211652_close_icon
views-count4469 դիտում article-date 15:27 01-08-2020

Արցախյան պատերազմի մի խումբ ազատամարտիկներ ստացել են «Նիվա» մակնիշի ավտոմեքենաներ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 1-ին մասնակցել է Արցախի ազատամարտիկների միության կողմից կազմակերպած մի խումբ ազատամարտիկների «Նիվա» մակնիշի ավտոմեքենաների տրամադրման հանդիսավոր արարողությանը: Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ երկրի ղեկավարն իր գոհունակությունն է հայտնել կազմակերպության արդյունավետ գործունեության և ազատամարտիկների նկատմամբ մշտապես ցուցաբերվող ուշադրության համար: Նախագահի խոսքով՝ Արցախյան ազատամարտի մասնակիցների նկատմամբ պետական հատուկ քաղաքականությունը կրելու է շարունակական բնույթ և տարեցտարի այդ ուղղությամբ տարբեր գործիքակազմեր են կիրառվելու: [img]https://st0.shamshyan.com/editor/0301164001596281231188907.jpg[/img]

Նմանատիպ նյութեր