News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Մայիսի 11-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի «Փորձաքննությունների ազգային բյուրոյի» եւ «Ռոստելեկոմ» Հայաստանի միջեւ կնքվեց փոխըմբռնման հուշագիր, որը նպատակ ուներ բարձրացնելու փորձաքննությունների ճշգրտության ու օբյեկտիվության մակարդակը տեխնոլոգիական ու ծրագրային նորագույն լուծումներով համալրելու միջոցով։

Հուշագրով կողմերը նախատեսում են համագործակցել «PC Crash» համակարգչային ծրագրի եւ «VZM 300» դեսելեռոմետր սարքի ձեռքբերման եւ ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ում տվյալ տեսակի հետազոտություններ իրականացնելու հնարավորությունների ներդրման հարցում, ինչը հնարավարություն կտա Հայաստանում իրականացնելու անկախ փորձաքննություններ ողջ աշխարհում լայնորեն կիրառվող եւ ժամանակակից լուծումների միջոցով։ ՀՀ-ում որեւէ պետական փորձագիտական կազմակերպությունում ներդրված չեն եւ չեն իրականացվում նման ծրագրի եւ սարքի կիրառմամբ հետազոտություններ։

«Նորագույն տեխնոլոգիաների կիրառումն ամենատարբեր բնագավառներում արդեն իսկ ապացուցել է իր արդյունավետությունը, աշխատանքի օբյեկտիվության ու ճշգրտության բարձրացումը։ Զարգացած երկրներում բազմաթիվ ծրագրեր են մշակվում, որոնք նպաստում են քննիչների ու մասնագետների աշխատանքի որակի բարձրացմանը, օժանդակում են բնակչությանը տրամադրվող բարձրակարգ ծառայությունների մատուցմանը։ Ուրախ ենք մասը կազմելու եւ մեր ներդրումն ունենալու Հայաստանում հանրության համար մեծ կարեւորություն ունեցող այս նախագծի իրականցման գործում։ «Ռոստելեկոմ»-ի եւ «Փորձաքննությունների ազգային բյուրո»-ի համագործակցությունն այսօր մեկ նպատակ ունի՝ նպաստելու ճանապարհատրանսպորտային պատահարների իրական ու օբյեկտիվ պատկերի ստացմանը, ինչը ոչ միայն վարորդների, այլ նաեւ հասարակության յուրաքանչյուր անդամի անվտանգության ու վստահության երաշխիքն է»,- հանդիպման ընթացքում նշեց «Ռոստելեկոմ» Հայաստանի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։

ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ը, հանդիսանալով Դատափորձագիտական ինստիտուտների եվրոպական ցանցի /ENFSI/ լիիրավ անդամ, ուսումնասիրել է եվրոպական երկրների փորձը  ճանապարհատրանսպորտային պատահարների հանգամանքների, տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի եւ դատաավտոտեխնիկական փորձաքննությունների իրականացման ընթացքում կիրառվող արդի տեխնոլոգիաները եւ նորագույն գիտագործնական մեթոդները։ Արդյունքում պարզ է դարձել, որ «PC Crash» համակարգչային ծրագրի եւ «VZM 300» դեսելեռոմետր սարքի կիրառումը տվյալ բնագավառի արդի լավագույն լուծումներից են:

«ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի կողմից նորագույն մեթոդների ներդրումը եւ նորարարական լուծումների կիրառումը, աշխատանքների արդիականացումը կարեւոր խնդիրներից է կազմակերպության  եւ առհասարակ մեր հանրապետությունում փորձագիտական հնարավորությունների ընդլայնման եւ զարգացման հարցում։ Այդ առումով խիստ կարեւորվում է նման համագործակցության հնարավորությունը, մասնավորապես բարձր գնահատելով «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲԸ-ի կողմից ի դեմս պարոն Ֆարամազյանի, համագործակցության շրջանակներում  «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ում հետազոտությունների արդի հնարավորությունների ներդրման հարցում աջակցությունը։ Միջազգային պրակտիկայում ընդունված փորձագիտական մեթոդների եւ մեթոդիկաների ձեռքբերման եւ դրանց ներդրման ուղղությամբ կատարվող աշխատանքները մեծապես նպաստում են իրականացվող փորձաքննությունների որակի շարունակական բարելավմանը եւ արդյունքների հավաստիության բարձրացմանը»,-նշեց ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրեն Արգամ Հովսեփյանը։

