Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Վանաձորի ոստիկանները զինված երիտասարդի են բերման ենթարկել

Վանաձորի ոստիկանները զինված երիտասարդի են բերման ենթարկել

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանությունը շարունակում է բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերմանն ուղղված միջոցառումները: 

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում օգոստոսի 21-ին, ժամը 16.30-ի սահմաններում, ոստիկանության ՊՊԾ գնդի ծառայողները, զենք-զինամթերք պահելու և կրելու կասկածանքով, Վանաձորի Զորավար Անդրանիկի փողոցից ոստիկանության Բազումի բաժին բերման ենթարկեցին Վանաձորի Ավետիսյան փողոցի 19-ամյա մի բնակչի:

Նրա անձնական խուզարկությամբ տաբատի գոտկատեղից հայտնաբերվեց ատրճանակ: 
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: 
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]