1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Լոնդոնում «Գևորգ Թահթայան» կիրակնօրյա ազգային վարժարանի հիմնադրման 40- ամյակին նվիրված միջոցառում է տեղի ունեցել

Լոնդոնում «Գևորգ Թահթայան» կիրակնօրյա ազգային վարժարանի հիմնադրման 40-
ամյակին նվիրված միջոցառում է տեղի ունեցել

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոկտեմբերի 13-ին Լոնդոնում նշվեց «Գևորգ Թահթայան» կիրակնօրյա ազգային վարժարանի հիմնադրման 40-ամյակը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, hանդիսավոր երեկոյի ընթացքում ելույթ ունեցավ Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպանության ներկայացուցիչ Հայարփի Դրմեյանը, ով բարձր գնահատեց դպրոցի՝ շուրջ չորս տասնամյակ շարունակվող գործունեությունը հայ սերնդի հայեցի կրթության, ազգային արժեքների ամրապնդման ու ազգապահպանության գործում։

Հոբելյանի կապակցությամբ շնորհավորական նամակներ էին հղել ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն ու սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը։

Ներկաներին իր օրհնությունը հղեց Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Հայոց Թեմի առաջնորդ Հովակիմ Սրբազան Մանուկյանը։ Միջոցառմանը ելույթներով հանդես եկան կիրակնօրյա վարժարանի տնօրեն Ռուզաննա Թաթուլյանը, Բրիտանահայ համայնքային խորհրդի նախագահ Արմանդ Աբրահամյանը, վարժարանի նախկին տնօրեն Անահիտ Ղազարյանցը։ Երեկոյի ընթացքում ասմունքեց դերասանուհի Ժենյա Ներսիսյանը, պարային ներկայացմամբ հանդես եկավ Ախթամար պարային համույթը։

Հոկտեմբերի 14-ին Լոնդոնի Սուրբ Եղիշե եկեղեցում Թարգմանչաց տոնին նվիրված պատարագից հետո տեղի ունեցավ շնորհակալագրերի հանձնման արարողություն։ ՀՀ դեսպանության ներկայացուցչի կողմից կիրակնօրյա վարժարանի տնօրենին և մի շարք ուսուցիչների հայրենանվեր գործունեության համար հանձնվեցին ՀՀ սփյուռքի նախարարության շնորհակալագրերը:

 «Գևորգ Թահթայան» կիրակնօրյա ազգային վարժարանը հիմնադրվել է 1978թ.  Բրիտանահայ համայնքային և եկեղեցական խորհրդի հովանավորությամբ և Գևորգ Թահթայանի բարերարությամբ։ Վարժարանում դասավանդվում է հայոց լեզու՝ արևմտահայերեն և արևելահայերեն (դասական և հայաստանյան ուղղագրությամբ), հայոց պատմություն, երգ և պար մանկապարտեզից մինչև իններորդ դասարան:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]