«PC Crash» համակարգչային ծրագիրը օբյեկտիվ եւ անկախ հետազոտություն իրականացնելու հնարավորություն է տալիս, ինչը մաթեմատիկական մոդելավորման եւ 3D պատկերների միջոցով թույլ է տալիս ստանալ օբյեկտիվ տեղեկատվություն ճանապարհատրանսպորտային պատահարին նախորդող եւ բուն ընթացքում իրադրության  զարգացման՝ վթարի մեխանիզմի վերաբերյալ, իսկ «VZM 300» դեսելեռոմետր սարքը՝ ճանապարհատրանսպորտային պատահարների վայրում դատական փորձաքննություններ իրականացնելիս հետազոտելու եւ պարզելու տրանսպորտային միջոցի արգելակման ուղու երկարությունը՝ հնարավորություն տալով ստանալու օբյեկտիվ տեղեկություն անցած տարածության վերաբերյալ, ինչպես նաեւ իրականացնելու տրանսպորտային միջոցի արգելակման փորձարկում, մասնավորապես՝ նաեւ դանդաղեցման գրանցում եւ արգելակման հետքի չափում: Այն հնարավորություն կտա նաեւ գիտական ուղղություններով նոր հետազոտությունների իրականացման համար, առաջնորդվելով ոչ թե անցյալ դարի 80-ական թվականների մեթոդներով, այլ՝ արգելակման տարածության չափսի վերաբերյալ հնարավորինս ստույգ պատկերացում կազմելու ժամանակակից հետազոտության մեթոդի կիրառմամբ:

«Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ը հանդիսանում է առաջատար եւ խոշորագույն փորձագիտական կառույց, որտեղ իրականացվում են փորձագիտական բնագավառի գիտական հետազոտություններ, ինչպես նաեւ տարաբնույթ փորձաքննություններ շուրջ 28 ուղղություններով եւ շուրջ 128 ենթատեսակներով։

Հուշագրի ստորագրումից հետո հյուրերը շրջայց կատարեցին կառույցի մասնաշենքերում, այցելեցին ֆիզիկատեխնիկական հետազոտությունների, քիմիական, ֆոտոտեխնիկական, դիմանկարային, տեսա- եւ աուդիոձայնագրական, համակարգչատեխնիկական, ձեռագրաբանական, հեղինակային եւ փաստաթղթաբանական, ձգաբանական, էկոլոգիական, դատաբժշկական, մշակութային, հողագիտական եւ կենսաբանական, տոքսիկոլոգիական (թունաբանական) փորձագիտական բաժիններ, ծանոթացան իրականացվող հիմնական աշխատանքներին։

ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ը ստեղծվել է ՀՀ Կառավարության 22 հուլիսի 2004թ-ի թիվ 1127-Ն որոշմամբ (ՀՀ Կառավարության 23 հունիսի 2005թ-ի N 867-Ն եւ 11 հունիսի 2009թ. N 638-Ն որոշումներով փոփոխված եւ լրացված), «2001թ. հունիսի 11-ի ՀՀ Կառավարության եւ ԱՄՆ-ի Կառավարության միջեւ թմրամիջոցների հսկողության եւ իրավապահ ոլորտում համագործակցության մասին» միջկառավարական համաձայնագրի շրջանակներում։

«Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ը հանդիսանում է առաջատար փորձագիտական կառույց, որտեղ իրականացվում են փորձագիտական բնագավառի գիտական հետազոտություններ, ինչպես նաեւ տարաբնույթ փորձաքննություններ շուրջ 28 ուղղություններով եւ 122 ենթատեսակներով, այդ թվում՝ համակարգչատեխնիկական, ֆոտոտեխնիկական, դիմանկարային, տեսա- եւ աուդիոձայնագրային, ավտոտեխնիկական, ապրանքագիտական, հետքաբանական, ձգաբանական, մշակութային, դատաբժշկական, հոգեբանական, պայթյունատեխնիկական, հրդեհատեխնիկական, շինարարատեխնիկական, դատահաշվապահական, տնտեսագիտական, փաստաթղթաբանական, ձեռագրաբանական եւ այլն:

Վերջին տարիների ընթացքում ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ում իրականացվում են շուրջ տարեկան 11000-ից ավելի փորձաքննություններ։

ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի կանոնադրությամբ ամրագրված գործունեության հիմնական գործառույթներն են.

Արդարադատության իրականացմանը նպաստելու նպատակով քրեական հետապնդում եւ արդարադատություն իրականացնող մարմինների կողմից նշանակված փորձաքննությունների իրականացումը.

Քրեական հետապնդում եւ արդարադատություն իրականացնող մարմինների կողմից նշանակվող փորձաքննությունների իրականացման ոլորտում ժամանակակից գիտափորձնական մեթոդների, գիտատեխնիկական միջոցների մշակումը, փորձարկումը եւ ներդրումը.

