Բաժիններ՝

«Ես ցանկանում եմ դադարեցնել պատերազմը». Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ իր՝ որպես պետության ղեկավարի առաքելությունը Դոնբասում պատերազմը դադարեցնելն է: Այդ մասին հայտարարել է Կիեւում լրագրողների հետ շփվելիս:

«Իմ գլխավոր նպատակն այս է՝ ես ցանկանում եմ դադարեցնել պատերազմը, կարծում եմ՝ հենց դա է իմ առաքելությունը»,-ասել է նա: Զելենսկին հայտարարել է, թե հասկանում է, որ Դոնբասի չվերահսկվող տարածքներում ապրող քաղաքացիներից ոմանք կարող են իրենց զգալ ուկրաինացիներ, իսկ ոմանք՝ ոչ: «Եթե Դոնբասում մարդը մտածում է, որ ինքն ուկրաինացի չէ, ես չեմ կարող խցկվել նրա ուղեղի մեջ: Նրանք, ովքեր իրենց ուկրաինացիներ են զգում, նրանք պետք է իմանան, որ մենք նրանց չենք լքի»,-ասել է նախագահը: Զելենսկին հավելել է, որ այդ քաղաքացիները պետք է հնարավորություն ունենան «վերադառնալու Ուկրաինա», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս