1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

«Հայաստանում Մալթայի երաժշտության օրեր» ծրագրի միջոցով ընդլայնվում է երկու երկրների համագործակցությունը

«Հայաստանում Մալթայի երաժշտության օրեր» ծրագրի միջոցով ընդլայնվում է երկու 
երկրների համագործակցությունը

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի համակոնցերտմայստեր, ջութակահար Ռեջի Քլյուզը նմանություններ է տեսնում հայ և մալթացի ժողովուրդների միջև: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Հայաստանում Մալթայի երաժշտության օրեր» ծրագրի շրջանակում հանդես եկած երաժիշտը թեև առաջին անգամ էր մեր երկրում, սակայն փաստում է՝ այստեղի մթնոլորտը նրան իր տունն է հիշեցնում:

«Ես նմանություններ եմ տեսնում մալթացիների ու հայերի միջև: Թեև բնակչության թվով ու աշխարհագրական դիրքով տարբեր ենք, մենք շատ ընդհանուր արժեքներ ունենք, նույն կրոնն ենք դավանում: Այստեղի երաժիշտների հետ աշխատելով նկատեցի, որ շատ նման են մեր երաժիշտներին: Երկուսն էլ սիրում են երաժշտությունը: Մյուս կողմից՝ ես այստեղ ինձ օտար չեմ զգում, մարդիկ շատ հյուրընկալ են, ջերմ, այնպես` ինչպես Մալթայում»,- նշում է երաժիշտը:

Ռեջի Քլյուզը տպավորված է Գառնիի հեթանոսական տաճար և Գեղարդի վանք կատարած այցից: Փաստում է՝ պարզապես հիասքանչ կառույցներ են: Լինելով պատմության մեծ սիրահար՝ ջութակահարը վերահաստատում է՝ Հայաստանը հարուստ պատմություն ունեցող երկիր է:

Ասում է՝ հայ երաժիշտները շատ տաղանդավոր են, ինչն իր համար զարմանալի չէ: «Շատ հայ երաժիշտների եմ ճանաչում, ծանոթ եմ ձեր երաժշտական դպրոցին և հայտնի մենակատարներին: Օրինակ, Սերգեյ Սմբատյանը շատ լավ դիրիժոր է, շատ մեծ երկացանկ ունի, աշխատասեր է, նրա հետ հանդես ենք եկել Մալթայում, շրջագայությունների ժամանակ, ղեկավարել է Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախումբը: Շատ լավ մարդ է, տաղանդավոր երաժիշտ: Ինձ հիացնում է նրա նվիրումը երաժշտությանը»,- ընդգծում է նա: Ռեջի Քլյուզը փաստում է՝ տպավորված է Կամերային երաժշտության տան համերգասրահով:

Անդրադառնալով «Հայաստանում Մալթայի երաժշտության օրեր» ծրագրին՝ ասում է՝ հիանալի գաղափար է, որի միջոցով ևս մեկ անգամ ընդլայնվում է երկու երկրների համագործակցությունը:  «Այս համատեքստում, օրինակ, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն էլ եկել է Մալթա, մի քանի շաբաթ այնտեղ է հանդես եկել համերգներով, և մենք բախտ ենք ունեցել նրանց լսելու ու նրանց կողքին նվագելու»,- շեշտում է երաժիշտը՝ առանձնահատուկ կարևորելով Մշակույթի աջակցման եվրոպական հիմնադրամի դերը նման միջոցառման կազմակերպման համատեքստում:

Հավելենք, որ Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբում հանդես գալուց բացի, Ռեջի Քլյուզը պարբերաբար ելույթներ է ունենում որպես մենակատար և կամերային երաժիշտ: Վերջերս Չինաստանում, Ռումինիայում, Մալթայում և Գոցոյում նա կատարել է Նիկոլո Պագանինիի 24 կապրիսներն ամբողջությամբ:

Աշխատել է Սան Դիեգոյի սիմֆոնիկ, կամերային և օպերային  նվագախմբերի հետ: Նա հանդես է եկել որպես մենակատար North Coast սիմֆոնիկի, Իսրայելի Tefareth նվագախմբի և California Consort նվագախմբի հետ`մի քանի օսկարակիր ֆիլմերի երաժշտության և Գրեմմիի մրցանակակիր երաժշտական ալբոմների ձայնագրության ժամանակ: Բացի երաժշտության ոլորտում գրանցած հաջողություններից, Ռեջի Քլյուզն ունի բիզնեսի կառավարման գիտությունների դոկտորի կոչում:

 

 

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]