Իրավասու մարմինների կողմից նշանակված փորձաքննությունների ապահովմանն ու բարելավմանը նպատակաուղղված գիտահետազոտական, գիտատեխնիկական, գիտափորձնական աշխատանքների կազմակերպումն ու իրականացումը.

Փորձաքննությունների համար ելակետային տվյալներ ձեռքբերելու պարտականություններ եւ փորձաքննություններ նշանակելու լիազորություն ունեցող իրավասու մարմինների աշխատողների ուսուցումն ու վերապատրաստումը.

Դատականփորձագիտական հետազոտությունների մեթոդական միասնականությունն ապահովելու նպատակով հետազոտությունների գործող մեթոդիկաների համակարգումը, նորերի մշակումը, դրանց փորձարկումը եւ գործածության համար երաշխավորումը.

Փորձագիտության բնագավառի մասնագետների վերապատրաստումը եւ կատարելագործումը, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նրանց որակավորման հավաստումը:

2012թ. դեկտեմբերից ՀՀ-ում հեռահաղորդակցության ոլորտի առաջատար օպերատորներից մեկը՝ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ ՓԲԸ-ն հաջողությամբ մատուցում է ինտերնետ հասանելիության եւ ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ Rostelecom ապրանքանիշի ներքո:

2013թ. սեպտեմբեր ամսից ընկերությունը «ՀԻԲՐԻԴ ՍՈԼՅՈՒՇՆԶ» ընկերության հետ համատեղ մատուցում է նոր սերնդի Այփի հեռուստատեսության ծառայությունը եւս:

«Ռոստելեկոմ»-ի ցանցը Հայաստանում կառուցված  է օպտիկա-մանրաթելային մալուխով, որի երկարությունը կազմում է ավելի քան 3000 կմ` ծածկելով ՀՀ տարածքի 80%-ը:

Իրանի եւ Վրաստանի օպերատորների միջոցով «Ռոստելեկոմ»-ի ցանցը փոխկապակցված  է տարածաշրջանի հիմնական մայրուղային ցանցերի եւ տրաֆիկի փոխանակման խոշորագույն կենտրոնների հետ:

Ընկերության կորպորատիվ հաճախորդների ցանկում են խոշորագույն ձեռնարկություններ ու բանկեր, ՀՀ կառավարությունը եւ պետական մարմիններ, հեռահաղորդակցության ընկերություններ եւ միջազգային կազմակերպություններ:

Գերժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը ընկերությանը հնարավորություն է տալիս լիովին բավարարել ժամանակակից բաժանորդի կարիքները՝ տարածվելով եւ ծառայությունների հասանելիությունն ապահովելով ՀՀ ողջ տարածքով:

2014թ.-ից ընկերությունը բնակչությանը ծառայություններ է մատուցում Երեւան քաղաքի Կենտրոն, Էրեբունի, Նուբարաշեն, Աջափնյակ, Դավիթաշեն, Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք եւ Ավան, Արաբկիր վարչական շրջաններում եւ Աբովյան, Չարենցավան, Հրազդան, Վանաձոր, Գյումրի, Աշտարակ, Մեծամոր, Արմավիր, Մասիս, Արտաշատ, Արարատ, Սեւան, Դիլիջան, Իջեւան, Կապան, Մարտունի, Ալավերդի եւ Քաջարան քաղաքներում: Նշված բոլոր քաղաքներում գործում են վաճառքի եւ սպասարկման սրահներ, ինչպես նաեւ  վաճառակետեր:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
Վերապատրաստման ծրագրի ավարտին թիմերին կներկայացվի իրական բիզնես խնդիր, որը պետք է լուծել...
ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին
Հաջողություն եմ մաղթել նորանշանակ տնօրենին և վստահությունս հայտնել, որ...
Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը
Ընկերությունն ամբողջ տարվա ընթացքում լրջագույն արդիականացման աշխատանքներ է իրականացնելու...
Ucom-ը հանդես է եկել նոր փաթեթի առաջարկով
Այս ակցիայից օգտվելու համար անհրաժեշտ է բաժանորդագրվել մինչև 2024 թ․ մայիսի 31-ը ներառյալ...
Team-ի նոր սերնդի ցանցը Աշտարակում է (ֆոտո)
Տիեզերական արագության ինտերնետ ապահովող այս ցանցն այժմ հասանելի է Աշտարակ քաղաքի ավելի քան 8000 տնային տնտեսության...
Ucom ընկերությունը շարունակում է ցանցերի վերազինումը
Ապրիլի 10-ի նույն աշխատանքներով պայմանավորված կարող են ձայնային կապի որոշակի ընդհատումներ նկատվել Երևանում...
Ամենաշատ