Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Առաջին անգամ ԵԽ Նախարարների կոմիտե է ներկայացվել ՄԻԵԴ վճռի կատարման հետ կապված ՄԻՊ-ի հատուկ դիրքորոշում

Առաջին անգամ  ԵԽ Նախարարների կոմիտե է ներկայացվել ՄԻԵԴ վճռի կատարման հետ կապված ՄԻՊ-ի  հատուկ դիրքորոշում

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հաստատության գործունեության մեջ առաջին անգամ Արման Թաթոյանը Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտե է ներկայացրել հատուկ դիրքորոշում կապված զինծառայողների իրավունքների հարցով «Մուրադյանն ընդդեմ Հայաստանի» ՄԻԵԴ վճռի կատարման հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՄԻՊ աշխատակազմի հանրային կապերի բաժնից, դիրքորոշման մեջ անդրադարձ է կատարվել նշված վճռի կատարման համար սկզբունքային մի շարք խնդիրների, ներառյալ՝ զինված ուժերի նկատմամբ քաղաքացիական վերահսկողության և զինված ուժերի կարգապահության ամրապնդման անհրաժեշտության հարցերին: Այդ ուղղությամբ Պաշտպանի կողմից արվել են կոնկրետ առաջարկություններ:

Մարդու իրավունքների պաշտպանի կողմից Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտե նման դիրքորոշում ներկայացնելը կարևոր նշանակություն ունի զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության գործում:

Պաշտպանը բարձր է գնահատում Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի իրավունքի գերակայության և մարդու իրավունքների գլխավոր տնօրինության, ինչպես նաև ԵԽ երևանյան գրասենյակի հետ համատեղ աշխատանքն այս ոլորտում։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 3-ին Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ և Եվրոպայի խորհրդի աջակցությամբ Երևանում նախաձեռնվել են խորհրդակցություններ՝ կապված զինծառայողների իրավունքների, կյանքի իրավունքի և խոշտանգումների արգելքին առնչվող Հայաստանի վերաբերյալ ՄԻԵԴ վճիռների կատարման հետ: Պաշտպանը վերահաստատել է, որ ՄԻԵԴ վճիռների կատարմանը Հայաստանի մարդու իրավունքների ազգային հաստատության մասնակցությունը միջազգային լավագույն փորձի օրինակ է, և այդ գործում Պաշտպանի մասնակցությունը կիրականացվի համագործակցելով նաև պետական համակարգի ու քաղաքացիական հասարակության գործընկերների հետ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]