Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 187 նոր դեպք․ ապաքինվել է 54, մահացել՝ 5 քաղաքացի

Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 187 նոր դեպք․ ապաքինվել է 54, մահացել՝ 5 
քաղաքացի

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում սեպտեմբերի 13-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 45862 դեպք, որոնցից 41659-ն` առողջացած, 916-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3005 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 238312 թեստավորում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:

Սեպտեմբերի 12-ին կատարվել է 3681 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 187 նոր դեպք: Ունենք 54 առողջացած:

Կորոնավիրուսից մահացել է 5 մարդ։ Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 59 (տղամարդ), 81 (կին), 53 (տղամարդ), 70 (տղամարդ) և 68 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 282 է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]