտպանություն։ Համենայնդեպս, նա ակնարկում է, որ Քոչարյանի թիմի ձեռքերն այսօր էլ շատ երկար են՝ հասնելով իրեն։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում